Saturday, 18 05 2024
«Հյուսիս-Հարավը» դանդաղ է արվում. ծուլությունը կավելանա, կոռուպցիան՝ ևս
Բիշքեկում անկարգությունների ժամանակ 29 մարդ է տուժել
Գալստանյանը վերջին բառերով մեզ վիրավորում է, անունը դնում սեր
ՀՀ տարածքում կա փակ ավտոճանապարհ
Պուտինին չի հաջողվել «լծորդել» Սի Ծինփինին
Կիրանցի մոտ բողոքի ակցիայի երկու մասնակից ձերբակալվել է՝ թմրանյութ պահելու մեղադրանքով
Հայաստանը հստակ քայլերով գնում է ժողովրդավարական բարեփոխումների․ Միրզոյանը՝ Նիդերլանդների ԱԳ նախարարին
Էրդողանը համաներել է 1997թ. հեղաշրջման նախկին գեներալներին
Մետրոպոլիտենն այսօր կաշխատի արտակարգ ռեժիմով
Ինքնահավան բռնապետի մուտքը Հայաստան պետք է արգելել, քանի դեռ բացատրություն չի տրվել ասվածի վերաբերյալ․ Արսեն Խառատյան
11:30
ՄԱԳԱՏԷ-ի ղեկավարը կայցելի Ռուսաստան
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
Շարժումը չունի յստակ քաղաքական ուղեգիծ եւ հիմնուած է միմիայն նշանախօսքերու վրայ․ «Ասպարեզ»
Մայրաքաղաքի փոքր կենտրոնի մի շարք հատվածներ վաղը փակ կլինեն
Այս պատերազմով Մոսկվան ուզում է փոխել աշխարհի զարգացման ընթացքը և վերադառնալ անցյալ
Ավտովթար Երևան-Գյումրի ավտոճանապարհին. կա զոհ և տուժած
Երևանի և Բաքվի միջև շարունակում են մնալ ֆունադամենտալ նշանակության տարաձայնություններ
Սպասվում է անձրև և ամպրոպ
Վրաստանում իշխանությունն ու ընդդիմությունը կգնան երկխոսության. մոդերատորը Արևմուտքն է
ՔՊ-ն գնում է ԵՄ` ռուսական զորքերով․ ստորաբաժանումները կշարունակեն մնալ ՀՀ-Իրան և ՀՀ-Թուրքիա սահմաններին. «Ժողովուրդ»
Մարզպետն ասել է՝ պատ կդնենք. «Հրապարակ»
Փաշինյանն անտրամադիր ու հյուծված տեսք է ունեցել. «Հրապարակ»
Սիմոնյանն ու Գաֆարովան Ժնեւում. ուշագրավ «երկվություն» հայկական կողմում
Ո՞վ է իրականացնում ցուցարարներին ցրելու, ծեծելու ինստրուկտաժը. «Հրապարակ»
Հայտնի է ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի ընտանիքին պատկանող խանութի պայթյունի գործով կասկածյալի անունը. «Ժողովուրդ»
Փաշինյանի հրաժարականը պահանջած գնդապետներին «կաշառել են». սկսված շարժման օրը նոր պաշտոնների են նշանակել. «Ժողովուրդ»
Ի՞նչ են առաջարկում քաղաքական ուժերը Սրբազանին. «Հրապարակ»
«Արմավիր» ՔԿՀ տեսակցության եկած քաղաքացու մոտ հայտնաբերվել է թմրամիջոց
Երևանյան պատվիրակությունն այցելել է Հայաստանի էսպլանադ, ծաղիկներ խոնարհել Կոմիտաս վարդապետի հուշարձանին
Երևանի նախկին քաղաքապետը հսկայական վնաս է հասցրել պետությանը

Հայաստանում կստեղծվեն էկոլոգիական միջանցքներ

ՀՀ բնապահպանության նախարար Արամ Հարությունյանն այսօր ընդունել է Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային գրասենյակի տնօրեն Գեորգի Սանատիրաձեին:

Հանդիպմանը քննարկվել է երկու հարց:

KFW բանկի ֆինանսավորմամբ և Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի միջոցով Կովկասում սկսվելու է էկոլոգիական միջանցքների ձևավորմանն և կառավարմանը ուղղված նոր ծրագիր:

Ծրագրի նպատակն է ստեղծել ներքին և միջպետական էկոլոգիական միջանցքներ՝ պահպանվող տարածքների միջև: Որպես առաջին փուլ Հայաստանի համար քննարկվում է մեր երկրի հարավային մասի (Սյունիքի մարզ) պահպանվող տարածքների միջև էկոլոգիական միջանցքների ստեղծումը, որով առավել արդյունավետ կդառնա կենսաբազմազանության պահպանությունը՝ այդ թվում նաև կենդանիների անվտանգ տեղաշարժը:

Ծրագիրն առանձնանում է նրանով, որ էկոլոգիական միջանցքների կառավարումն իրականացվելու է հաշվի առնելով ազգաբնակչության սոցիալ-տնտեսական պայմանները և որի շրջանակներում առաջին անգամ կներդրվի սոցիալական աջակցության համակարգ այն համայնքների համար, որոնք կներառվեն էկոլոգիական միջանցքների տարածքներում:

«Բնապահպանության նախարարությունը և անձամբ ես կարևորում ենք ծրագրի բնապահպանական նշանակությունը և դրա սոցիալական ուղղվածությունը, քանի որ այն բնական ռեսուրսների կայուն կառավարման և կենսապաշարների վրա ճնշման թուլացման նոր հնարավորություն կընձեռի»,- նշել է նախարար Հարությունյանը:

Բնապահպանության նախարարը Վայրի բնության համաշխարհային հիմնադրամի Կովկասի տարածաշրջանային տնօրենի հետ քննարկել է նաև «Դիլիջան» ազգային պարկում Արքայական եղջերու ցեղատեսակի վերարտադրման պայմանների ստեղծմանն ուղղված հարցեր: Նա մասնավորապես նշել է, որ առաջիկա մեկ-երկու ամիսների ընթացքում մեկնարկող այս ծրագրով նախատեսվում է «Դիլիջան» Ազգային պարկում ստեղծել 15 եղջերուների համար պահպանման հարմարվողականության և բնական պայմաններում բազմացման ենթակառուցվածքներ:

Նախարարը երկրորդել է երկրի շահագրգռվածությունն այս ծրագրի նկատմամբ և հույս հայտնել, որ ծրագիրը հնարավորություն կտա Դիլիջանի գեղատեսիլ անտառներում առաջիկա մի քանի տարիների ընթացքում տեսնել եղջերուի բազմացող հոտեր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում