Saturday, 11 07 2026
18:10
Գերմանիայի ԱԳՆ-ն հայտնել է Լիբանանի վերաբերյալ Ֆրանսիայի հետ համատեղ նախաձեռնությամբ հանդես գալու մասին
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
Իսրայելի ռազմաօդային ուժերը հարվածներ են հասցրել Լիբանանի հարավային շրջաններին
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com

Վիկտոր Դալլաքյանի պիտանելիության ժամկետն անցել է. Էդմոն Մարուքյան

Այսօր մամլո ասուլիսով հանդես եկավ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի  աշխատակազմի ղեկավարի տեղակալ և  Ազգային ժողովում ՀՀ նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Վիկտոր Դալլաքյանը և հայտարարեց ՀՀԿ-ից դուրս գալու մասին:

Վ. Դալլաքյանը անդրադարձ կատարեց նաև 2012-ի ընտրություններին: Դալլաքյանը նշեց, որ իբրև թե նախագահ Սերժ Սարգսյանի և Էդմոն Մարուքյանի միջև պայմանավորվածություն է եղել և իբրև թե օրենքի խախտմամբ Վիկտոր Դալլաքյանի փոխարեն Էդմոն Մարուքյանն է պատգամավոր ընտրվել:

«Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով այս և մի շարք այլ դիտարկումների, նշեց. «Ես մեծ ջանքեր եմ գործադրում, որպեսզի լուրջ դեմք ընդունեմ և լրջորեն մեկնաբանեմ Վ. Դալլաքյանի ասածը: Չէի հետևում ասուլիսին, Վանաձորից բազմաթիվ զանգեր ստացա, մարդիկ ասում էին. «Վիկտոր Դալլաքյանին քաղաքական դիակների սառնարանից հանել են, ուղարկել են քաղաքական դաշտ»»:

«Այն ինչ, որ հիմա ասում է Վ. Դալլաքյանը, 4 տարի է ասում է, սրա-նրա անունով հոդված տպելով և այլն, այս ընտրություններին էլ աջակցել է Մ. Ասլանյանին: Ես ուրախ եմ, որ հիմա ինքն է անձամբ այդ մասին ասում և կարող եմ իրեն պատասխանել»,- նշեց Էդմոն Մարուքյանը և ներկայացրեց մի շարք հակափաստարկներ՝ ընդդեմ Դալլաքյանի դիտարկումների:

Մարուքյանն անդրադարձավ Դալլաքյանի այն դիտարկումներին, թե իբր Մարուքյանը 2012-ի ընտրություններին տեղեկանք է կեղծել եւ այդ ճանապարհով պատգամավոր դարձել։ Մարուքյանը հղում կատարելով ընտրական օրենսգրքին, նկատեց, որ արտերկրում ուսանելը որեւէ խոչընդոտ չէ պատգամավորության թեկնածու առաջադրվելու համար։ Պատգամավորը նաեւ նշեց, որ Դալլաքյանը օրենք է խախտել, եւ իր ու իր ընտանիքի անձնական տվյալները հանել ու հրապարակել է մամուլում, որը օրենքի կոպիտ խախտում է։

Ինչ վերաբերում է Դալլաքյանի մյուս պնդմանը, թե Մարուքյանը Սերժ Սարգսյանի հետ հանդիպում է ունեցել եւ դրա արդյունքում է պատգամավոր դարձել, Մարուքյանը նկատեց, որ Դալլաքյանը ստում է։ Ինքը մեկ անգամ է նախագահականում եղել, եւ դա հայտնի փաստ է, հրապարակված լուսանկարն էլ առկա։ Դա եղել է սահմանադրական բարեփոխումներից առաջ։ «Լավ կլինի Դալլաքյանը պատասխան տա, թե ինչպես էր ժողովրդին համոզում, որ «Սերժ Սարգսյանը

«Մարդը կարող է 4 տարի օգտվել պետական ռեսուրսից, ծառայել Ս. Սարգսյանին, իր ամբողջ ընտանիքին, բարեկամներին տեղավորել աշխատանքի, և հետո ասել՝ ես դուրս եմ գալիս ՀՀԿ-ից, նոր կուսակցություն եմ ստեղծում: Ես հավաստիացնում եմ, որ նա գործուղված է դաշտ, որպեսզի ապականի քաղաքական համակարգը, որովհետև տեսնում են, որ նոր ուժեր կան քաղաքական դաշտում, և ուղարկել են, որ նա իր գործառույթներն իրականացնի, բայց նա այլևս չի կարող: Կարծում եմ՝ Բաղրամյան 26-ում չեն հաշվարկել, որ այդ մարդու պիտանելիության ժամկետն անցած է»,- ընդգծեց Է. Մարուքյանը՝ հավելելով, որ նրան լսելիս որևէ մեկը այլ բան չի հիշում, քան այն, որ նա ուզում էր իր կոստյումն ուղարկել Վանաձոր և այդպես ընտրվել, և վանաձորցիներն իրեն էլ, իր կոստյումն էլ հետ ուղարկեցին այնտեղից:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում