Քիմիայի բնագավառում 2016 թվականի Նոբելյան մրցանակը շնորհվել է Ժան Պիեռ Սովաջին, Ֆրեյզեր Շտոդարտին և Բեռնարդ Ֆերինգին մոլեկուլյար մեքենաների մշակման ու սինթեզի համար։ Այս մասին ասվում է Նոբելյան հանձնաժողովի կայքում։
Դրամական պարգևի չափն այս տարի կկազմի 8 մլն շվեդական կրոն (մոտ 953 հազար դոլար)։ Մրցանակը շնորհում է Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիան։ Ընդհանուր առմամբ 2016 թվականին Նոբելյան մրցանակի էր առաջադրվել 273 գիտնական։
Ստոկհոլմում դեկտեմբերի 10-ին՝ Ալֆրեդ Նոբելի մահվան օրը, կկայանա մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը։ Մրցանակները կհանձնի Շվեդիայի թագավոր Կարլ Գուստավ XVI-ը։










































