Wednesday, 22 07 2026
Մոսկվան «Նովոռուսիայի հայրենասիրությանը կասկածում» է
Հայաստանի և Կանադայի ԱԳ նախարարությունների միջև տեղի են ունեցել քաղաքական խորհրդակցություններ
ՊՆ պաշտոնատար անձը մեղադրվում է ծառայողական լիազորությունների չարաշահմամբ զորամասից դիզվառելիքի հափշտակություն կատարելու մեջ
2026-ի հունիսի եկամուտ ստացող աշխատատեղերի թիվը կազմել է 829 748՝ նախորդ տարվա նույն ամսվա ցուցանիշը գերազանցելով 33 275-ով. ՊԵԿ
Քննչական կոմիտեի ներկայացուցիչները Շանհայում մասնակցել են կիբեռանվտանգության վերաբերյալ վերապատրաստման դասընթացներին
Իջևանի Երիտասարդական փողոցում գազանջատում է
Ուկրաինան կրկին հրետակոծել է Wildberries-ի պահեստները
Ինչպիսին է ՀՀ իններորդ գումարման Ազգային ժողովի կազմը
12:30
Չիլիում ձյան տեղումների և փոթորկի պատճառով 13 մարդ է զոհվել
Վթարային ջրանջատում Ծաղկաձորում հուլիսի 22-ին
12:10
Իրանն իր միջուկային օբյեկտներին հարվածները կհամարի պատերազմի ընդլայնում
Ալիևը ապալեգիտիմացրել է ռուս-գերմանական «գաղտնի» բանակցությունները
11:50
Թրամփը ցանկանում է Ինֆանտինոյին տեսնել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնում
Օգոստոսի 2-ին կմեկնարկեն ՀՀ վարչապետի հովանու ներքո անցկացվող բանակային խաղերը
11:30
Արաղչին պատմել է, որ հարվածի պահին Խամենեիի հետ եղել է նույն շենքում. Guardian
Փաստաբան Սիրանուշ Սահակյանը Բաքվում ապօրինի ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի գործով գանգատ է ներկայացրել ՄԻԵԴ
11:10
Դոնալդ Թրամփը Ժոզեֆ Աունի հետ հանդիպմանը խոստացել է օգնել Լիբանանին
«Կարս» ՍՊԸ-ին պատկանող լցակայանում փակցվել է «Մենք տուգանվել ենք թերլիցքավորման համար» պաստառ. ՇՎՏՄ
10:50
Գայանայում սուգ է հայտարարվել լաստանավի խորտակման տասնյակ զոհերի կապակցությամբ
«Խոսրովի անտառ» արգելոցի ֆոտոթակարդներն արձանագրել են կովկասյան ընձառյուծի
10:30
ԱՄՆ-ն և Իրանը գիշերը նոր ինտենսիվ հարվածներ են փոխանակել
Քննարկվել են էլեկտրաէներգիայի շուկայի բարեփոխումները
10:10
Ուկրաինայի ԶՈւ նոր գլխավոր հրամանատար ունի
Ռուսաստանի հայությունը ոչ միայն Կրեմլի, այլև համայնքի չեկիստական առաջնորդների զոհն է
2026-ի առաջին կիսամյակում դեղորայքի փոխհատուցված գումարի 61%-ը բաժին է ընկել սիրտ–անոթային դեղերին
Էրեբունի վարչական շրջանի որոշ հասցեներում գազ չի լինի
Ռուսական բազայի հրամանատարը լկտի ձևով խոչընդոտել է արդարադատությանը. սսկված են
Սպասվում է կարճատև անձրև
09:10
Վաշինգտոնը հավատարիմ է դիվանագիտությանը. Ռուբիո
Տեղի է ունենում Ռուսական կայսրության կազմաքանդում, նեոկայսերական դոկտրինը նրան չի փրկում

Աղվան Գառնիկիչը շատ լավ գիտի՝ ինչ է շեֆի սիրտը կամենում. իրավապաշտպան

«Հայաստանի ոստիկանությունն անհամաչափ ուժ է գործադրել խաղաղ ցուցարարների նկատմամբ 2016թ-ի հուլիսի 29-ին, ինչպես նաև բռնության դեպքեր են գրանցվել լրագրողների նկատմամբ»։ Նման արձանագրում է կատարել Human Rights Watch-ը հայաստանյան վերջին իրադարձությունների մասին հրապարակած իր զեկույցում։

«Առաջին լրատվական»- ը թեմայի շուրջ զրուցեց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանի հետ, ով Human Rights Watch-ի աշխատակիցների հետ մասնակցել է զեկույցի պատրաստման աշխատանքներին:

Իրավապաշտպանը նշեց, որ Սերժ Սարգսյանը երեկ հայտարարությամբ հանդես գալով ներողությունը էր խնդրում լրագրողներից, սակայն դա ձևական քայլ է, նա պետք է հայտնվեր հիվանդանոցներում և անձամբ ներողություն խնդրեր. «Եթե նա չի խոսում պատասխանատվության մասին, և ներողություն է խնդրում, նշանակում է ուզում է փոխարինել, այդ ներողությունը որպես իրավական կատեգորիա շատ բարձր է գնահատում, այնինչ պետք էր անհապաղ քննություն սկսել: Այդ ներողությունը արված է դրսի համար»:

Ժաննա Ալեքսանյանի գնահատմամբ՝ այսպիսի բռնությունն աննախադեպ էր նաև այն առումով, որ իշխանությունը մի կողմից ճնշում էր «Սասնա ծռեր»-ի տղաներին, նրանց հատ-հատ կրակելով և ժողովրդին ճնշելով և բռնության ներդաշնակություն էր ստեղծել:

Իրավապաշտպանի դիտարկմամբ՝ Սարի թաղում բռի վերաբերմունք է դրսևորվել լրագրողների նկատմամբ. «Այսպիսի ատելությամբ չգիտեմ, թե ինչի պիտի հասնեն»:

Անդրադառնալով դիտարկմանը, որ Հայաստանի իշխանություններն այլևս չեն կարևորում նման զեկույցները, իրավապաշտպանը նշեց. «Աթոռներին նստած կարևորում են «մեր դեմ խաղ չկա»-ն, սակայն միջազգային իրավապաշտպան կազմակերպությունները ներկայացնում են այդ փաստերը և գիտեն, թե երբ կօգտագործեն դրանք և կստանան համարժեք արդյունքներ»:

Անդրադառնալով այն փաստին, որ տուժած լրագրողներին պարտադրում են որպես վկա ցուցմունք տալ, հակառակ դեպքում սպառնում են քրեական պատասխանատվության ենթարկել, իրավապաշտպանն ընդգծեց, որ դա ուղղակի անթույլատրելի է. «Այդպես չեն կարող շարունակել, դրսից կլինեն ճնշումներ այդ գործի շրջանակներում»:

«Սա միայն վրեժխնդրություն է, Սերժ Սարգսյանի ստեղծած վրեժխնդրության մթնոլորտն է: Նա որևէ քայլ չի արել վրեժխնդրության մթնոլորտը փոխելու մասին, բառերը չեն փոխում, մարդը պետք է գործողություններ անի: Ինչքա՞ն կարող են բանտերը լցնել: Անմարդկային վերաբերմունք է,- մտահոգություն արտահայտեց Ժաննա Ալեքսանյանը,- Աղվան Գառնիկիչը չնայած շատ լավ գիտի՝ ինչպես վարվել այսպիսի իրավիճակներում, ինչ է կամենում շեֆի սիրտը,  և այդպես էլ նա անում է, բայց կարծում եմ՝ Դավիթ Սանասարյանը, Եղիշե Պետրոսյանը, որոնք առողջական ծանր վիճակում են, ուղղակի ցուցում կա, որ նրանք հայտնվեն բանտերում»:

Իրավապաշտպանի խոսքով՝ այսպիսով՝ քաղբանտարկյալների թիվը կավելանա, մենք կնմանվենք Ադրբեջանին, և մեզ հետ կվարվեն ինչպես չորրորդական-հինգերորդական երկրի հետ:

«Ս. Սարգսյանն իր խոսքում կրկնում է՝ մենք թույլ չենք տա բռնություն, բայց միայն բռնությամբ են հարցեր լուծում, լրագրողներին, ցուցարարներին ծեծի են ենթարկում»,- նկատեց իրավապաշտպանը:

Անդրադառնալով դիտարկմանը, որ լրագրողների աշխատանքը, ուղիղ միացումները նրանց ուղղակի կաշկանդել են ավելի զազրելի գործողություններ իրականացնել, իրավապաշտպանը նշեց, որ նրանք անկաշկանդ էին գործում, նույնիսկ ուղիղ եթերում էին բռնության ենթարկում:

«Ես ինչո՞ւ պետք է հարգեմ ոստիկանին, որևէ քաղաքացի պարտավոր չէ հարգել: Ոստիկանություն գոյություն չունի, թող նոր անուն մտածեն»,- եզրափակեց մեր զրուցակիցը:

Մանրամանսերը՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում