Monday, 13 07 2026
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ

«Եվ-և»-ը քաղաքականություն չէ, դա պարզապես հոգեկերտվածք է

Հասունացել է որոշում կայացնելու պահը, բայց միգուցե Վիլնյուսում ևս Սերժ Սարգսյանը որոշում չկայացնի: Այս մասին այսօր «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց «Նոր Ժամանակներ» կուսակցության ղեկավար, քաղաքական վերլուծաբան Արամ Կարապետյանն՝ անդրադառնալով Սերժ Սարգսյանի «և-և» քաղաքականության սկզբունքներին և դրա արդյունավետությանը:

Արամ Կարապետյանը զարմանքով նշեց, թե էլ ինչ մակարդակի վրա կարելի է ասել իշխող կուսակցությանը, որ «և-և»-ը չի լինելու: «Բոլոր կողմերն ասում են, որ չկա այդ «և-և»-ը, աշխարհն է նույնիսկ եկել-կանգնել «կամ-կամ»-ի առաջ։ Հիմա այդ «և-և»-ը քաղաքականություն չէ, դա պարզապես հոգեկերտվածք է, որն աշխարհում այլևս չի անցնում, քանի որ աշխարհի գեոքաղաքական դաշտը դարձել է սև ու սպիտակ: Իսկ իրականում իրավիճակը դժվարին չէ, պարզապես եկել է որոշումներ կայացնելու ժամանակը, որը Սերժ Սարգսյանը հեչ չի սիրում: Այս անգլուխ քաղաքականությունը շարունակական գնալու է: Ես քաղաքականություն չեմ տեսնում, քանի որ Հայաստանում նման բան չկա»,- մեկնաբանեց Արամ Կարապետյանը: Վերջինս նաև չի կարծում, թե Հայաստանը որոշում կկայացնի նոյեմբերին՝ Վիլնյուսում: Նա խիստ կասկածում է, որ Վիլնյուսում կնախաստորագրվի ԵՄ-ի հետ Ասոցացման համաձայնագիրը: «Կգա նոյեմբերը՝ կտեսնենք»:

Նա բացառում է նաև այն, որ Սերժ Սարգսյանի «և-և»-ի քաղաքականությունը վարվում է Եվրոպայից և Ռուսաստանից համապատասխան արձագանքներ և քայլեր ստանալու ակնկալիքով: Իսկ եթե սպասում է, ըստ նրա, ապա շատ իզուր, քանի որ նման քայլեր չեն լինելու: «Իմ ունեցած տվյալներով՝ դեռ այս պահին որևէ մեկը Սերժ Սարգսյանին մեծ գումար տալ չի ուզում: Խնդիրը դրվելու է «կամ-կամ», եթե դու մեր հետ ես, կմտածենք փող տալու մասին, կամ՝ դու մեր հետ չես: Եվրոպացիաների համար շատ կարևոր է հասկանալ, թե ով է իրենց հետ և ով իրենց հետ չէ: Անպայման չէ ամեն գնով Հայաստանին ինտեգրել, նման խնդիր եվրոպացիներն իրենց առաջ չեն դնում, բայց ճշտել, թե դու որ լագերում ես, շատ կարևոր է»,- տեսակետ հայտնեց վերլուծաբանը: Նա նշեց, որ ինքը Հայաստանի համար Եվրոպայում հեռանկար չի տեսնում, այսօր Ռուսաստանին այլընտրանք չի տեսնում:

Հիշեցնենք, որ Լեհաստանի նախագահի հետ համատեղ ասուլիսում ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, պատասխանելով լեհ լրագրողի այն հարցին, թե որքանով է Հայաստանը վճռական իրականացնել այն բարեփոխումները, որոնք անհրաժեշտ են Եվրամիությանն ինտեգրվելու համար, հայտարարել էր, որ Հայաստանն իր գործունեությունը կառուցում է ոչ թե «կամ-կամ», այլ «և-և» սկզբունքի վրա: Սերժ Սարգսյանը նախ խոսել էր Ռուսաստանի և Հայաստանի ռազմավարական և պատմության խորքից եկող բարեկամական հարաբերությունների մասին՝ ընդգծելով, որ Հայաստանն ու Ռուսաստանը հանդիսանում են ՀԱՊԿ անդամ երկրներ, Հայաստանը Ռուսաստանի հետ ունի ինչպես շատ ընդլայնված տեխնիկական, այնպես էլ խորը տնտեսական հարաբերություններ։

«Ռուսաստանում ապրում է ամենամեծ հայկական համայնքը, և այդ համայնքի անդամները շատ հարգված մարդիկ են: Եվ մենք երբեք չենք արել քայլ, որ ուղղված կլինի Ռուսաստանի դեմ, և չունենք որևէ բարդույթ, որ մեզ կարող է մղել այդպիսի քայլի»,- ասել էր Սերժ Սարգսյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում