TASS-ի փոխանցմամբ` ԱՄՆ-ի Լուիզիանա նահանգում ջրհեղեղից վնասը գերազանցել է 8.7 միլիարդ դոլարը և գնալով ավելանում է: Այդ մասին հայտարարել է Լուիզիանայի նահանգապետ Ջոն Էդվարդսը:
Նա նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային` նրան խնդրելով Կոնգրեսում աջակցել նահանգին 2 միլիարդ դոլարի դաշնային օգնություն տրամադրելու հարցմանը: «Դա չափավոր և միանգամայն ողջամիտ խնդրանք է: Միջոցներն անհրաժեշտ են բնակարանային ֆոնդին, ենթակառուցվածքային համակարգին և տնտեսությանը հասած վնասի վերացման համար»,- հայտնել է նահանգապետը:









































