Sunday, 12 07 2026
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել

Ի՞նչ ալիքներ են մոտենում հուլիսի 17-ի եզրագծին

Հուլիսի 29-ին Երևանի ՊՊԾ գնդի շուրջ ստեղծված իրավիճակում ի հայտ եկան նոր և անսպասելի զարգացումներ, համենայն դեպս՝ հրապարակային հայտարարությունների մակարդակում: Նախորդ երկու օրերին՝ հուլիսի 26-27-ի իրադարձություններից հետո, իրավիճակը մտել էր որոշակի հարաբերական անդորրի փուլ: Եվ ահա, երկօրյա այդ հարաբերական անդորրից հետո տեղի են ունենում զարգացումներ, որոնք ըստ էության կա՛մ փոթորկի նախանշան են, հետևաբար անդորրն էլ կստացվի փոթորկից առաջ, կամ էլ որոշակի արագ և խաղաղ հանգուցալուծման, ինչի ակնկալիքն այս օրերին արտահայտել են բոլորը:

Եվ այսօր տեղի ունեցած որոշակի անսպասելի զարգացումներում էլ «կարմիր թելով» անցել է հենց այս հանգամանքը, սակայն հենց անակնկալ դրսևորումներով: Այսօր տեղի է ունեցել երկու ասուլիս, որոնցից մեկում իրավիճակի վերաբերյալ արտահայտվել է Ազգային անվտանգություն կուսակցության նախագահ, Ռոբերտ Քոչարյանի նախագահության ընթացքում ազգային անվտանգության հարցերով նախագահի խորհրդական, ներկայումս ԼՂՀ հայաստանյան ներկայացուչցության խորհրդական Գառնիկ Իսագուլյանը, իսկ մյուսում՝ «Սասնա ծռեր» ջոկատի անդամ, ՊՊԾ գունդը վերցրած խմբի ներկայացուցիչ Կյուրեղյան եղբայրների հայրը՝ Արմենակ Կյուրեղյանը:

Գառնիկ Իսագուլյանը աղմկոտ հայտարարություններ է արել ՀԽ անդամ, այս օրերին ՊՊԾ գնդի ու հասարակության միջև միջնորդ, նաև Ժիրայր Սեֆիլյանի և իշխանության միջև բանակցային գործընթացի մասնակից Ալեք Ենիգոմշյանի մասին, նրա կենսագրության մասին՝ ըստ էության այս առումով առաջացնելով բավականին խայտաբղետ մի պատկեր և իսկապես խճճելով առկա տեղեկատվական հոսքերը:

Արմենակ Կյուրեղյանը, այս ֆոնին, հայտարարել է, որ իրավիճակը իսկապես մտահոգիչ է, և բախում թույլ չտալու, խաղաղ կարգավորման աջակցելու համար ինքը անհրաժեշտ է համարում բանակցությունը վերսկսելը՝ «Սասնա ծռերի» և իշխանության միջև, և առաջարկել է այդ հարցում իր միջնորդական ծառայությունը:

Մեծ հաշվով, այս երկու հայտարարությունները վկայում են, որ տեղի են ունենում «ստորջրյա» բավականին ակտիվ շարժեր, և գործընթացը որոշակիորեն մոտենում է ինչ-որ մի եզրագծի: Սա իհարկե անխուսափելի էր, և խնդիրն այն էր, թե հասարակությունն ինչքանով է կարողանալու ինքը մոտեցնել իրավիճակը եզրագծի, և իր սահմանած եզրագծի՝ բերելով այն հրապարակային դաշտ և խաղաղ հանգուցալուծելով:

Հասարակությունը անցնող 13 օրերին անկարող եղավ դառնալ այդ գործոնը մի շարք հանգամանքների պատճառով, որոնց մասին այս օրերին շատ է խոսվել, և, վստահաբար, դրանք դեռևս կլինեն քննարկումների ու դիտարկումների առարկա: Ներկայումս ակնհայտ է, որ գործընթացը եզրագծին է մոտենում հասարակական վերահսկողությունից դուրս, միաժամանակ հասարակական՝ մինչ այժմ տեղի ունեցած գործընթացի մանիպուլյատիվ խաղարկմամբ:

Եվ այս իմաստով հատկանշական է դառնում Արմենակ Կյուրեղյանի առաջարկությունը, որն ինչ-որ իմաստով թողնում է հենց այդ մանիպուլյացիաների տեղապտույտից դուրս գալու փորձի տպավորություն: Մյուս կողմից, այս ֆոնին, Գառնիկ Իսագուլյանի հայտարարությունները, չնայած հռչակված նպատակին՝ թույլ չտալ մանիպուլյացիաների շարունակություն, այնուհանդերձ իրենց էությամբ կարող են ունենալ լիովին հակառակ ազդեցություն՝ ելնելով արված հայտարարությունների բավականին պրովակացիոն ֆոնից: Եվ առկա է այնպիսի տպավորություն, որ գործընթացը եզրագծին է մոտենում երկու հակադիր ալիքներով, երբ չնայած բոլորի արտահայտած ցանկությունների ընդհանրությանը՝ արվող շեշտադրումներից ակնհայտ է դառնում հետապնդվող իրական շահերի ըստ էության խելահեղ բազմազանությունը:

Ահա այս իրավիճակը ստիպում է խնդրին մոտենալ ավելի ու ավելի մեծ պատասխանատվությամբ, հատկապես 13-օրյա տեղապտույտից հետո: Առանց որևէ սնահավատության, պարզապես երկու շաբաթ շարունակ հրապարակային մակարդակում գործընթացը «ման է ածվել», մինչ խորքում հասունացել են ինչ-որ եզրագծեր:

Եվ ըստ էության չունենալով պատկերացում, թե ինչ է հասունացվել խորքում, հրապարակի վրա հասարակությունը երևի թե պարտավոր է բազմակի սրված պատասխանատվության զգացումով մոտենալ իր գործողություններին, երբ խոսքը մարդկային կյանքերի մասին է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում