Միացյալ ազգերի կազմակերպությունը հանդես է եկել «բրելֆիի»` երեխաներին կրծքով կերակրող մայրերի սելֆիների աջակցությամբ, հայտնում է Reuters-ը:
Ինչպես հայտարարել են ՄԱԿ-ում` սոցցանցերում հայտնված թրենդը հանդիսանում է հասարակության մեջ երեխային կրծքով կերակրելու առիթով կարծրատիպերի դեմ պայքարի լավ մեթոդ: Բացի այդ` այդպիսի սելֆիները նպաստում են մայրական կաթի կարևորության մասին տեղեկատվության տարածմանը, նշել են կազմակերպությունում:
Կրծքով կերակրելու համաշխարհային շաբաթը մեկնարկվում է օգոստոսի 1-ին: Ինչպես հայտարարել է ՅՈՒՆԻՍԵՖ-ի մամլո քարտուղար Քրիստոֆ Բուլերակը` ՄԱԿ-ը ցանկանում է, որ մարդիկ խոսեն այդ թեմայով, որպեսզի բարելավեն կրծքով կերակրելը ողջ աշխարհում: