Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Եթե հայրենասեր եք՝ զոհաբերեք ձեր խմբի շահերը. Ազատ Արշակյան

«Ցավոք այս հայտարարություններին, քննարկումներին չի մասնակցում կարևոր կողմը՝ Հայաստանի տերը՝ ՀՀ քաղաքացին: Նրանց կամքը պետք է հարցնել,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Գերագույն խորհրդի անդամ Ազատ Արշակյանը՝ անդրադառնալով փոխզիջումների չգնալուն՝ Ժ. Սեֆիլյանի հայտարարությանը և իշխանությունների դիրքորոշմանը՝ ստեղծված աննախադեպ իրավիճակում: -Եթե դուք մեզ դարձրել եք լուսատեխնիկական միջոցների զոհ, մեր երկիրը դարձրել եք ձեզ համար մրցակցության թատերաբեմ, մեկ անգամ մեզ հարցրեք: Ի՞նչ է նշանակում ոչ մի քայլ հետ: Երկու կողմից էլ վերջնագիր է ներկայացվում, դա անթույլատրելի է, մենք ենք դրա զոհը»:

«Շանտաժի տարր կա վերջնագրերի մեջ՝ մենք ձեզ չենք խնայում, ով ավելի պակաս հայրենասեր է, նա ավելի պակաս զիջող է. հիմա բանաձևն այդպիսին է: Պետք է երկու կողմն էլ հանդես գան հայտարարությամբ, որ միջնորդի, հաշտարարի կարիք են զգում»,- նշեց ԳԽ անդամը:

Ազատ Արշակյանի դիտարկմամբ՝ քանի դեռ այս վիճակն առկա է, ոչ թե իշխանության, այլ Հայաստանի հեղինակությունն է անկում ապրում:

Անդրադառնալով հարցին՝ ի՞նչ պետք է անել, որպեսզի չկրկնվի նախօրեի բախումը, որը ծանր հետևանքներ ունեցավ. Ա. Արշակյանը պատասխանեց, որ պետք է հաշտարարներին՝ մասնավորապես Վիտալի Բալասանյանին կրկին հրավիրել. «Թող նրան թույլատրվի խորհրդականներ հավաքել՝ իրավաբաններ, հոգեբաններ, հոգևորականներ, մտավորականներ, պատգամավորներ… թող հավաքվեն, խաղաղության բանաձև մշակեն, որում կարտահայտի հայրենիքի շահերը:

Ազատ Արշակյանի խոսքով՝ կողմերը հաղթողի և պարտվողի խնդիր են ուզում լուծել, մինչդեռ պարտվում է Հայաստանի Հանրապետությունը: Նա կոչ արեց. «Եթե հայրենասեր եք, զոհաբերեք ձեր խմբի շահերը հանուն հայրենիքի»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում