Sunday, 19 07 2026
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Ցանկացած պահի պիտի պատրաստ լինենք ցածր կամ միջին էսկալացիաների. Սերգեյ Մինասյան

Ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման բանակցություններում ամռանը տեղի ունեցած մի քանի հանդիպումներից հետո վերջին շրջանում որևէ լուրջ տեղաշարժ չկա: Թերևս, դրական տեղաշարժ կարող ենք համարել միայն շփման գծում ստեղծված հարաբերական անդորրը: Ժամանակ առ ժամանակ լինում են միայն միջնորդների՝ Մինսկի խմբի համանախագահող երկրների հայտարարությունները Հայաստանի և Ադրբեջանի նախագահների, նախարարների միջև հանդիպում կազմակերպելու, բանակցություններն ակտիվացնելու մասին: Այս համապատկերում օրերս Ղարաբաղյան հիմախնդրին է անդրադարձել ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերրին՝ հայտարարելով, որ Ղարաբաղյան սառեցված հակամարտության կարգավորման համար առայժմ չեն ստեղծվել պայմաններ, ինչի պատճառն այն է, որ երկու երկրների ղեկավարները պատրաստ չեն դրան: Սա պարզապես հերթապահ հայտարարություն էր ԱՄՆ-ի կողմից, թե՞ այն նաև արտացոլում է բանակցային գործընթացի ներկայիս վիճակը: Ի՞նչ ուղերձներ է պարունակում՝ ուղղված գործընկեր պետություններին, օրինակ՝ Ռուսաստանին, որի հետ հարաբերություններն այսօր բավական լարված են, կամ ուղղված հակամարտող կողմերին: Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ը զրուցել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանի հետ:

-Պարոն Մինասյան, ինչպես կմեկնաբանեք Ջոն Քերրիի հայտարարությունը և դրան նախորդած հայտարարությունները Մինսկի խմբի համանախագահների կողմից, պաշտոնական Երևանի, Բաքվի մեկնաբանությունները բանակցությունների վերաբերյալ:

-Նախևառաջ Քերրիի այդ հայտարարությունը մեկնաբանելու համար, որը շատ կարճ է, բայց չափազանց բովանդակալից, պետք է հասկանանք, թե ինչ համատեքստում և որտեղ է արել պարոն Քերրին իր հայտարարությունը:

Այն, ինչ որ ասաց Քերրին, լիովին համապատասխանում է այն քաղաքական  իրականությանը, որ կա և պահպանվում է ղարաբաղյան հակամարտության շուրջ: Այն, ինչ-որ ասել էր Քերրին, վերաբերում է ոչ միայն Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների դիրքորոշմանը, այլ նաև այն փաստին, որ ղեկավարներն արտացոլում են հասարակության դիրքորոշումը: Այո՛, դա գաղտնիք չէ, Հայաստանի և Ադրբեջանի հասարակությունները դեռ պատրաստ չեն խաղաղության և փոխզիջումների: Դա իրականություն է, և դրա մասին է ասել Քերրին: Նաև նշում է, որ բանակցային գործընթացը, որ Մինսկի խմբի համանախագահներն իրագործում են, դա այս պահին հանդիսանում է բանակցություններ բանակցությունների համար, և ավելի շատ կոնֆլիկտ մենեջմենթ է, այսինքն՝ հակամարտության ոչ թե կարգավորման, այլ վերահսկման մեխանիզմներ են կիրառվում: Մինսկի խմբի ԱՄՆ համանախագահ Ուորլիքը «Ինտերֆաքս»-ին տված վերջին հայտնի հարցազրույցում իրականում նաև այդ մասին ասաց: Չնայած Ուորլիքը կամ երբեմն այլ համանախագահներ երբեմն ուշագրավ հայտարարություններ են անում, բայց կա նաև ամենօրյա աշխատանքը, աշխատանքի բնույթը իր մեջ ներառում է օպտիմիզմի արտացոլումը: Հասկանալի է, որ այդ հանդիպումները ոչ թե հակամարտության լուծման, այլ կառավարման առումով կարևոր են: Լինելով ԱՄՆ պետքարտուղար, Քերրիի մեկ նախադասությունը ավելի մեծ արժեք և իմաստ ունի, քան տասնյակ այլ մակարդակի քաղաքական գործիչների հայտարարությունները:

Այսինքն՝ Ջոն Քերրի հայտարարությունը այն մասին, որ առայժմ պայմաններ չկան խնդիրը լուծելու համար, ինչոր հատուկ ուղերձներ չէ՞ր պարունակում:

-Դա հատուկ ուղերձ չէր, պարզապես Քերրին այս կամ այն աստիճանի իր հայտարարությունում անդրադառնում էր միջազգային քաղաքականության կարևոր հարցերին, և քանի որ ԱՄՆ-ը Մինսկի խմբի համանախագահ երկիր է և զբաղվում է Ղարաբաղյան հակամատության հարցով, ապա նաև մեկ նախադասությամբ անդրադարձավ դրան:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում