Sunday, 19 07 2026
12:50
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
12:10
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի

Կայացել է ՀՀ և ՌԴ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի համանախագահներ՝ ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի գլխավորությամբ Սանկտ Պետերբուրգի Կոնստանտինովյան պալատում տեղի է ունեցել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստը:

Ողջունելով հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 17-րդ նիստի մասնակիցներին՝ վարչապետ Հովիկ Աբրահամյանը շնորհակալություն է հայտնել Ռուսաստանի Դաշնության ղեկավարությանը, մասնավորապես, վարչապետ Դմիտրի Մեդվեդևին, Մաքսիմ Սոկոլովին և Ռուսաստանի արտակարգ իրավիճակների նախարարությանը՝ սելաֆների հետևանքով Վերին Լարսի անցակետի շրջանում արգելափակված Հայաստանի քաղաքացիներին ցուցաբերած օգնության և նրանց ավիափոխադրումը կազմակերպելու համար:

Իր խոսքում վարչապետը գոհունակությամբ նշել է, որ ընդհանուր առմամբ, աշխատանքային օրակարգը կատարվել է, ինչին նաև նպաստել են տարբեր մակարդակներով պարբերական հանդիպումները, որոնց ընթացքում օպերատիվ կերպով լուծում են ստացել բազմաթիվ հարցեր և ավելացրել, որ Մաքսիմ Սոկոլովի հետ հանդիպել է ընթացիկ տարվա սկզբին Երևանում և դիտարկել ավելի վաղ ձեռք բերված պայմանավորվածությունների իրականացման ընթացքը, քննարկել ենթակառուցվածքային նախագծերի և ծրագրերի հեռանկարները:

Վարչապետի խոսքով՝ առևտրատնտեսական համագործակցության ոլորտում արձանագրվել է դրական դինամիկա, որին անհրաժեշտ է նոր թափ հաղորդել՝ օգտագործելով երկու երկրների գործարար հնարավորությունների ողջ ներուժը: ՀՀ կառավարության ղեկավարը նշել է, որ սերտ փոխգործակցություն է հաստատված տնտեսության, էներգետիկայի, տրանսպորտի և ենթակառուցվածքների, գյուղատնտեսության և այլ ոլորտներում, ձևավորվել է համատեղ գիտատեխնոլոգիական ենթակառուցվածք, որը տնտեսական համագործակցության շրջանակում թույլ է տալիս ակտիվորեն զարգացնել նորարարական բաղադրիչը:

Հայաստանի և Ռուսաստանի միջև առևտրատնտեսական համագործակցության ընդլայնման առումով՝ վարչապետը կարևորել է տարածաշրջանների միջև ուղիղ կապերի հաստատումը և այդ համատեքստում ընդգծել է հայ-ռուսական ապակենտրոնացված հարաբերությունների դերը և Երևանում հաջողությամբ անցկացված 4-րդ միջտարածաշրջանային ֆորումը, առանձնացրել նաև հումանիտար՝ կրթական և մշակութային կապերը, որոնք հատուկ տեղ են զբաղեցնում հայ-ռուսական հարաբերություններում:

Վերջում Հովիկ Աբրահամյանը վստահություն է հայտնել, որ նիստի ընթացքում քննարկվող հարցերը, որոնք ընդգրկում են հայ-ռուսական ռազմավարական գործընկերությանը հարցերի ողջ շրջանակը, կնպաստեն երկկողմ կապերի հետագա ամրապնդմանը, ինչպես նաև կսահմանվեն դաշնակցային փոխգործակցության գործնական բովանդակության նոր ուղղությունները:

Իր հերթին, Մաքսիմ Սոկոլովը նշել է, որ այսօրվա նիստը, ինչպես նաև պարբերական հանդիպումները լավ հնարավորություն են քննարկելու հայ-ռուսական տնտեսական համագործակցության հարցերի լայն շրջանակ, գտնելու օպերատիվ լուծումներ տարբեր հարցերի շուրջ: ՌԴ տրանսպորտի նախարարի խոսքով՝ Հայաստանի և Ռուսաստանի միջև հաջողությամբ զարգանում է առևտրատնտեսական փոխգործակցությունը, գնալով ավելանում է առևտրաշրջանառությունը, ինչին նպաստել է նաև երկու երկրների՝ միևույն տնտեսական գոտում լինելու հանգամանքը:

Նրա խոսքով՝Ռուսաստանը Հայաստանի տնտեսական գլխավոր գործընկերն է, տարեցտարի ավելանում են ռուսական ներդրումները Հայաստանի տնտեսության տարբեր ճյուղերում՝ էներգետիկայի, տրանսպորտի, գյուղատնտեսության և այլն: Հաջողությամբ իրականացվում են նաև Ռուսատանի և Հայաստանի միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրով նախատեսված միջոցառումները:

Մաքսիմ Սոկոլովը վստահություն է հայտնել, որ քննարկվող հարցերը կնպաստեն երկու երկրների միջև տնտեսական կապերի հետագա զարգացմանն ու ընդլայնմանը, կրթության, գիտության, մշակույթի ոլորտներում կապերի էլ ավելի ամրապնդմանը:

Նիստում նախ ներկայացվել և ի գիտություն է ընդունվել ՀՀ և ՌԴ միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նախորդ նիստի արձանագրության կատարման վերաբերյալ երկու կողմերի պատասխանատու քարտուղարների հաղորդումը, ապա անցում է կատարվել օրակարգային հարցերին:

Քննարկվել են, մասնավորապես, երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների զարգացմանը և միջտարածաշրջանային համագործակցությանը, իրավապայմանագրային դաշտի ընդլայնմանը, ՀՀ և ՌԴ միջև մինչև 2020 թվականը երկարաժամկետ տնտեսական համագործակցության ծրագրի իրագործման ուղղությամբ 2014-2017 թթ. միջոցառումների ծրագրի իրականացման ընթացքին վերաբերող հարցեր:

Անդրադարձ է եղել էներգետիկայի, տրանսպորտի, արդյունաբերության, գյուղատնտեսության, միգրացիայի, հումանիտար, առողջապահության, կրթության, գիտության, մշակույթի, սպորտի, զբոսաշրջության ոլորտներում համագործակցության հեռանկարներին և ծրագրերին:

Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության միջև տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի նիստի շրջանակում կայացել է վարչապետ Հովիկ Աբրահամյանի և ՌԴ տրանսպորտի նախարար Մաքսիմ Սոկոլովի առանձնազրույցը: Զրուցակիցները քննարկել են հայ-ռուսական համագործակցության օրակարգին առնչվող մի շարք հարցեր, կարևորել են հայ-ռուսական առևտրատնտեսական հարաբերությունների սերտացմանը և առևտրաշրջանառության ակտիվացմանն ուղղված շարունակական քայլերը:

Այս համատեքստում, կողմերն անհրաժեշտ են համարել հայ-ռուսական տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ աշխատանքը և կանոնավոր հանդիպումները:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում