Իսպանիայի հավաքականի հարձակվող Ֆերնանդո Տորեսը ցանկանում է, որ իր թիմը Կոնֆեդերացիաների գավաթի ընթացիկ խաղարկության հաղթող դառնա:
«Մենք արդեն հարմարվել ենք Բրազիլիայի եղանակին: Այժմ մեր գործերը զգալիորեն լավ են ընթանում: Անկեղծ ասեմ` Իսպանիայի ընտրանին ցանկանում է Կոնֆեդերացիաների գավաթի խաղարկության հաղթող դառնալ:
Մեզ բարդ հանդիպում է սպասվում` հզոր մրցակցի դեմ: Հարգանքով ենք վերաբերվում Բրազիլիայի հավաքականի յուրաքանչյուր ֆուտբոլիստի»,- Marca-ն մեջբերում է Տորեսի խոսքը:







































