Թուրքական Anadolu լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Թուրքիայի ԱԳՆ-ի մամլո քարտուղար Թանժու Բիլգիչը հայտարարել է, որ Թուրքիայի կողմից Թել Ավիվում և Իսրայելի կողմից Անկարայում դեսպան նշանակելու գործընթացները կավարտվեն մոտ ժամանակներս:
2016 թվականի հունիսի 28-ին Թուրքիան ու Իսրայելը երկկողմ հարաբերությունների կարգավորման շրջանակներում համաձայնագիր ստորագրեցին փոխհատուցման վերաբերյալ, որն Իսրայելը ավելի ուշ վճարեց «Մավի Մարմարայի» միջադեպի ժամանակ զոհված թուրքերի ընտանիքներին:
Փաստաթուղթը Թուրքիայի խորհրդարանի կողմից հավանության արժանացավ 2016 թվականի օգոստոսի 20-ին և ուժի մեջ մտավ սեպտեմբերի 9-ին:










































