Մոսկվայի «Սպարտակ»-ի հարձակվող Յուրա Մովսիսյանը առաջիկա մրցաշրջանում հանդես կգա 10 համարի մարզաշապիկով: Այդ մասին Twitter-ի իր էջում հայտնել է ֆուտբոլիստը:
Նախորդ մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը ելույթ էր ունենում 12 համարի մարզաշապիկով: Ռուսաստանի Պրեմիեր Լիգայի 2012/13 թվականների մրցաշրջանում Մովսիսյանը 8 հանդիպում է անցկացրել «Սպարտակ»-ի կազմում, 4 գոլ հեղինակել:
«Նոր մրցաշրջան: Նոր մարզաշապիկ: Անհամբերությամբ եմ սպասում նոր մրցաշրջանի մեկնարկին: Հպարտությամբ կկրեմ 10 համարի մարզաշապիկը»,- գրել է Մովսիսյանը:









































