Friday, 10 07 2026
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու
11:30
Ռոբերտո Մարտինեսը հեռանում է Պորտուգալիայի ազգային թիմից
08:10
«Կամերունցի, որ ձևանում է ֆրանսիացի»․ ֆուտբոլային գրառումը՝ քաղաքական սկանդալի պատճառ
07:50
Մունդիալ-2026. Բելգիան դուրս թողեց ԱՄՆ-ին
07:30
Մունդիալ-2026. Իսպանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
20:50
Տոնալին՝ «Տոտենհեմի» ֆուտբոլիստ
18:30
ՖԻՖԱ-ն հատել է կարմիր գիծը. ՈՒԵՖԱ

ՖԻԴԵ-ն հրապարակել է նոր վարկանիշային աղյուսակները

ՖԻԴԵ-ն հրապարակել է սեպտեմբեր ամսվա վարկանիշային աղյուսակները:

Դասական շախմատի վարկանիշային աղյուսակը շարունակում է գլխավորել աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2857): Երկրորդ հորիզոնականում է ընթանում Ֆրանսիան ներկայացնող Մաքսիմ Վաշիե-Լագրավը (2813): Ֆաբիանո Կարուանայի և Վլադիմիր Կրամնիկի գործակիցները կազմում են 2808 կետ, և նրանք ընթանում են, համապատասխանաբար, 3-րդ և 4-րդ հորիզոնականներում: Նախորդ ամսվա համեմատ Լևոն Արոնյանը երեք կետով բարձրացրել է իր անհատական վարկանիշը, և այն այժմ կազմում է 2795 կետ, սակայն նա շարունակում է ընթանալ 5-րդ հորիզոնականում: Աշխարհի 100 ուժեղագույն շախմատիստների ցանկում են գտնվում նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչեր. մասնավորապես Սերգեյ Մովսիսյանը (2677) 59-րդն է , Վլադիմիր Հակոբյանը (2675)` 62-րդը, Հրանտ Մելքումյանը (2671)` 70-րդը և Գաբրիել Սարգսյանը (2670)` 75-րդը: Թիմային հաշվարկում Հայաստանը մեկ հորիզոնականով բարելավել է իր դիրքերը և գտնվում է 6-րդ հորիզոնականում:

Կին շախմատիստների ցանկի առաջին տեղում է աշխարհի չեմպիոնուհի Հոու Յիֆանը (2658): Հայ շախմատիստուհիներից Էլինա Դանիելյանը (2444) 36-րդն է, իսկ Լիլիթ Մկրտչյանը (2439)` 39-րդը:

Մինչև 20 տարեկան պատանիների վարկանիշային աղյուսակը գլխավորում է Ռիչարդ Ռապորտը (2752), երկրորդ հորիզոնականում է Յի Վեյը (2717), իսկ Դուդա Յան-Քշիշտոֆը (2675) գտնվում է 3-րդ հորիզոնականում: Հայաստանի ներկայացուցիչներից Մանուէլ Պետրոսյանը (2530) 37-րդն է , Տիգրան Հարությունյանը (2480)` 71-րդը, Հայկ Մարտիրոսյանը (2470)` 87-րդը:

Հրապարակվել են նաև արագ և կայծակնային շախմատի գործակիցները: Արագ շախմատի վարկանիշային աղյուսակը նույնպես գլխավորում է աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2894): Երկրորդ հորիզոնականում է Հիկարու Նակամուրան (2839), իսկ Սերգեյ Կարյակինը (2818) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2770) գտնվում է 12-րդ հորիզոնականում: Արագ շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 5 այլ ներկայացուցիչներ. Հրանտ Մելքումյանը (2736) 27-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյան (2715)` 38-րդը ,Վլադիմիր Հակոբյան (2698)` 55-րդը, Սերգեյ Մովսիսյանը (2674) ` 77-րդը և Գաբրիել Սարգսյանը (2673)` 80-րդը:

Կայծակնային շախմատի վարկանիշային աղյուսակը գլխավորում է չինացի գրոսմայստեր Դին Լիժենը (2875): Աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը (2873) գտնվում է 2-րդ հորիզոնականում, իսկ Հիկարու Նակամուրան (2842) եզրափակում է լավագույն եռյակը: Լևոն Արոնյանը (2826) գտնվում է 5-րդ հորիզոնականում: Կայծակնային շախմատի դասակարգման 100 լավագույն շախմատիստների ցանկում են նաև Հայաստանի 4 այլ ներկայացուցիչներ. Հրանտ Մելքումյանը (2727) 36-րդն է, Տիգրան Լ. Պետրոսյանը (2717)` 38-րդը , Զավեն Անդրիասյանը (2709) ` 46-րդը և Վլադիմիր Հակոբյանը (2654)` 91-րդը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում