Thursday, 16 05 2024
12:30
Ուկրաինայում ավելի քան 4000 ՏՏ մասնագետ բանակից տարկետում ունի
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Բողոքի ակցիայի հավաքին մասնակցելու նպատակով համաքաղաքացիներին նյութապես շահագրգռելու համար մեղադրվող երիտասարդը կալանավորվել է
Ադրբեջանի դատախազությունը դիմել է երկարաձգելու Ռուբեն Վարդանյանի կալանքը
Սահմանազատված հատվածը 1979թ. դե յուրե հաստատված քարտեզներով են՝ վերջինն են ԽՍՀՄ օրոք. Փաշինյան
Ադրբեջանական կողմը ևս հակված է սահմանազատման գործընթացը շարունակել նույն ձևաչափով. Մհեր Գրիգորյան
Բաղանիս-Ոսկեպարի հատվածում «հին ճանապարհը» և Սուրբ Աստվածածին եկեղեցին ՀՀ ինքնիշխան տարածքում են
Լուրերի օրվա թողարկում 12։00
Կառավարության մոտից 3 անձ բերվել է ոստիկանություն
Կառավարության կեսգիշերային հաղորդագրությունը
Մեկնարկել է Լուկաշենկո-Ալիև հանդիպումը
Լուկաշենկոն Բաքվում է
Բողոքի ցույց՝ կառավարության շենքի մոտ
Անշարժ գույքի առուվաճառքի ոլորտում կատարած խարդախության համար ԱԺ նախկին պատգամավոր է կալանավորվել
10:50
«Ռուսաստանի և Չինաստանի հարաբերություններն ուղղված չեն որևէ մեկի դեմ»․ Պուտին
Հ-70, Մ-6-Աթան ավտոճանապարհը 11.00-ից մինչև 14.00 փակ կլինի՝ հիմնանորոգման աշխատանքներով պայմանավորված
10:30
Մեկնարկել է ՌԴ նախագահի այցը Չինաստան
Կալանավորվել է մի խումբ քաղաքացիներից խարդախությամբ առանձնապես խոշոր չափերի հափշտակություններ կատարելու համար մեղադրվողը
10:10
Սլովակիայի վարչապետի կյանքին վտանգ չի սպառնում. փոխվարչապետ
Բագրատ սրբազանի գլխավորած անհնազանդության ակցիան կառավարության շենքի մոտ
Լուրերի առավոտյան թողարկում 10։00
Ադրբեջանական Բաղանիս-Այրում, Աշաղ Ասքիպարա և Խեյրիմլի գյուղերի շուրջ 25 տուն մնացել է Հայաստանի տարածքում
Հիմա անցնում ենք նեղ թունելով, բայց մեր առջև սրբազան գաղափար է՝ Հայաստանի Հանրապետությունը
Հայաստանը կարևորում է գիտության, տեխնոլոգիաների և նորարարության դերը
Խարան կդրվի ԵՄ-ից ֆինանսավորվող կազմակերպությունների վրա. «ռուսական օրենքի» ականները
Սպասվում են տեղումներ
Սա Մոսկվայի երկրորդ պլանն է Արցախը դատարկելուց հետո
Լուծում՝ երկու քայլից. «Հրապարակ»
ՔՊ-ականները ուշի-ուշով հետևում են Բագրատ Սրբազանի խոսքին և քայլին. Փաշինյանի հետ շփումները դարձել են օնլայն. «Ժողովուրդ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն

Ո՞ւմ է խանգարում Հյուսիսային պողոտայում նվագող կիթառահարը (տեսանյութ)

Արդեն երկրորդ անգամն է, ինչ իրավապահ մարմինները անհանգստացնում են կիթառահար երաժիշտ, կոմպոզիտոր Գևորգ Աղաջանյանին, ով հայտնի է Երևանի կենտրոնի փողոցներում՝ մասնավորապես Հյուսիսային պողոտայում հնչող իր սոլո ելույթներով։ Գևորգը պատմում է, որ Հյուսիսային պողոտա-Աբովյան խաչմերուկի մոտ նվագելու համար իր վրա բողոք էր եկել, ինչի պատճառով էլ նա մի քանի օր առաջ հրավիրվել էր Կենտրոնի ոստիկանական բաժանմունք։ Հայտնի չէ, թե բողոքողն ով է, իսկ ոստիկաններն էլ չեն հայտնում, թե ումից է բողոք ստացվել։

 «Մեր քաղաքը» հանրային-քաղաքացիական նախաձեռնությունից հայտնում են, որ եեկ նույնպես նրան մոտեցել են ոստիկանները՝ փորձելով խոչընդոտել երաժշտի գործունեությունը։ Միջադեպը տեսագրվել է Լրագրի թղթակցի կողմից։

 Գևորգ Աղաջանյանը այն բացառիկ մարդկանցից է, ով մեր քաղաքի՝ գնալով ամայացող փողոցները լցնում է ջազ-բլյուզ երաժշտության դրական մեղեդիներով՝ բարձրացնելով անցորդների տմարադրությունը։

 Ցանկացած բարեկիրթ քաղաքային իշխանություն ոչ միայն շնորհակալ կլիներ, այլև կհպարտանար նման ստեղծագործ մարդկանց գոյությամբ՝ նրանց համապատասխան հարթակներ տրամադրելով, քանի որ հենց նման ստեղծագործողներն են քաղաքի յուրահատուկ տպավորիչ կոլորիտ և տրամադրություն ստեղծողները։

 Մեր իրականությունը, ցավոք, այլ է։ Արևելյան կլկլոցներով թնդացող բացօթյա սրճարանները կամ քաղաքացիների գիշերային հանգիստը խաթարող ճոխ ավտոմեքենաներից հնչող բարձր ռաբիզը որոշ քաղաքացիների և իրավապահ մարմիններին այսօր ավելի քիչ են հուզում, քան այս միայնակ կատարողի նվագը։

 Իհարկե, մեր օրերում պետականորեն սրբացվող անճաշակության ֆոնի վրա իրական արվեստն ու վառ գույները պետք է փնովվեն ու պիտակավորվեն, դրանց դեմ պետք է հանդես գան էլիտար շեքերում ծվարած անհայտ անձինք, սակայն ավելի տեղին կլիներ, եթե նրանք պայքարեին ռաբիզմի և հայ մշակույթը սպանող թուրքամետ պսեվդոարվեստի դեմ, որը պարզապես հավասարազոր է պոռնոգրաֆիային (Տես, օրինակ http://www.youtube.com/watch?v=vqsyn-9wmoI

 Ի հեճուկս բոլոր կասկածելի բողոքների՝  Գևորգը այսօր ավելի հայտնի, սիրված և համակրելի է, քան բազմաթիվ «սիրված» երգիչ երգչուհիներ ու կատարողներ, որոնց արևելյան մելամաղձոտ պոռթկումների համար ՀՀ Մշակույթի նախարարությունը կարող է բարձր հարթակներ տրամադրել, ընդհուպ մինչև Հանրապետության Հրապարակը։ 

 «Մեր քաղաքը» նախաձեռնությունը իրավապահ մարմիններին կոչ է անում հանգիստ թողնել Գևորգին, իսկ բողոքավոր քաղաքացիներին հորդորում ըմբռնումով մոտենալ երաժիշտի գործունեությանը՝ գնահատելով Գևորգ Աղաջանյանի բացառիկ ներդրումը Երևանի ժամանակակից քաղաքային կոլորիտի ստեղծման և պահպանման գործում։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում