Ամերիկյան The Wall Street Journal պարբերականի փոխանցմամբ՝ ամերիկացի պաշտոնաթող գեներալ Ջոն Քեմփբելը հերքել է թուրքական մամուլի այն պնդումը, թե ինքն է ղեկավարել Թուրքիայում մոտ 10 օր առաջ կատարված ռազմական հեղաշրջման փորձը։
Գեներալը, ով մինչև ընթացիկ տարվա մայիս գլխավորել է Աֆղանստանում կոալիցիոն ուժերը, հայտարարել է, որ թուրքական Yeni Safak թերթում տպագրված համապատասխան հոդվածն անգամ արժանի չէ պատասխանի։
Քեմփբելն իրեն հասցեագրված այդ մեղադրանքը որակել է որպես բացարձակ ծիծաղելի։ Yeni Safak-ը գրել էր, թե հենց Քեմփբելն է կանգնած Թուրքիայում իրականացված ռազմական հեղաշրջման փորձի հետևում, որ նա ԿՀՎ-ի միջոցները հատկացրել է խռովարարներին և գաղտնի հանդիպումներ է ունեցել Ինջիրլիքի ավիաբազայում։