Բրիտանիայի տրանսպորտային ոստիկանության տվյալներով՝ ԵՄ-ից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հանրաքվեից հետո երկրի երկաթուղային ճանապարհներին գրանցվել է 119 դիմում քսենոֆոբիայի հողի վրա հարձակումների և վիրավորանքների մասին, հայտնում է BBC-ն:
«Ատելության հողի վրա հանցագործությունները անթույլատրելի են մեր հասարակության և մեր գնացքների համար: Ընդ որում՝ մենք դիմումներ ենք ստանում միայն դրանց մի մասի վերաբերյալ: Որպեսզի դրան վերջ տրվի, մենք ուղևորներին խնդրում ենք հայտնել այդպիսի անպատշաճ վարքի բոլոր դրսևորումների մասին: Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի պատասխանատվության կանչենք բոլորին, ովքեր սպառնում ենէ մեր ուղևորների անվտանգությանը»,- ասել է ճանապարհային ոստիկանության ներկայացուցիչը:





































