Thursday, 16 07 2026
Ալիևը TRIPP-ի սահմանային և մաքսային ռեժիմի մասին ԱՄՆ պետդեպարտամենտի մեկնաբանությունը ծանր է տարել
14:50
Ֆրանսիայի խորհրդարանն ընդունել է բժշկական օգնությամբ մահվան մասին օրինագիծը
Կդադարեցվի Վանաձորում գործող ԱԳԼՃԿ-ի գազամատակարարումը
14:30
Հորդանանը հայտարարել է իրանական 8 հրթիռ խոցելու մասին
Արարատցեմենտ»-ը հանձնվել է ՀՀ կառավարմանն ու պահպանմանը
14:10
Ամերիկյան հարվածների հետևանքով Իրանի հիվանդանոցներից մեկից 211 հիվանդ է տարհանվել
14:00
50% զեղչ վիզայի աջակցության համար՝ AEB Travel փաթեթով
13:50
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 829-ի
ՀՀ–ն պաշտոնապես թույլտվություն է ստացել ձկնամթերք արտահանելու վերաբերյալ. Պապոյան
Իսրայելն ազատ է արձակել 12 պաղեստինցի բանտարկյալի
Մարզպետների աշխատակազմերին 1 մլրդ 35 մլն դրամ կհատկացվի 9 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար
13:10
Ուկրաինական ԱԹՍ-ների հաջողությունները չեն երաշխավորում տարածքների վերադարձ. Foreign Policy
ՀՀ-ի ու ԱՄՆ-ի միջև ԹՐԻՓՓ համաձայնագիրը վավերացնելու գործընթացը սկսում ենք. Միրզոյան
Բաքուն պնդում է, որ փոփոխություններ կատարվեն Հայաստանի սահմանադրության մեջ. Հիքմեթ Հաջիև
12:40
Ucom-ի աջակցությամբ Շենավանում տեղադրվել է 10 կՎտ հզորությամբ արևային կայան
Ռուսաստանը պատրաստ է աջակցել Հայաստանին և Ադրբեջանին. ՌԴ ԱԳՆ
12:20
Ամեն օր 10 տոննա թռչնամիս և 400 հազար հավկիթ. «Արաքս» թռչնաֆաբրիկա
12:10
Թրամփը հայտարարել է «շատ շուտով» Իրանի դեմ հաղթանակ տանելու մասին
Մոսկվան միգրանտների նկատմամբ շուրջօրյա էլեկտրոնային հսկողություն է սահմանում
11:50
Իրանը հաստատել է Բահրեյնին հարվածները
11:40
Հուլիսի 13-22-ը Բելգրադրում անցկացվում է Serbia Open 2026 շախմատի միջազգային մրցաշարը. հայտնի են հայ շախմատիստների միավորները
11:30
ԱՄՆ-ը հարվածել է իրանական տանկերին
Երևանի քաղաքապետարանը հրավիրում է տարածքի մաքրման
11:10
Զելենսկին մտադիր է պաշտոնանկ անել պաշտպանության նախարարին
Այսօրվանից մեր երկիր ներթափանցում են ցուրտ օդային հոսանքներ. Սուրենյան
10:50
Նավթի գները սկսել են նվազել
Տիգրան Ավինյանն այցելել է հ. 41 մանկապարտեզ
10:30
Այդ պայքարը մեզ համար ունի առաջնային ու գոյաբանական նշանակություն. Ղալիբաֆ
Սպասվում է կարճատև անձրև
10:10
Արգենտինան կամային հաղթանակով դուրս եկավ ԱԱ-2026-ի եզրափակիչ

Ոստիկանի անպատիժ սպանությունը կարող է վատագույն հետևանքներ ունենալ Հայաստանի համար

Ռուսական «Կոմերսանտ» թերթի արտաքին բաժնի թղթակից, քաղաքական մեկնաբան Կիրիլ Կրիվոշեևը «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում խոսել է երևանյան վերջին իրադարձությունների մասին:

– Կիրիլ, հետաքրքիր է՝ ինչպե՞ս եք ընդհանրապես գնահատում Հայաստանում այսօր տեղի ունեցող իրադարձությունները, որ սկսվեցին ոստիկանական գնդի գրավումից հետո: Ի՞նչ արձագանք են ստացել այդ իրադարձությունները Մոսկվայում, ռուս փորձագետների շրջանում, մամուլում, մի խոսքով՝ ինչպե՞ս են այս ամենին նայում Ռուսաստանից:

– Ռուսական տեսանկյունից այսօր Երևանում շատ տարօրինակ իրավիճակ է: Ուժայինները արդեն մեկ շաբաթից ավելի է՝ ոչ միայն չեն փորձում գրոհել ոստիկանության շենքը, այլև «Սասնա ծռերի» անդամներին հաց ու ջուր են տալիս: Այս իմաստով կարելի է գովել Հայաստանի կառավարությանը մարդասիրության համար. ակնհայտ է, որ գրոհը նոր զոհերի պատճառ կարող է դառնալ: Բայց ինչպե՞ս վարվել արդեն սպանված ոստիկանի հետ: Քիչ հավանական է, որ նրան սպանողը կհամաձայնվի հայտնվել ճաղերի ետևում: Նույնը կարելի է ասել վիրավորների մասին:

Այսպիսով, իշխանությունները, իմ կարծիքով, փակուղու մեջ են և սպասում են, թե երբ պիտի իրավիճակը ինքն իրեն հանգուցալուծվի: Միևնույն ժամանակ անհրաժեշտ է փոխադարձ համաձայնության հասնել և, իհարկե, պատժել նրանց, ովքեր կրակել են ոստիկանության աշխատակիցների վրա: Ես ոչ մի դեպքում չեմ ուզում արյուն և մահ, բայց ոստիկանի անպատիժ սպանությունը կարող է վատագույն հետևանքներ ունենալ Հայաստանի համար:

Ռուսական մամուլը և հանրությունը, ըստ իս, մինչև վերջ չեն հասկանում, թե ովքեր են «Սասնա ծռերը»: Ես նրանց կհամեմատեի Իգոր Ստրելկովի հետ, որը մեղադրում է Պուտինին անվճռականության մեջ Ուկրաինայի հարցում: «Սասնա ծռերի» պարագայում նույն իրավիճակն է, պարզապես անհրաժեշտ է Պուտինին փոխարինել Սարգսյանով, իսկ Դոնբասը՝ Ղարաբաղով:

– Իսկ որքանո՞վ են այս իրադարձությունները մտահոգիչ պաշտոնական Մոսկվայի համար՝ հաշվի առնելով երկու երկրների սերտ հարաբերությունները: Ինչո՞ւ են երևանյան իրադարձությունները քննարկվում Ռուսաստանի Անվտանգության խորհրդում: Ինչպե՞ս կբացատրեք այս փաստը:

– Ռուսաստանի ղեկավարությանը անհանգստացնում է Ղարաբաղյան հարցը: Բացի այդ, Սարգսյանի ռեժիմը Հայաստանում շատ ձեռնտու է Ռուսաստանին, և ցանկացած հուզում Հայաստանում վտանգի տակ կդնի առանց այդ էլ փխրուն կարգավորման գործընթացը: Ընդ որում, ինձ շատ զարմացրեց այն փաստը, որ շատերը Ռուսաստանում, որոնք առաջին հերթին հիմարի տպավորություն չեն թողնում, իրար հետ էին կապում ոստիկանների սպանությունը միայնակ ահաբեկչի կողմից Ալմա Աթայում, իրադարձությունները Երևանում և ռազմական հեղաշրջումը Թուրքիայում: Նրանք կարծում են, թե իբր այս ամենը հրահրվել է արտաքին ուժերի կողմից: Իմ կարծիքով՝ սա կատարյալ ապուշություն է: Հատկապես անհեթեթություն է համեմատել Ալմա Աթայի դեպքի հետ. նախկին հանցագործը սպանել է մարմնավաճառուհուն և հաջորդ օրը գնացել է սպանելու ոստիկանների: Հավանաբար հասկացել է, որ ամեն դեպքում «նստելու է», և որոշել է իրեն ցույց տալ բանտ գնալուց առաջ: Բայց ոչ, մեր հայրենասերներն ամեն ինչում տեսնում են ԱՄՆ Պետդեպի մատը:

– Այս իրադարձությունները կարո՞ղ են ինչ-որ կերպ՝ օբյեկտիվորեն կամ սուբյեկտիվորեն կապված լինել Ղարաբաղյան խնդրի և կարգավորման գործընթացի հետ: Այսօրվա իրավիճակը Հայաստանում ինչպե՞ս կազդի Ղարաբաղյան գործընթացի վրա: Դա կարո՞ղ է նպաստել բանակցությունների տապալմանը:

– Չեմ կարծում: Չափից ավելի մեծ գին է վճարվել Ղարաբաղյան կարգավորման համար: Իհարկե, որևէ մեկը մոտ չի թողնի «Սասնա ծռերի» արմատականներին այդ հարցին, որոնք չեն բացառում Բաքվի հետ նոր պատերազմի հնարավորությունը. որոշողը կլինի իշխանությունը: Իսկ իշխանությունը, իմ կարծիքով, այսպես թե այնպես՝ քննարկում է ադրբեջանական կողմին ինչ-որ զիջումներ անելու հնարավորությունը: Եվ դա վատ չէ. ավելի լավ է լուծել խնդիրը փոխադարձ զիջումներով, քան թե զոհերով երկու կողմից:

– Ձեր կարծիքով՝ ճի՞շտ է այն տեղեկությունը, որ այսօր բանակցությունների սեղանին դրված է կարգավորման ռուսական ծրագիրը կամ այսպես ասած՝ «Լավրովի պլանը»: Իրական համարո՞ւմ եք այն վարկածը, որ Ռուսաստանն այսօր փորձում է իրագործել «Լավրովի պլանը», որը, ըստ հրապարակումների, չի բխում հայկական կողմի շահերից:

– «Լավրովի պլան» ասածը շատ ամպագոռգոռ է հնչում: Այսպիսի կարևոր որոշումները Ռուսաստանի արտաքին քաղաքականության մեջ կայացնում է միայն մեկ մարդ, և դա Լավրովը չէ: Ընդ որում, Ադրբեջանը և Հայաստանը ինքնիշխան պետություններ են, և անշուշտ իրենք պիտի լուծեն այս հին վեճը:

Ցավոք սրտի, Ղարաբաղյան հակամարտությունը այլ ելք չունի, քան «հող՝ խաղաղության դիմաց» բանաձևը:

– Այո, բայց Մադրիդյան սկզբունքները, ի տարբերություն ռուսական ծրագրի, ենթադրում են «հող՝ Ղարաբաղի կարգավիճակի դիմաց» բանաձևը, ոչ թե «հող՝ խաղաղության դիմաց»: Հայաստանում որևէ մեկը չի հավատա խաղաղության մասին Ադրբեջանի խոստումներին:

– Ադրբեջանական կողմը այսօրվա ԼՂՀ-ի ամբողջ տարածքը պատկերացնում է իր դրոշի տակ: Ըստ իս՝ դա այնքան էլ լավ լուծում չէ: Ավելի լավ կլիներ վերադարձնել երեք շրջանները, որոնք չեն մտել Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզի կազմի մեջ խորհրդային տարիներին, և ապահովել հայերի ազատ տեղաշարժը Լաչինի միջանցքով: Բայց ինչպես ասում են՝ «այդ ժամանակները չենք տեսնի ոչ ես, ոչ էլ դու»:

Հիշեք, որ Արևմտյան Բեռլինը «հատուկ քաղաքական միավորում» էր՝ ամբողջությամբ շրջապատված թշնամական Գերմանիայի Դեմոկրատական Հանրապետության տարածքով, սակայն Արևմտյան Բեռլինի գերմանացիները մեկնում էին Գերմանիայի Դաշնային Հանրապետություն ԳԴՀ-ի տարածքով: Ինչպե՞ս գերմանացիները կարողացան համաձայնության գալ:

– Մի շարք ռուսական պարբերականներ, ըստ սովորության, սկսեցին փնտրել Պետդեպի կամ Արևմուտքի մատը այսօրվա իրադարձություններում: Հայտնի «ՌԻԱ նովոստի» գործակալությունը հրապարակեց հոդված հետևյալ վերտառությամբ՝ «Ինչպես են Հայաստանը հրում ՆԱՏՕ-ի երախը»: Սա անհեթեթություն չէ՞ Ձեր կարծքիով:

– Իհարկե, դա անհեթեթություն է: Արտաքին թշնամին պետք է նրանց, որպեսզի կարողանան շեղել մարդկանց ուշադրությունը ներքին խնդիրներից: Արդյունքում ընթերցողները «Սասնա ծռերին» անվանում են «ամերիկյան գործակալներ», որոնց անհրաժեշտ է անհապաղ գնդակահարել: Անկեղծ ասած՝ չեմ էլ ուզում դա մեկնաբանել: Չնայած Ջորջ Օրուելն արդեն գրել է այդ երևույթի մասին: Ինչ վերաբերում է «ՌԻԱ նովոստիին», ապա իմ անձնական կարծիքով (և ոչ մի դեպքում «Կոմերսանտ» թերթի կարծիքով)՝ դա Ռուսաստանի ամենացածրորակ լրատվական գործակալությունն է:

– Ձեր ֆեյսբուքյան էջում շատ ուշագրավ մեկնաբանություն էիք գրել՝ ասելով, որ հայ զինյալները շատ տարօրինակ են, որովհետև ոստիկանին սպանելուց մի քանի ժամ հետո ազատ են արձակել պատանդներից մեկին՝ բարձր ճնշում ունենալու պատճառով, իսկ մի քանի օր հետո ազատ են արձակել ևս մի ոստիկանի, որովհետև վերջինս ուշանում էր նշանդրեքից: Եվ այստեղ, Ձեր խոսքով, որևէ տրամաբանություն չկա, դա բացատրվում է ազգային մենթալիտետով: Իսկ Ձեր ընկերները, գործընկերները ինչպե՞ս են վերաբերվում այդ մարդկանց: Ինչպե՞ս կբնորոշեք «Սասնա ծռերի» տղաներին:

– Ես մեծացել եմ Ռոստովում, ինքներդ եք հասկանում, որ հայերի հետ շատ եմ շփվել: Ես շատ լավ գիտեմ այդ ժողովրդին:

Իմ գործընկերները հետաքրքրությամբ հետևում են իրավիճակին և զարմանում են հայկական իշխանությունների փափկության վրա, բայց բարի աչքով են նայում դրան: Իհարկե, մենք չենք ուզում, որ ևս մի զոհ լինի, կապ չունի՝ ոստիկան, թե ապստամբ:

«Սասնա ծռերը» հայրենասերներ են, ովքեր պատրաստ են կռվել Ադրբեջանի դեմ: Ես չեմ համարում պատերազմը հարցեր լուծելու ճիշտ ձև: Պատերազմը պետք է միայն այն ժամանակ, երբ հարձակվում են քեզ վրա: Իմիջիայլոց, որոշ ռուս հայրենասերներ նույնպես սպասում են «սրընթաց արշավի Կիևի վրա»:

Ինչո՞ւ են նրանք ստանում մարդկանց աջակցությունը. հավանաբար այն պատճառով, որ նրանք ղարաբաղյան պատերազմի ազատամարտիկներ են, այսինքն՝ մարդիկ, ովքեր պաշտպանել են այն հողերը, որոնք Հայաստանը իրենն է համարում: Բայց դա, իմ կարծիքով, չի արդարացնում ոստիկանի սպանությունը: Ընդհանրապես մարդասպանությունը արդարացում չունի:

Ի դեպ, ոստիկանների սպանել են նաև Իռլանդիայի հանրապետական բանակի զինյալները, Ստեփան Բանդերայի կողմնակիցները: Ոստիկանին սպանելը ռեժիմի դեմ բողոքն արտահայտելու շատ հարմար և շատ անիմաստ ձև է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում