Wednesday, 08 05 2024
Ինչն է ինձ վախեցնում՝ Ջերմուկում կարող է օգտագործվել մեկ այլ քարտեզ և ադրբեջանցիները չհեռանան
Սպասվում են տեղումներ
Ուրախալին լյուստրացիայի մեկնարկն է, տեսեք՝ ովքեր են Գալստանյանի կողքին, ինչ հեռահար նպատակներ ունեն
Սիսիանում և Ջերմուկում ձյուն է տեղում
Ականը ցանկացած պահի կարող է պայթել․ վտանգավոր վիճակում ենք
Նիկոլ Փաշինյանը թվարկել է Հայաստանի հանրապետության ժողովրդի ազգային արժեքները
Խաբե՞լ են, թե՞ ճնշել. «Հրապարակ»
Երթին մասնակցեն՝ պետական աջակցությունից կզրկվեն. «Հրապարակ»
08:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Քերոբյանի գործով առաջիկայում որոշում կկայացվի. «Ժողովուրդ»
Ինչո՞վ է բացատրվում Փաշինյանի ատելությունը Վանեցյանի հանդեպ. «Հրապարակ»
Սրբազանը դեռ տարիներ առաջ է երդվել, որ ձեռքերը ծալած չի նստելու. «Հրապարակ»
Երեկ զոհված զինծառայողն ինքնասպան է եղել. «Ժողովուրդ»
Նիկոլ Փաշինյանի ակնարկն ու Ռոբերտ Քոչարյանի պատասխանը
ՀՀ էկոնոմիկայի նախարարը կգործուղվի ԱՄՆ
ԲՏԱ նախարարն այցեր է կատարում ռազմարդյունաբերական ընկերություններ
Այրվել է 5 բնակարան, հայտնաբերվել է դի
Արամ Ա-ն զորակցություն է հայտնել Գերագույն հոգևոր խորհրդին
Հայտնաբերվել է պայմանագրային զինծառայողի դի․ ՀՀ ՊՆ
Ալիևի նոր դաշնակիցը Եվրոպայում. մտահոգիչ ազդակներ
3 հեկտարի չափով ի շահ մեզ է. ամենացավալի մասն է մնացել. Կիրանցի գյուղապետ
Թող թշնամին մտածի՝ մենք էստեղ ենք ապրելու. կիրանցեցի
Հայաստանին սպառնացող հիմնական մարտահրավերը
Փաշինյանը հակագրոհի անցավ. հիմնական թեզերը
Փաշինյանի տեսլականի բազմակետերը. ո՞րն է դեպի ԵՄ տանող ՀՀ ճանպարհային քարտեզը
Սա աշխարհի առաջին առաջնությունն է օլիմպիական մարզաձևից, որը կանցկացվի Հայաստանում. Ա. Հարությունյան
Մենք ԵՄ գործընկերների հետ կրթական բարեփոխումները իրականություն ենք դարձնում. Ժաննա Անդրեասյան
23:00
Բորելին կոչ են արել զրկել Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակից
22:45
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթուղին կգործի մայիսի 20-ից
Իրան-Թուրքիա. անվտանգությու՞ն, թե՞ պայքար տարածաշրջանային առաջնորդության համար

Հակամարտության կարգավորման երկարաձգման ամեն մի օրը սպառնալիք է խաղաղ բնակիչների համար. Զախարովա

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության խոսնակ Մարիա Զախարովան։

– Ե՞րբ է կայանալու Սարգսյան-Ալիև հանդիպումը: Ռուսական կողմի դիրքորոշումն ինչպիսի՞ն է լինելու:

– Հակամարտող կողմերն իրենք պետք է ներկայացնեն այդ տեղեկությունը: Ես կարող եմ ասել, որ ռուսական կողմի դիրքորոշումն ուղղված է մեկ նպատակի՝ այս հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը, որը ոչ միայն ձգձգվում է, այլև պահանջում է հանգուցալուծում: Եվ մենք անում ենք ամեն ինչ դրա համար: Ակտիվ ջանքեր են գործադրում և՛ Ռուսաստանի Դաշնության նախագահը, և՛ արտգործնախարարը, և՛ ընդհանրապես արտաքին քաղաքական գերատեսչությունը, երկկողմանի, բազմակողմանի խողովակներով, Մինսկի խմբի շրջանակում, որովհետև մենք հասկանում ենք, որ հակամարտության կարգավորման երկարաձգման ամեն մի օր սպառնալիք է խաղաղ բնակիչներին:

– Ի՞նչ եք կարծում, արդյոք Սանկտ Պետերբուրգի հանդիպումով Ռուսաստանը փորձ չարե՞ց իր «ձեռքը վերցնել» հակամարտության կարգավորումը՝ խաղից դուրս թողնելով Մինսկի խմբին:

– Պետերբուրգի հանդիպումից առաջ բոլորը հայտնում էին իրենց մտավախությունը, որ Ռուսաստանը, ըստ էության, մոնոպոլացնում է կարգավորման գործըթնացը, չի ուզում դրան մասնակից դարձնել Մինսկի խմբին, բայց ինչպես ցույց տվեց հանդիպումը, բոլոր համանախագահները տեղեկացվել էին հանդիպման մասին, չէին զգում իրենց լուսանցքից դուրս: Մենք լավ հասկանում ենք ՄԽ աշխատաոճը ու հարգանքով ենք մոտենում: Իսկ Պետերբուրգի հանդիպումն ամենևին նորարարություն չէր, այն կողմերի միջև երկխոսության ձևերից մեկն էր:

– Հետաքրքիր է՝ Ռուսաստանի մեդիա դաշտը տեղյա՞կ է՝ ո՞վ է Գարեգին Նժդեհը:

– Կարծում եմ՝ Հայաստանը հիմա ավելի արդիական թեմա ունի քննարկելու՝ Ղարաբաղյան հակամարտության լուծումն է: Հիմա մենք գործի ենք դրել միջնորդական բոլոր ջանքերը, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը լուծվի կամ մոտեցվեն Հայաստանի ու Ադրբեջանի դիրքորոշումները խաղաղ կարգավորմամբ կոնֆլիկտը հանգուցալուծելու համար:

– Տիկի՛ն Զախարովա, ինչ եք կարծում Նժդեհի արձանի վերաբերյալ: Կարծում եք՝ դա նացիզմի խորհրդանի՞շն է:

– Այս առնչությամբ ՌԴ ԱԳՆ-ում ճեպազրույցի ժամանակ մեկնաբանություն եմ արել ու զարմացած եմ, որ այն խեղաթյուրվել է, այդ թվում՝ լրագրողների կողմից: Մենք ոչ միայն հարգում ենք, այլև աշխատում Հայաստանի հետ ՄԱԿ-ի միջազգային հարթակում նացիզմի հերոսացման որևէ հնարավորություն թույլ չտալու ուղղությամբ, այս հարցում զգում ենք մեր հայ գործընկերների հուսալի թիկունքը: Այստեղ չի կարող լինել որևէ երկակի ստանդարտ: Հայաստանի հետ աշխատանքն այս ուղղությամբ մենք գնահատում ենք արդյունավետ: Իսկ արձանի տեղադրման հետ կապված կարող եմ ասել, որ դա, անշուշտ, Հայաստանի Հանրապետության ներքին գործն է: Ես խնդրում եմ՝ իմ մեկնաբանությունը բառացի մեջբերել, չխեղաթյուրել, որ այն չաշխատի հօգուտ նրանց, որոնք Հայաստանի ընկերները չեն, այնպիսի ընկեր, ինչպիսին Ռուսաստանն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում