Saturday, 11 07 2026
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
10:50
Հայաստանի հինգ ազատ ոճային ըմբիշ այսօր պայքարի մեջ կմտնի Մ20 Եվրոպայի առաջնությունում
21:09
Արեն Հայրապետյանը հաղթել է ադրբեջանցի մրցակցին և դուրս եկել եզրափակիչ
19:50
ԱԱ-2026-ում սահմանվել է չիրացված 11-մետրանոցների ռեկորդ
17:10
Մակգրեգորը 5 տարվա դադարից հետո վերադառնում է
16:10
Անգլիայի հավաքականի կիսապաշտպանին մեկուսացրել են
10:40
Հարություն Ավետիսյանն աշխարհի առաջնությունում 5-րդն է
09:40
Սոֆիա Բաղրամյանը դարձել է կայծակնային շախմատի բրոնզե մեդալակիր
07:30
Մունդիալ-2026. Ֆրանսիան կիսաեզրափակիչում է
21:30
«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնապես ներկայացրել է նոր մարզադաշտի նախագիծը
20:30
«Բարսելոնան» առաջարկ է ուղարկել Ադեյեմիի տրանսֆերի համար
23:50
Ռուսաստանի վերադարձը համաշխարհային ֆուտբոլ կարող է կրկին հետաձգվել
20:40
Հայտնի են «Յունիսպորտի» մրցակիցները Չեմպիոնների լիգայի նախնական փուլում
17:10
Polymarket-ը հաշվարկել է Ռոնալդուի արտասվելու համար բոլոր խաղադրույքները
14:10
Ալվարո Արբելոան նոր ակումբ ունի
09:10
Մունդիալ-2026. Շվեյցարիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ
07:40
Ինչ արդյունքներ ունեն ՀՀ պատվիրակները․ Եվրոպայի պատանիների և աղջիկների արագ շախմատի առաջնություն
22:39
Սամվել Տերտերյանը հաղթել է ադրբեջանցի ըմբիշին և հռչակվել չեմպիոն
22:19
Մունդիալ-2026. Արգենտինան դրամատիկ խաղում հաղթեց Եգիպտոսին
20:50
ՖԻՖԱ-ն պաշտպանել է բրազիլացի մրցավարին՝ Թրամփի քննադատությունից հետո
20:10
Ֆինն Գերագուսյանը առաջին պրոֆեսիոնալ պայմանագիրն է կնքել «Սանդերլենդ»-ի հետ
19:20
Սպերցյանը պաշտոնապես տեղափոխվեց «Ալ-Ահլի»
18:20
Վարազդատ Հարոյանը միացել է Երևանի «Արարատ»-ին
15:10
Պորտուգալիայի հավաքականը նոր գլխավոր մարզիչ կունենա
14:50
Էդուարդ Սպերցյանը բուժզննում է անցել նոր ակումբում
14:20
«Փյունիկ»-ը մեկնել է Մալթա
13:10
Ֆուտբոլային հրաշք 68 տարի անց․ «Բարսայի» երկու աստղերը կրկնեցին լեգենդներին
12:50
Սա իմ վերջին աշխարհի առաջնությունն էր․ Ռոնալդու

Մխիթարյանը «Հալ Սիթի»-ի դեմ խաղում նույնքան ավերիչ էր, որքան Հիթ Լեջերի Ջոկերը. Manchester Evening News

Անգլիական Manchester Evening News կայքը լայնածավալ հոդվածով անդրադարձել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի և «Մանչեսթեր Յունայթեդ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի խաղին «Հալ Սիթի»-ի դեմ խաղում: Անգլիական կայքը գրում է, որ Մխիթարյանը խաղադաշտում անցկացրած 30 րոպեների ընթացքում ցույց է տվել թիմի գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոյին, թե ինչու պետք է ինքը լինի թիմի մեկնարկային կազմում:

«Պրեմիեր լիգայի երկրորդ տուրում՝ «Սաութեմփթոն»-ի դեմ խաղում Մխիթարյանը նման էր «Քրեական ընթերցանություն» ֆիլմում Քրիստոֆեր Ուոքենի մարմնավորած հերոսին, ով կարճ ժամանակում կարողանում էր գրավել մարդկանց: «Հալ Սիթի»-ի դեմ խաղում Մխիթարյանն այնքան ավերիչ էր, որքան «Մռայլ ասպետ»-ը ֆիլմում Հիթ Լեջերի մարմնավորած հերոսը՝ Ջոկերը: Նա խաղի մեջ մտավ ու միանգամից քաոս ստեղծեց մրցակցի համար»,- գրում է կայքը:

Անգլիական կայքն արձանագրել է, որ  «Հալ Սիթի»-ի դեմ խաղում Մխիթարյանն ավելի շատ հարված է կատարել, քան Ռունին ու Մատան, ընդամենը երկու անգամ է կորցրել գնդակը: «Սա տպավորիչ ցուցանիշ է, երբ 30 րոպե բախվում ես «Հալ Սիթի»-ի կառուցած պատին: Մխիթարյանի ներկայությամբ Իբրահիմովիչը ստիպված չէր լինում նահանջել գնդակ ստանալու համար, իսկ Պոլ Պոգբան ավելի շատ ստեղծագործելու հնարավորություն էր ստացել:

Լուի վան Գալի օրոք 4-2-3-1 խաղային տակտիկան  խնդիրներ էր առաջացնում, սակայն այժմ թիմի որակները թույլ են տալիս այդպես խաղալ, հատկապես, երբ Մխիթարյանը մեկնարկային կազմում է»,- եզրափակել է հոդվածագիրը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում