Իտալացի հարձակվող Մարիո Բալոտելին հուսով է, որ մինչև կարիերայի ավարտը կարող է «Ոսկե գնդակ» նվաճել:
«Ես ճանապարհի կեսին եմ: Վաղ թե ուշ հաջողությամբ կանցնեմ այն: Կգա ժամանակը և ես կնվաճեմ «Ոսկե գնդակ»-ը:
Հասկանում եմ, որ վերջին երկու տարիների ընթացքում այնքան էլ հաջող չեն եղել ելույթներս: Բայց գիտակցում եմ, որ դեռ ուշ չէ:
Չեմ ցանկանում կարիերաս ավարտելուց ափսոսալ, որ չարեցի այն, ինչ կարող էի` լավագույնը լինելու համար»,- Football Italia-ն մեջբերում է Բալոտելիի խոսքերը:









































