Դորտմունդի «Բորուսիա»-ն իր պաշտոնական կայքում հայտարարել է թիմի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանի` «Մանչեսթեր Յունայթեդ» տեղափոխության մասին:
«Իրավիճակն անչափ բարդ էր, որոշումը նույնպես: «Մանչեսթեր Յունայթեդ»-ը շահավետ առաջարկ է արել: Եթե մենք մերժեինք այն, 2017 թվականի Հենրիխը թիմից կհեռանար անվճար»,- նշել է դորտմունդյան ակումբի գլխավոր տնօրեն Հանս Յոահիմ Վատցկեն:
Հավելենք, որ նախորդ մրցաշրջանում Հենրիխ Մխիթարյանը «Բորուսիա»-ի կազմում 52 խաղ է անցկացրել բոլոր մրցաշարերում և դարձել է 23 գոլի ու 29 գոլային փոխանցման հեղինակ:
Посмотреть изображение в Твиттере










































