Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Սերժ Սարգսյան, դու մի մտածի, որ Վազգենից ու Վանոյից հզոր ես. Ալբերտ Բաղդասարյան

«Էս ո՞ւր ենք հասել, որ նույնիսկ զուտ մարդկային առումով, եթե անգամ հաշվի չառնենք, որ թղթակից է, ինչ-որ մեկը կարող է ձեռք բարձրացնել երիտասարդ աղջկա վրա»,- անդրադառնալով Սարի թաղում, Խորենացի փողոցում նախօրեին ստեղծված իրավիճակին, բազմաթիվ քաղաքացիների բերման ենթարկելու և բռնություն կիրառելու դեպքերին և գնահատելով լրագրողական հանրույթի ներկայացուցիչներին ծեծի ենթարկելու փաստը՝ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում ասաց Հակաճգնաժամային խորհրդի անդամ, Գերագույն խորհրդի պատգամավոր Ալբերտ Բաղդասարյանը՝ հավելելով, որ այդ ժամանակ ինքը համապատասխան ոստիկանական բաժանմունքում է եղել, հասցրել է մի քանի կադրեր տեսնել իրադարձություններից:

«Սա մեծ հարց է, որը բացահայտվեց, երեկ որ ԶԼՄ-ն համարձակվել էր կատարել իր պարտքը՝ գալով լուսաբանելու իրադարձությունները, ենթարկվեց նույն բռնություններին, ինչ ժողովուրդը»,- նշեց Ա. Բաղդասարյանը: Նրա գնահատմամբ՝ այդ ամենը ոչ թե ծրագրված հաշվեհարդար էր միայն լրագրողների նկատմամբ, այլ ծրագրված էր, բայց միայն լրագրողների դեմ չէր ուղղված…  Ինչպես Մարտի մեկին, քաղաքացիական հագուստով հանցագործներ էին, անընդհատ շեշտում են, որ ոստիկաններ են, բայց ի՞նչ գիտենք: Այս վարչախմբին, որն իր բնույթով տեռորիստական է, ազատում ենք պատասխանատվությունից՝ ամեն ինչը գցելով ոստիկանության վրա, բայց սրանք ունեն իրենց հանցագործ բանդաները, նրանց համար կարևոր չէ, թե թղթակիցներ են այնտեղ, կանայք են, թե երեխաներ… Հրաման կա՝ ջարդելու, որպեսզի վախեցնեն, նրանք կատարում են»:

Ա. Բաղդասարյանի դիտարկմամբ՝ իշխանությունները ցանկանում են Հայաստանը բաժանել երկու մասի՝ հանել իրար դեմ՝ բաժանի՛ր, որ տիրես սկզբունքով: Նա նշեց, որ Հակաճգնաժամային համակարգող խորհուրդը հայտարարություն է տարածել՝ գնահատելով նախօրեին տեղի ունեցած իրադարձությունները, մասնավորապես նշելով, որ հերթական հանցագործ վերաբերմունքը դրսևորվեց ժողովրդի նկատմամբ:

Ա. Բաղդասարյանը կոչ արեց ԱԺ պատգամավորներին՝ այդ թվում նաև Ն. Փաշինյանին,  Զ. Փոստանջյանին, նաև լրագրողներին և մշակույթի գործիչներին՝ մասնակից դառնալ որոշումների կայացմանը, որպեսզի որոշումներն առավել ճշգրիտ լինեն:

«Իշխանություններն ուզում են ճնշել, ասել՝ մեր դեմ խաղ չկա,- նշեց մեր զրուցակիցը,- Սերժ Սարգսյան, դու մի՛ մտածի, որ ավելի հզոր ես, քան Վազգեն Սարգսյանը կամ Վանո Սիրադեղյանը, հիշի՛ր, որ նրանց բարևելիս հայացքդ չէիր բարձրացնում: Մի՛ մտածի, որ ավելի հզոր ես և Ռուսաստանին ավելի պետք ես, քան նախորդներդ էին: Մի՛ այնպես արա, որ երնեկ տաս նրանց»:

Ալբերտ Բաղդասարյանը կոչ արեց կուսակցությունների շարքային անդամներին. «Կա՛մ ստիպեք, որ միանան ժողովրդին, կա՛մ դուք հեռացեք և եկեք միացեք ձեր ժողովրդին»:

Մանրամասները՝ տեսանյութում:

 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում