Monday, 20 07 2026
ՀՀ-ՌԴ տնտեսական կապերը վերանայվում են. քննարկվում է նաև ամերիկյան շուկան
Իրանի հոգևոր առաջնորդը Մոսկվայո՞ւմ է
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին

Ամռանը բարձրանում են բնակարանների վարձավճարները հատկապես կենտրոնում

Ամառային այս սեզոնին՝ Հայաստան ժամանող զբոսաշրջիկների գալով պայմանավորված բարձրանում են նաև բնակարանների վարձավճարների գները:

«Առաջին լրատվական»-ը զանգահարելով մի քանի անշարժ գույքի գործակալություններ պարզեց, որ տարվա այս եղանակին՝ համեմատած մնացածների, բարձրանում են հիմնականում կենտրոնում գտնվող բնակարանների վարձավճարները:

VIVA Realty ընկերության աշխատակիցը մեզ հետ զրույցում նշեց, որ գների տարբերությունը այլ սեզոնների հետ համեմատած բարձրանում է 10-20 տոկոսով: Նա նաև նշեց, որ բարձրանում են հիմնականում այն բնակարանների վարձակալության գները, որոնք կարճ ժամանակով են տրամադրվում, երկարաժամկետների վրա շատ ավելի քիչ է ազդում:

10-րդ գիծ անշարժ գույքի գործակալության աշխատակիցը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց, որ բարձրանում են Կենտրոնի բնակարանների գները, իսկ օրինակ՝ ծայրամասերում՝ Նորքի զանգվածում և Էրեբունիում գները հիմնականում մնում են նույնը՝ մեկ սենյականոցի համար ամսական 50-60 հազար դրամ: Նրա խոսքով՝ կենտրոնում բնակարանները տրամադրվում են օրով և ոչ ամսով: Եվ նույնիսկ մեկ սենյականոց լավ վերանորոգված բնակարանի վարձավճարը ոչ ամռանը եթե կարող է լինել ամսական մինչև 1500 դոլար, ապա ամռանը մեկ օրվա արժեքը 50-80 դոլար է:

Ինչ վերաբերում է բնակարանների վաճառքին, ապա մեր զրուցակիցը նշեց, որ ընդհանուր առմամբ բնակարանների գինը հիմա իջած է, թեպետ բնակարանների սեփականատերերը չեն ցանկանում ավելի մատչելի գներով վաճառել իրենց բնակարանները: Նրա խոսքով՝ վաճառվում են այն բնակարանները, որոնք շուկայականից ավելի ցածր գին ունեն:

Հետաքրքրվեցինք նաև մամուլի այն հրապարակումներից, թե մոտ 600 սիրիահայ հնարավոր է բնակարան գնի Հայաստանում և հարցին՝ հնարավո՞ր է դա ընդհանուր շուկայի վրա ազդի, ինչին ի պատասխան նա ասաց․ «Իսկ ո՞վ ասաց, որ իրականում սիրիահայերը բնակարան են ցանկանում գնել Հայաստանում, գալիս այստեղ մեկ ամիս մնում և փախչում են»:

VIVA Realty-ի ընկերության աշխատակիցն էլ նույն հարցին պատասխանելով ասաց, որ տեղյակ չէ այդ հրապարակումներից, բայց եթե նման բան լինի, ապա բնակարանների ընդհանուր գնի վրա կազդի՝ 5-10 տոկոսով՝ բարձրացման տեսքով:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում