Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

Մուրսիի կողմնակիցները սպառնում են լայնածավալ ակցիաներ անցկացնել, եթե իշխանությունը նրան չվերադարձվի

Եգիպտոսի նախկին նախագահ Մուհամմադ Մուրսիի կողմնակիցները չեն բանակցի երկրի նոր իշխանությունների հետ և մտադիր են մոտակա ժամանակներս ամբողջությամբ «կաթվածահար անել» Եգիպտոսը, եթե բանակը չվերադարձնի «առևանգված» Մուրսիին և պետության ղեկավարի աթոռը: Բողոքի ցույցերը խաղաղ կլինեն՝ RIA Novosti-ին հայտարարել է «Մուսուլման եղբայրներ» շարժման քաղաքական թևի՝ «Ազատություն և արդարություն» կուսակցության նախագահի տեղակալ Իսամ Արյանը:

Արյանի խոսքերով՝ զինվորական հեղաշրջման դեմ հանդես են գալիս ոչ միայն իսլամիստները, այլ նաև բոլոր նրանք, ովքեր կարծում են, որ իրենցից գողացել են հեղափոխությունը և օրինականությունը:

Արյանը նշել է՝ եթե բանակը չվերադարձնի ժողովրդավարական կերպով ընտրված նախագահ Մուրսիին իր պաշտոնին, իրենք առաջիկա օրերին ստիպված կլինեն դիմել ծայրահեղ միջոցների: Նրա խոսքերով՝ Մուրսիին մեկուսացնելը «բոլոր միջազգային օրենքներով համարվում է առևանգում, քանի որ նրա գտնվելու մասին շուրջ երկու շաբաթ է՝ ոչինչ չգիտեն նույնիսկ նրա մոտ հարազատները»:

Արյանը նաև նշել է, որ «Մուսուլման եղբայրները» ոչ մի դեպքում չի մասնակցի բանակցություններին և քաղաքական գործընթացին, որն առաջարկել են նոր իշխանությունները, քանի որ դրանով կապացուցվի, թե տեղի ունեցած ռազմական հեղաշրջումն օրինական է:

Նրա կարծիքով՝ Մուրսիի տապալման պատճառներից մեկը Արևմուտքի երկրների և Պարսից ծոցի մի շարք միապետությունների «մեծ դավադրությունն է»:

«Դա, այսպես կոչված, միջազգային հանրության ծրագիրն է, որը ղեկավարում է աշխարհը: Դրա համաձայն՝ Եգիպտոսը պետք է լինի Պարսից ծոցի պետությունների, Եվրոպայի և ԱՄՆ-ի ինքնիշխանության ներքո»,- ասել է նա և հավելել, որ Մուրսին ունեցել է իր «ճանապարհային քարտեզը», որը նախատեսում է ակտիվ համագործակցություն և լավ հարաբերություններ այլ երկրների հետ, ինչպիսիք են՝ Ռուսաստանը, Բրազիլիան, Չինաստանը, Հարավային Աֆրիկան և Իրանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում