Monday, 13 07 2026
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է

ՀՀ դատախազության կազմավորման 95-ամյակի առթիվ Հայաստանում են օտարերկրյա պետությունների դատախազները

ՀՀ գլխավոր դատախազն այսօր ընդունել է ՀՀ դատախազության աշխատողի օրվա կապակցությամբ և դատախազության կազմավորման 95-ամյա հոբելյանի միջոցառումներին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած օտարերկրյա պետությունների դատախազությունների և միջազգային կազմակերպությունների պատվիրակություններին։

ՀՀ գլխավոր դատախազի հրավերով Հայաստան են ժամանել մասնավորապես Ռուսաստանի Դաշնության, Ուկրաինայի, Ղազախստանի, Չեխիայի, Վրաստանի, Մոլդովայի, Կիպրոսի գլխավոր դատախազները, Չինաստանի և Բելառուսի դատախազությունների պատվիրակությունները՝ գլխավոր դատախազների տեղակալների ղեկավարությամբ, ԱՊՀ անդամ-պետությունների գլխավոր դատախազների կոորդինացիոն խորհրդի և Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակությունները:

Ողջունելով հյուրերին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը պատվիրակությունների ղեկավարներին պարգևատրել է դատախազության 95-ամյա հուշամեդալով, իսկ պատվիրակությունների որոշ ներկայացուցիչների նաև՝ ՀՀ դատախազության պատվավոր աշխատողի կոչումով։

Մինչ այդ, Հայաստանի ու Մոլդովայի գլխավոր դատախազները ստորագրեցին երկու երկրների դատախազությունների միջև համագործակցության ծրագիր՝ ի լրումն՝ 2012 թվականի հունվարի 29-ին ստորագրված հուշագրի, իսկ Հայաստանի և Կիպրոսի գլխավոր դատախազները՝ համագործակցության հուշագիր։

Հուլիսի 1-ին տեղի կունենա նաև հանդիսավոր նիստ՝ նվիրված Դատախազության կազմավորման 95-ամյակին։

Կից ներկայացնում ենք պատվիրակությունների ցանկը

Ռուսաստանի Դաշնության դատախազության պատվիրակություն` ՌԴ գլխավոր դատախազ Յուրի Չայկայի գլխավորությամբ

Ուկրաինայի դատախազության պատվիրակություն` Ուկրաինայի գլխավոր դատախազ Վիկտոր Պշոնկայի գլխավորությամբ

Ղազախստանի Հանրապետության դատախազության պատվիրակություն` Ղազախստանի գլխավոր դատախազ Ասհատ Դաուլբաևի գլխավորությամբ

Վրաստանի Հանրապետության դատախազության պատվիրակություն` Վրաստանի գլխավոր դատախազ Արչիլ Կաբիլաշվիլու գլխավորությամբ

Չեխիայի Հանրապետության դատախազության պատվիրակություն՝ Չեխիայի գլխավոր դատախազ Պավել Զեմանի գլխավորությամբ

Կիպրոս դատախազության պատվիրակություն՝ Կիպրոսի գլխավոր դատախազ Պետրոս Կլերիդեսի գլխավորությամբ

Մոլդովայի Հանրապետության դատախազության պատվիրակություն՝ Մոլդովայի գլխավոր դատախազ Գուրին Կորնելիուի գլխավորությամբ

Չինաստանի Ժողովրդական Հանրապետության դատախազության պատվիրակություն՝ ՉԺՀ գլխավոր դատախազի տեղակալ Չեն Լյանֆուի գլխավորությամբ

Բելառուսի Հանրապետության դատախազության պատվիրակություն` Բելառուսի գլխավոր դատախազի տեղակալ Ալեքսանդր Արխիպովի գլխավորությամբ

Գլխավոր դատախազների խորհրդատվական խորհուրդ` գործադիր քարտուղար Լեոնիդ Երմոլաևի գլխավորությամբ

Դատախազների միջազգային ասոցիացիայի պատվիրակություն՝ գլխավոր քարտուղար Դերկ Կուիպերսի գլխավորությամբ

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում