Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Սկսվում է դառը իրականության հետ առնչվող խնդիրների լուծման փուլը (տեսանյութ)

Եվրամիության ընդլայնման և եվրոպական հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Շտեֆան Ֆյուլեն այսօր հանդիպել է Հայաստանի քաղաքացիական հասարակության, ինչպես նաև Հայաստանի ազգային պլատֆորմի անդամ ՔՀԿ-ների ներկայացուցիչների հետ… Հանդիպմանը ներկա Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում անդրադարձավ Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագրի նախաստորագրման փուլին, ինչպես նաև Ռուսաստանի՝ վերջին շրջանում վարած քաղաքականությանը:

Ըստ Բ. Նավասարդյանի` ակնհայտ է, որ Ռուսաստանը մի շարք երկրների առաջարկում է իր ինտեգրացիոն մոդելը, որը լավ մշակված չէ, ինչպես «Արևելյան գործընկերությունը», սակայն ըստ Ռուսաստանի պատկերացումների՝ ունի հեռանկար, իսկ քանի որ Հայաստանը բավականին սերտացրել է հարաբերությունները Եվրամիության հետ և մոտ է կանգնած ասոցացման պայմանագրի ստորագրմանը, սա չի կարող որոշակի խանդ, դժգոհություն չառաջացնել Ռուսաստանի մոտ:

Արդյո՞ք Ռուսաստանը կխանգարի Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագրի նախաստորագրմանը, Նավասարդյանի կարծիքով` ի վերջո, ամեն ինչ կախված է Հայաստանի քաղաքական էլիտայից, և եթե Հայաստանի քաղաքական էլիտան գիտակցում է, որ ասոցացման պայմանագիրը և Եվրամիության հետ մեր հարաբերությունների սերտացումը մեր ազգային շահերից է բխում և կօգնի դառնալ եվրոպական տիպի պետություն, ապա ո՛չ Ռուսաստանը և ո՛չ էլ մեկ այլ երկիր չեն կարող մեզ խանգարել:

«Ի վերջո, պրագմատիկ մոտեցմամբ եթե նայենք, Ռուսաստանին պետք է ձեռք տա, որ իր ռազմավարական գործընկերը, որի հետ ունի և՛ տնտեսական, և՛ անվտանգության, և՛ քաղաքական ոլորտում լուրջ համագործակցություն, զարգանում է, դառնում ավելի կանխատեսելի ու քաղաքակիրթ»,- ասաց Բ. Նավասարդյանը: Նրա դիտարկմամբ՝ եթե մենք ստորագրենք ասոցացման պայմանագիրը և բոլոր մեր պարտավորությունները կատարենք, մեր ցանկացած գործընկեր դրանից միայն կշահի:

Անդրադառնալով Մաքսային միության, ինչպես նաև Հայաստան-ԵՄ ասոցացման պայմանագրի միաժամանակյա անդամակցության անհնարինությանը` Բ. Նավասարդյանը նշեց, որ այս երկուսն իրար հետ չեն կարող համատեղվել, քանի որ անդամությունը ցանկացած առևտրային մաքսային միության մեջ ենթադրում է, որ դու զիջում ես քո ինքնիշխանության մի մասը կոնկրետ ոլորտում, և նույն մասը դու չես կարող զիջել երկու տարբեր միությունների, բայց դա չի նշանակում, որ Հայաստանը չի կարող համագործակցել Մաքսային միության հետ: Այսինքն՝ ունենալ Մաքսային միության անդամ երկրների և ամբողջությամբ մաքսային ընկերության հետ երկկողմանի պայմանագիր, որը կենթադրի նույնպես որոշակի տնտեսական ինտեգրացիոն գործընթացներ. «Ինձ թվում է՝ Հայաստանի համար լավագույն լուծումը դա է, և հուսով եմ՝ դա գիտակցվում է»,- հավելեց նա:

Բ. Նավասարդյանն այն կարծիքին է, որ եթե մենք կարողանանք համախմբված և համերաշխ լինել մեր ներքին հարցերում, չփորձենք այս հակասությունները օգտագործել` ներսի մանր-մունր հարցերը լուծելու համար (այն, ինչ տեղի է ունենում այսօր և՛ քաղաքական, և՛ հասարակական, և՛ նույնիսկ փորձագիտական մակարդակով), կանցնի ժամանակ, կշարունակենք բարեփոխվել մեր եվրոպական բարեկամների օգնությամբ: Սակայն, ըստ նրա, մեր ամենօրյա կյանքը առայժմ բոլորովին չի ապացուցում, որ մենք ուզում ենք եվրոպական ուղղությամբ զարգանալ, այսինքն՝ մեր ներքին կյանքում շատ քիչ են ապացույցները, թե փաստաթղթեր ստորագրելով` ինչ ենք ստորագրում. «Ասոցացման պայմանագիրը նախաստորագրվեց, ձևավորվեց գործողությունների պլան, որը ենթադրում է շատ կոնկրետ ուղղություններով բարեփոխումներ, և եթե այդ բարեփոխումները չանդրադառնան նաև մեր պրակտիկ կյանքի վրա, պայմանագիրն, ի վերջո, չի աշխատելու, և բոլորը կմոռանան, որ այդպիսի պայմանագիր ստորագրվել է»:

Ըստ նրա՝ այս պայմանագիրը մի քիչ այլ որակի և այլ մակարդակի հարաբերություններ է ենթադրում, նույնը չէ, ինչ, ասենք, Եվրոպայի խորհրդի հետ. այնտեղ կային քաղաքական պարտավորություններ, կար մոնիտորինգ, բայց Եվրախորհրդի անդամ երկրների համար Հայաստանն իրենց ներսի խաղացող միավոր չէ, այս պայմանագրով ոչ ոք չի հանդուրժի, որ այսպիսի փոքր երկիր արհամարհի խաղի այն կանոնները, կյանքի կազմակերպման այն սկզբունքները, որոնք ակնկալում են, որ կկատարենք, մանավանդ որ` Եվրամիության երկրները ունեն այն երկրների դառը փորձը, որոնք հետևողական չէին պարտավորությունները կատարելու առումով. խոսքը տնտեսական առումով` Հունաստանի մասին է, քաղաքական առումով` Հունգարիայի, Կիպրոսի, և պարզ է, որ որևէ նոր խաղացող այս դաշտում, որը հետևողական և սկզբունքային չի լինելու և պարտաճանաչ չի լինելու, չի հանդուրժվի, այսինքն՝ գալիս է այն փուլը, որ միայն կաբինետային փաստաթղթային ֆորմալ աշխատանքն ավարտվում է, սկսվում է դառը իրականության հետ առնչվող խնդիրների լուծման փուլը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում