Monday, 20 07 2026
23-րդ «Ոսկե ծիրանը» հատեց եզրագիծը. հայտնի են հաղթողները
Բաքուն խոստովանեց, որ նոյեմբերի 9-ի 9-րդ կետը Սյունիքի օտարման մասին է․ սպառնալիքը վերջնականապես կանխվա՞ծ է
Անտարկտիդայի Կոնկորդիա կայանում գրանցվել է -84.1°C նվազագույն ջերմաստիճան
Գողթանիկի ջրվեժից դուրս է բերվել 21-ամյա երիտասարդի դին
Ավտովթար՝ Կոտայքի մարզում․ կան զոհեր և վիրավորներ
Երևանցիները սիրում են իրենց քաղաքը
19:45
Ոչնչացվել է Ուկրաինայի ԶՈՒ համար պաշտպանիչ միջոցներ արտադրող գործարանը
Վթարային ջրանջատում` Արաբկիր վարչական շրջանում
19:15
Էլբրուսում վերելքի ժամանակ ալպինիստ է զոհվել
Մհեր Գրիգորյանը արձակուրդ կգնա
18:45
15 մլրդ դոլար՝ ԱԱ-2026-ից. ՖԻՖԱ-ն ռեկորդային հասույթ կգրանցի
Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ. ՆԳՆ
18:15
Թրամփը հանրապետական կոնգրեսականներին կոչ է արել Ռուսաստանի դեմ պատժամիջոցների նախագծում ներառել նաև Իրանը
18:00
Հայ հրաձիգները կմրցեն Տալլինում անցկացվելիք աշխարհի առաջնությունում
17:45
WSJ. ԱՄՆ-ի հետ զինադադարի ընթացքում Իրանը նավթից 5-6 մլրդ դոլար է վաստակել
Լարսը բաց է
17:15
Թրամփը հայտարարել է, որ իրեն չի մտահոգում Իրանի կողմից ԱՄՆ-ի հետ փոխըմբռնման հուշագրի դադարեցումը
Ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:45
Իրանում հայտարարել են, որ ԱՄՆ-ն հարվածել է Խուզեստան նահանգում կառուցվող ատոմային էլեկտրակայանին
Նիկոլ Փաշինյանը ներկա է եղել Գավառի Սուրբ Աստվածածին եկեղեցում տեղի ունեցած պատարագին
16:15
Ուկրաինան Ստավրոպոլի երկրամասում երեք նավթաբազա է խոցել, Սև ծովում՝ երեք ռուսական տանկեր․ Զելենսկի
Ալիևը Պուտինին «պատերազմի» մարդ է անվանում
15:45
«Ոդիսական» նոր հեռուստասերիալի նկարահանումները նախատեսվում են Հունաստանում և Հայաստանում
Մանրամասներ` Երևանում տեղի ունեցած կրակոցներից
15:15
Ինչո՞ւ աշխարհի չեմպիոններն իրենց մոտ չեն պահում բնօրինակ գավաթը
Բեյրութի փողոցում 30-ամյա վարորդը «Լադա»-ով վրաերթի է ենթարկել 28-ամյա հետիոտնի
14:45
Զումերների շնորհիվ Burberry-ի վաճառքներն առաջին եռամսյակում աճել են 5%-ով
14:30
Հայ շախմատիստները` Բելգրադրի Serbia Open 2026 միջազգային մրցաշարին
14:15
«Աստղային պատերազմներ» ֆրանշիզի հերոս Լյուկ Սքայուոքերի թուրն աճուրդում վաճառվել է 3.75 մլն դոլարով
Սպանության, սպանության փորձի առթիվ քրեական վարույթով կա ձերբակալված. ՔԿ

ԱԺ-ն պարզաբանում է՝ Հովիկ Աբրահամյանը բիզնեսմեն չէ

Ազգային ժողովն իր կայքում պարզաբանում է ներկայացրել «Առաջին լրատվական»-ի այսօրվա «Ինչպես է Հովիկ Աբրահամյանը շարունակում «լափել» պետական միջոցները» հրապարակման հետ կապված:

Հիշեցնենք, որ այդ հրապարակման մեջ նշված էր, որ ԱԺ-ն ապրիլին երկու փուլով ավելի քան 9 մլն դրամի պայմանագրեր է կնքել Հովիկ Աբրահամյանին պատկանող «Պլազա Սիստեմս» ընկերության հետ, որ գտնվում է Ամիրյան 4 հասցեում գտնվող նորակառույց «NATIONAL» հյուրանոցում, որը կրկին պատկանում է ԱԺ նախագահին:

ԱԺ պարզաբանման մեջ նշված է, որ «նշված օրերին, հատկապես ապրիլի 24-ի հետ կապված, Հայաստանում են գտնվել օտարերկրացի հյուրեր, միջազգային բազմաթիվ պատվիրակություններ,  այդ թվում՝ խորհրդարանական պատվիրակություններ, որոնց համար ամրագրվել ու պատվիրվել են հյուրանոցային համարներ»:

«Մասնավորապես  ապրիլի 22-28-ը Հայաստան  են այցելել Եվրախորհրդարանի ԵՄ-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի 16 հոգանոց պատվիրակությունը, Ֆրանսիա-Հայաստան պատգամավորական բարեկամության խմբի անդամները, Եվրոպական խորհրդարանի պահպանողականների և ռեֆորմիստների խմբակցության անդամները և այլք: ԱԺ-ն համագործակցում է «Արմենիա Մարիոթ», «Գոլդեն Փելես», «Գոլդեն թյուլիփ» հյուրանոցների հետ: Սակայն ելնելով այդ օրերին Երևանի հյուրանոցների ծանրաբեռնվածությունից եւ մյուս հյուրանոցներում համարների բացակայությունից, ԱԺ աշխատակազմը եվրոպացի հյուրերին տեղավորել է «Նացիոնալ» հյուրանոցում, քանի որ հարցված հյուրանոցներից տվյալ ժամանակահատվածում միայն  այնտեղ են  հնարավորություն ունեցել ապահովել հյուրանոցային համարներ: Ընդ որում, այդ ծառայության համար որպես կանխավճար վճարվել է 3,5 մլն դրամ, իսկ վճարված ողջ գումարը կազմել է 5,6 մլն դրամ և ոչ թե ավելի քան 9 մլն, ինչպես հիշյալ հրապարակման մեջ, կրկին դրսևորելով իր միտումնավոր պահվածքը, նշել էր 1in.am-ը»,- նշված է պարզաբանման մեջ:

Նշենք, սակայն, որ ԱԺ-ն ապրիլի 30-ին մոտ 5,6 մլն դրամի 7 պայմանագիր է կնքել «Պլազա սիստեմս» ընկերության հետ: Բայց դա ամբողջը չէ, և ապրիլի 22-ին էլ 3,5 մլն դրամ արժեցող չորս՝ երկուական 810 հազար դրամ արժեցող և երկուական 972 հազար դրամ արժեցող պայմանագրեր է կնքել: Եվ երկու փուլով կնքված 11 պայմանագրերը միասին ԱԺ բյուժեից այդ ընկերության են փոխանցել մոտ 9,1 մլն դրամ:

««Պլազա Սիստեմս»  ընկերությունը ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանի անվան հետ կապելու վերաբերյալ ևս մեկ անգամ ստիպված ենք կրկնել, որ ԱԺ նախագահը բիզնեսով չի զբաղվում»,- նշված է պարզաբանման շարունակության մեջ:

Նշված չէ, սակայն, որ այդ հյուրանոցը ԱԺ նախագահին կամ նրա որդուն չի պատկանում: Իսկ ամիսներ առաջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում  «NATIONAL»-ի աշխատակցուհին հաստատել էր, որ հյուրանոցն ու գրասենյակային հսկա հատվածը Աբրահամյաններին է պատկանում: Նաև հայտնել էր, որ գրասենյակային հատվածում ավելի հարմարավետ գնով վարձակալական տարածքներ ձեռք բերելու համար կարող են պայմանավորվել Աբրահամյանների հետ: Իսկ եթե Հ.Աբրահամյանն իրեն կամ իր որդուն պատկանող հյուրանոցում ԱԺ բյուջեի հաշվին ԱԺ հյուրերին է տեղավորում, դա նշանակում է, որ նա ուղղակի բիզնեսով է զբաղվում և այն ծաղկեցնում է պետբյուջեի հաշվին: Ինչպես որ պետբյուջեի հաշվին էժան տասնյակ հազարավոր լիտրերով դիզվառելիք է ձեռք բերում նրա նախկին պատգամավոր եղբայր Հենրիկ Աբրահամյանը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում