Monday, 13 07 2026
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն

ՀՀ զինվորական դատախազի կողմից գործի քննությունն ուղղորդվում է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը:

 – Տիկին Փոստանջյան, որպես իրավաբան ի՞նչ տպավորություն ունեք Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տան մոտ կատարված սպանության քրեական գործի ընթացքից: Հատկապես, երբ նախօրեին մեղադրանք առաջադրվեց սպանված Ավետիք Բուդաղյանի վիրավոր եղբորը՝ Արտակ Բուդաղյանին:

 – Ինձ հասանելի բոլոր տվյալներից ելնելով՝ միանշանակ կարող եմ պնդել, որ ՀՀ զինվորական դատախազի կողմից գործի քննությունն ուղղորդվում է: Այսինքն` այս պահին անկողմնակալ քննություն տեղի չի ունենում: Արդեն կան խախտումներ, որոնց մասին հայտարարել է նաև Ա. Բուդաղյանի փաստաբան Հայկ Ալումյանը: Եվ Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 6-րդ հոդվածի՝ արդար դատաքննության ենթատեքստից ելնելով՝ միանշանակ կարող եմ ասել, որ արդեն իսկ մարդու իրավունքների խախտումներ կան: Այս պահին խախտվում են և Ա. Բուդաղյանի, և նրա սպանված եղբոր իրավունքները:

 – Իսկ ինչո՞ւ է ուղղորդվում:

 – Որպեսզի կարողանան գլխավոր կասկածյալին հնարավորինս պաշտպանության տակ վերցնել: Տվյալ դեպքում գլխավոր կասկածյալը բոլորիս է հայտնի՝ դա Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանն է: Իսկ դա արվում է, որովհետև նա գործող իշխանությունների հիմնասյուներից մեկն է:

 – Ասելով, որ գլխավոր կասկածյալը Սյունիքի նախկին մարզպետ Ս. Խաչատրյանն է՝ ի՞նչ նկատի ունեք: Հնարավո՞ր է, որ նա կրակած լինի Բուդաղյան եղբայրների վրա, ինչպիսի ենթադրություններ շրջանառվում են դեպքի հաջորդ իսկ օրվանից:

 – Ես ունեմ իմ ներքին համոզմունքը, որ՝ այո: Հարգելով անմեղության կանխավարկածը՝ ես ունեմ համոզմունք, որ տվյալ հանցագործությունները հենց նրա նախաձեռնությամբ են տեղի ունեցել:

 – Այսինքն` այսօր էլ և այսքանից հետո էլ իշխանությունները նորից պաշտպանո՞ւմ են հանցավոր համակարգի ներկայացուցիչներին:

 – Ես այլ կարծիք չեմ կարող ունենալ, որովհետև ՀՀ զինդատախազը հայտարարություններ էր անում ու մամուլի ասուլիսով հանդես գալիս, թե Ս. Խաչատրյանը տվյալ պահին միանշանակ այնտեղ չի եղել: Մինչդեռ այդ պահին նրան հասանելի չէին որևիցե փորձաքննության տվյալներ: Եվ եթե դու չունես փորձաքննության տվյալները, դու դեռ չես հայտարարել քրեական գործի նախաքննության ավարտի մասին, չունես մեղադրական եզրակացություն, նման կարծիքներ հայտարարելն ու պնդելը միանշանակ խոսում է այն մասին, որ այս անձը  ապօրինի իշխանությունների կողմից վերցված է պաշտպանության տակ, որպեսզի չպատժեն իրական մեղավորին:

 – Բայց այդ միջադեպից հետո հրապարակված տեսանյութում, որը պատկերում էր գործողությունների ընթացքը, Ս. Խաչատրյանը չէր երևում:

 – Գիտեք ինչ, դա ապացույցների շարքին դասելու համար դեռ պետք էր հատուկ փորձաքննության ենթարկել: Դուք արդեն ծանո՞թ եք փորձաքննության տվյալների հետ: Ո՞վ է հրապարակել այդ ապացույցը, դուք գիտե՞ք: Իսկ եթե այդպես է, ապա ո՞վ է հեղինակն այդ ապացույցի: Եվ այդ ինչպե՞ս էր այդ ապացույցը գտնվում, օրինակ, Սյունիքի մարզպետարանի աշխատակիցների ձեռքում: Կամ ինչպես էր այդ տեսանյութի հետ կապված պաշտոնական հաղորդագրությունը տեղադրվել կայքում: Եվ երբ այս բոլոր փաստերը հրապարակված և հասանելի են յուրաքանչյուրի համար, ապա հասկանալի է, որ իրոք ուղղորդվում է այն գործընթացը, որպեսզի հնարավորինս կոծկեն իրականությունը և պաշտպանեն իրական մեղավորին:

 – Այդ նույն տեսանյութի մեջ նկատելի է, որ նախ Ավետիք Բուդաղյանն է զինված հարձակում գործում: Ավելի ուշ Ս. Խաչատրյանն է հայտարարում, որ իր տան վրա զինված հարձակում է տեղի ունեցել ու իր ընտանիքի անդամներն ընդամենը պաշտպանվել են:

 – Ես նորից եմ ասում, այդ տեսանյութին հղում անելը սխալ է: Այդպիսի մոնտաժված տեսանյութ է դրվել շրջանառության մեջ, որպեսզի հասարակությանը թյուրիմացության մեջ գցեն: Նույնիսկ դատախազությունը հայտարարեց, որ այդ տեսանյութը չպետք է դրվեր շրջանառության մեջ, որովհետև դեռ չկան փորձաքննության պատասխանները: Մարզպետարանի աշխատակիցները երբ այդ տեսանյութի մասին հայտարարում են և դրա հետ կապված հաղորդագրությունը տեղադրում պաշտոնական կայքում, միանշանակ ապացուցում են, որ հանցագործության հեղինակը Ս. Խաչատրյանն է: Մոնտաժված տեսանյութը տեղադրվել է հենց իր կողմից: Անձամբ միգուցե ինքը չի արել, բայց իր նախաձեռնությամբ է արվել:

 – Այսքանից հետո հնարավո՞ր է այդ գործում այնպիսի շրջադարձ լինի, որ Ս. Խաչատրյանի որդուն ազատ արձակեն, փոխարենը դատապարտեն Ա. Բուդաղյանին:

 – Ես կարծում եմ, որ մեր հասարակության խիղճը դեռ կենդանի է, և մենք դա թույլ չենք տա: Ես համոզված եմ, որ այդ պահը մենք չենք ապրի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում