Monday, 13 07 2026
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:55
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր
23:54
Ազատ ոճի ըմբշամարտի Մ-20 տարեկանների Հայաստանի հավաքականը ԵԱ թիմային պայքարում գրավել է 3-րդ հորիզոնականը
23:52
Ըմբիշ Գագիկ Ղազարյանը՝ բրոնզե մեդալակիր. Մ-20 ԵԱ
Բասկետբոլի Հայաստանի Մ16 հավաքականը՝ Եվրոպայի C դիվիզիոնի ոսկե մեդալակիր
23:50
ԱՄՆ-ն հարվածել է Հորմուզի նեղուցում գտնվող իրանական թիրախներին․ Axios
Մոսկվայից Երևան ուղիղ ավտոբուսային երթուղիներ են բացվել
Արաբկիրում վիճաբանության ժամանակ հնչել են կրակոցներ
Իսրայելի Քնեսեթը կլուծարվի հուլիսի 17-ին. հայտնի է ընտրությունների օրը
23:45
Տորոնտոյում փողոցային փառատոնում կրակոցների հետևանքով երկու մարդ է զոհվել
Շղթայական ավտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ կա տուժած․ shamshyan. com
23:43
Բերեզովսկին կգլխավորի Կոստրոմայի «Սպարտակը»
23:40
Բալին խստացնում է կանոնները օտարերկրյա բլոգերների և ինֆլյուենսերների համար
23:30
Գիտնականներն առաջարկում են Լուսնի վրա կարանտինային գոտի ստեղծել
23:15
Յելոուսթոունի կատաղած բիզոնը տղամարդուն 2,5 մետր օդ է շպրտել
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
22:45
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:45
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել

Թրաֆիքինգի զոհերի նույնականացման ընթացակարգերը կպարզեցվեն

ՀՀ-ում մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) հարցերով խորհրդի այսօրվա նիստում ՀՀ փոխվարչապետ, խորհրդի նախագահ Արմեն Գևորգյանը, մինչև օրակարգային հարցերին անցնելը, շնորհակալություն է հայտնել խորհրդում ընդգրկված բոլոր պետական մարմինների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներին` վերջին տարիների համատեղ արդյունավետ աշխատանքի համար, որի արդյունքում Հայաստանն իր դիրքերը բարելավել է ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում` տեղ գտնելով երկրների առաջին խմբում:

«Կարևոր է, որ իրականացված աշխատանքը գնահատվում է, բայց այդ գնահատականը մեզ չպետք է հանգստացնի. սա վկայում է այն մասին, որ խնդիրը ՀՀ իշխանությունների ուշադրության կենտրոնում է, բայց անելիքներ դեռ կան, և միջազգային հանրության, քաղաքացիական հասարակության, համապատասխան մարմինների աջակցությամբ առկա խնդիրները ևս պետք է իրենց լուծումներն ստանան»,- նշել է Ա. Գևորգյանը:

Նիստում խորհրդին կից միջգերատեսչական աշխատանքային խմբի ղեկավար Վահրամ Կաժոյանը ներկայացրել է թրաֆիքինգի ենթարկված անձանց համար փոխհատուցման համակարգի ստեղծման և Ազգային ուղղորդման կարգի վերանայման ուղղությամբ կատարված աշխատանքների ընթացքը: Նշվել է, որ ՀՀ ոստիկանության կողմից մշակվում են Ազգային ուղղորդման կարգի փոփոխություններ, որոնք ուղղված են լինելու զոհերի նույնականացման ընթացակարգերի պարզեցմանը: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում քննարկվում է զոհերի աջակցության հիմնադրամի ձևավորման միջոցով փոխհատուցման համակարգի ստեղծման հարցը: Համապատասխան փաստաթղթերի նախագծերը խորհրդին կից աշխատանքային խմբին կներկայացվեն մինչև սեպտեմբեր: Վ. Կաժոյանը նշել է, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել նախագծերը միջազգային փորձագիտական կարծիքի ներկայացնելու վերաբերյալ:

ՏԿՆ հասարակայնության հետ կապերի բաժնից «Առաջին լրատվական.-ին հայտնում են, որ Ա. Գևորգյանն առաջարկել է անհրաժեշտ նախագծերը և օրենսդրական փաթեթները պատրաստել նախանշված ժամկետներում` ԱԺ աշնանային նստաշրջանում ներկայացնելու և արդեն 2014թ-ից դրանց կիրառությունն ապահովելու համար: Նա նաև կարևորել է նախագծերի քննարկումներին ոլորտային ՀԿ-ների մասնակցությունը:

Վ. Կաժոյանը խորհրդի անդամներին ներկայացրել է նաև ԱՄՆ պետքարտուղարության 2012 թ. մարդկանց թրաֆիքինգի մասին զեկույցում ներկայացված առաջարկները` միաժամանակ նշելով, որ դրանց մեծ մասն արդեն իսկ ընդգրկված է «Հայաստանի Հանրապետությունում 2013-2015 թթ. մարդկանց շահագործման (թրաֆիքինգի) դեմ պայքարի կազմակերպման ազգային ծրագրում», մի մասն աշխատանքային խմբի կողմից քննարկման փուլում է, որից հետո կներկայացվի համապատասխան գերատեսչություններին` անհրաժեշտ քայլեր ձեռնարկելու համար:

Ա. Գևորգյանը մասնավորապես անդրադառնալով հարկադիր աշխատանքի հնարավոր զոհերի հայտնաբերման ոլորտին վերաբերող առաջարկներին` կարևորել է աշխատանքային տեսուչների ուսուցումների կազմակերպումը: Նա նաև հանձնարարել է համապատասխան մարմինների հետ քննարկել ՀԿ-ների ներկայացուցիչների առաջարկները` նման դեպքերի բացահայտման համար անսպասելի տեսչական ստուգումների իրականացման հնարավորության, նաև ճամփորդական գործակալությունների ոլորտում հնարավոր ռիսկերի կանխման նպատակով աշխատանքների իրականացման վերաբերյալ:

Նիստում քննարկվել է նաև 2014 թ. թրաֆիքինգի դեմ պայքարին ուղղված ծրագրերի և միջոցառումների իրականացման համար անհրաժեշտ ֆինանսական միջոցների հատկացման հարցը: Տեղեկացվել է, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի, սպորտի և երիտասարդության, առողջապահության նախարարությունների կողմից արդեն համապատասխան հայտերը ներկայացվել են` Պետական միջնաժամկետ ծախսերի ծրագրում և 2014թ. բյուջեի նախագծում հաշվի առնելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում