Sputnik լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Վրաստանի ԿԸՀ-ը պատրաստ է խորհրդարանական ընտրությունների անցկացմանը, որոնք նշանակված են հոկտեմբերի 8-ին։
Այդ մասին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել է Վրաստանի ԿԸՀ-ի նախագահ Թամար Ժվանիան։ Նրա խոսքերով՝ քվեակությունը մեկնարկելու է թբիլիսյան ժամանակով ժամը 08.00-ին, և որ բոլոր ընտրատեղամասերը պատրաստ են ընդունել ընտրողներին։
Ընդգծվում է, որ ընտրությունների ընթացքին հետևելու է ընտրական սուբյեկտների 42.092 ներկայացուցիչ, 111 տեղական կազմակերպության 29.931 ներկայացուցիչ, ինչպես նաև 55 միջազգային կազմակերպության 1440 ներկայացուցիչ։
Ընտրական գործընթացը լուսաբանելու է ԶԼՄ-ների 5368 աշխատակից։ Քվեարկելու իրավունք ունեցողների թիվը կազմում է 3.513.884 մարդ։ Հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ընտրություններին մասնակցում է 19 կուսակցություն և 6 ընտրական բլոկ։









































