Ուկրաինայի Պրեմիեր Լիգայի 2012/13թթ մրցաշրջանի լավագույն ռմբարկու Հենրիխ Մխիթարյանը կարող է վերադառնալ Դոնեցկի «Շախտյոր» և մարզվել իր ակումբի կազմում: Այդ մասին HotSport.ua-ի թղթակցի հետ զրուկցում հայտնել է «հանքափորներ»-ի գլխավոր մարզիչ Միրչա Լուչեսկուն:
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Մխիթարյանը, ում ծառայություններով հետաքրքրվում են անգլիական «Լիվերպուլ»-ն ու Դորտմունդի «Բորուսիա»-ն, չի միացել «Շախտյոր»-ին, որը նախամրցաշրջանային ուսումնամարզական հավաք է անցկացնում:
Բրազիլական UOL Esporte պարբերականի տեղեկություններով՝ կարգը խախտելու համար Մխիթարյանը, վերադառնալով «Շախտյոր», կարող է զրկվել աշխատավարձի 50-90%-ից:
Պարբերականի փոխանցմամբ՝ Հենրիխի աշխատավարձը տարեկան կազմում է 1 մլն եվրո:





































