Saturday, 11 07 2026
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը
Starlink-ը Հայաստանին նվիրաբերել է ևս 56 սարքավորում՝ արտակարգ իրավիճակներում ինտերնետ կապի կայունությունն ամրապնդելու նպատակով
12:30
Թրամփը սպառնացել է հարվածներ հասցնել Իրանին՝ իր դեմ հնարավոր մահափորձի դեպքում
Վթարային ջրանջատում Երևանի Էրեբունի վարչական շրջանի մի շարք հասցեներում
12:10
Մունդիալ-2026. Իսպանիան 2010 թվականից ի վեր առաջին անգամ կիսաեզրափակիչում է
Վարչապետն այցելել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական արվեստների թանգարան
11:50
Ֆրանսիայի «անապատացած» գետը․ Լուարը վերածվել է հսկայական ավազուտի
ՄԱԿ-ում ՀՀ-ն վերահաստատել է մինչև 2030 թ. ՁԻԱՀ-ը որպես հանրային առողջության սպառնալիք վերացնելու հանձնառությունը
11:30
Պակիստանի վարչապետն ու Իրանի նախագահը քննարկել են տարածաշրջանային վերջին զարգացումները
«Արարատցեմենտը» աշխատում է ամբողջ հզորությամբ. Պապոյան
11:10
Իրանի ու Ինդոնեզիայի ԱԳ նախարարները մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ

Ալիևը հետ է կանգնում Վիեննայում ձեռք բերված պայմանավորվածություններից. Շարմազանով

ԱԺ փոխնախագահ Էդուարդ Շարմազանովը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Ադրբեջանի նախագահ Ալիևի հայտարարություններին՝ նշելով, որ դրանք  լի էին պատմական անճշտություններով:

Էդուարդ Շարմազանովի գնահատմամբ, Ալիևի հայտարարությունը, ըստ որի Ալիևը չի կարծում, թե վստահության մեխանիզմները պետք է կիրառվեն, բացահայտ հետքայլ է այն պայմանավորվածություններից, որոնք ձեռք են բերվել Վիեննայում:

«Կարծում եմ, որ այստեղ Մինսկի խմբի համանախագահ երկրները պետք է իրենց դիրքորոշումը ցույց տան՝ կապված Ալիևի նման հետքայլի և մերժողական մոտեցման հետ»,- ասաց Շարմազանովը:

Ինչ վերաբերում է Ալիևի հայտարարությանը՝ հիմնախնդրի լուծման փուլային տարբերակի անհրաժեշտության վերաբերյալ, Շարմազանովն ասաց. «Լեռնային Ղարաբաղը ոչ մի ձև և ոչ մի կարգավիճակով չի կարող ընդգրկվել Ադրբեջանի կազմում։ Լեռնային Ղարաբաղ ինքնավար մարզը երբեք չի եղել անկախ Ադրբեջանի կազմում: Դա բլեֆ է, որն անում է Ալիևը։  ԼՂ ժողովուրդը 88 թվականն սկսել է իր պայքարն անկախության համար ու մենք ամեն ինչ անելու ենք, որ այդ ինքնորոշման պայքարը ավարտվի հաղթանակով, իսկ հաղթանակը ԼՂ ժողովրդի պարտադիր կամարտահայտության իրականացումն է, որի արդյունքում ԼՂ ժողովուրդը ինքը կորոշի իր ճակատագիրը»:

«Պարոն Ալիևը չի Ղարաբաղի ժողովրդին անկախության տվողը, Աստված է տալիս յուրաքանչյուր ազգին ազատության և անկախության ձգտումը, միջազգային իրավունքն էլ այդ իրավունքը ընձեռում է ցանկացած ժողովրդին, այդ թվում նաև՝ Արցախի ժողովրդին: Ինձ համար առնվազն տարօրինակ է, թե ինչու Մեծ Բրիտանիայի ժողովուրդն իրավունք ունի հանրաքվեով որոշել մնա՞լ ԵՄ կազմում, թե՞ ոչ։ Շոտլանդիան իրավունք ունի հանրաքվեի միջոցով իր կարծիքն արտահայտել, Կոսովոն ինքնորոշման իրավունք ունի, և հենց հերթը հասնում է Ղ ինքնորոշման իրավունքի իրացմանը, հայտնվում են ինչ-որ դեմքեր, դեպքեր, որոնք հարցականի տակ են առնում: ԼՂ ինքնորոշման իրավունքի իրացումը, կամարտահայտությունը երբեք չի կարող դրվել հարցականի տակ: Լեռնային Ղարաբաղի ժողովուրդը երբեք չի եղել և չի լինելու Ադրբեջանի կազմում: Թող Արցախից այն կողմ գտնվող նավթադոլարներով հարուստ երկրում մոռանան դրա մասին»,- ասաց ԱԺ փոխխոսնակը:

Մանրամասները՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում