Friday, 17 07 2026
Թուրքիան հեշտացնում է Հայաստանի հետ առևտրային գործընթացները
Հայաստանը Կաննի միջազգային կինոփառատոնում ներկայանալու է 4 նոր ֆիլմով
Ռուսաստանը և Ադրբեջանը լուծել են AZAL հետ կապված բոլոր հարցերը. Լավրով
Վարձակալության ենթակա պետական գույք՝ էլեկտրոնային աճուրդների համակարգում
18:30
ՌԴ-ն հայտնել է Օդեսայի և Չեռնոմորսկի նավահանգիստներին հարվածներ հասցնելու մասին
Քննարկվել են Կենդանաբանական այգու առյուծի անկման պատճառները
Իսրայելի Քնեսեթը քվեարկել է խորհրդարանի պաշտոնական լուծարման օգտին
Վլադիմիր Պուտինը վարկանիշային կորուստներ ունի, ի՞նչ է սպասվում Ռուսաստանին
Ռուսաստանը պատրաստ է աջակցել հայ-ադրբեջանական կարգավորմանը
ՆԳ նախարարը շնորհավորական ուղերձ է հղել Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության ստեղծման 35-րդ տարեդարձի կապակցությամբ
17:30
Լավրովի և Բայրամովի քննարկման թեմաներից են Հարավային Կովկասը, երկկողմ հարաբերությունները
Դեսպան Մկրտչյանն ու կոնգրեսական Ջեյմի Ռասկինն ընդգծել են Հայաստան-ԱՄՆ համագործակցության շարունակական զարգացման կարևորությունը
Կալանավորվել է Ստամբուլի հայկական գերեզմանատան վրա հարձակված անձը
Փոքր Վեդիի մանկապարտեզի դաստիարակի գործով նախաքննություն ավարտվել է
Կրեմլը հերքել է ԱՄՆ ընտրություններին միջամտելու մեղադրանքները
Կադաստրի կոմիտեի Հրազդանի տարածքային ստորաբաժանման նախկին ղեկավարը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերի գույքն օրինականացնելու մեջ
Հայաստանի և Ադրբեջանի միջև փաստացի խաղաղություն է հաստատվել. Բայրամով
Աշոտ Հարությունյանի քանդակները՝ Մանուշյանի անվան պուրակում
16:10
Քուվեյթը հայտարարել է իրանական հարվածներից էլեկտրաէներգիայի և ջրի աղազերծման կայանում լուրջ վնասների մասին
Կողբ համայնքի նախկին ղեկավարի պաշտոնեական լիազորությունները չարաշահելու վերաբերյալ քրեական վարույթի նյութերը հանձնվել են դատարան
15:50
«Դաշտոյան Մեդիքլ Գրուպ». Զարգացման ճանապարհ վստահելի գործընկեր Կոնվերս Բանկի հետ
ՀՀ նախագահը Բաստիլի գրավման օրվա առթիվ այցելել է Ֆրանսիայի դեսպանատուն, հանդիպել Դըկոտինյիի հետ
15:30
Կոնվերս Բանկը լավագույնն է Euromoney-ի Armenia’s Best Digital Bank for Consumers անվանակարգում
Հայկական ձկնամթերքը հնարավոր է արտահանել ԵՄ. ՍԱՏՄ ղեկավար
15:10
Չինաստանի ԱԳՆ-ն զրպարտություն է անվանել Թրամփի պնդումներն ԱՄՆ ընտրություններին Պեկինի միջամտության մասին
Ադրբեջանում «քրդական» իշխանություն է
Ռոսսելխոզնադզորը կասեցնում է Իրանից ծաղիկների ներմուծումը՝ կասկածելով հայկական ծագման մեջ
Ջրանցքը մեկ քաղաքացի է ընկել. ՆԳՆ ՓԾ
Թուրքիան շարունակում է ռուսական Ս-400 համակարգերի հետ կապված աշխատանքները
Արդարադատության նախարարությունը մեկնարկում է «Իրավունքի ամառային դպրոց-2026» ծրագիրը

Դատահոգեբուժական կեղծ եզրակացության շնորհիվ Խուդյանի շենքից թալանված բնակարանի գործով գլխավոր վկան չի հարցաքննվի

Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջաննների դատարանը Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի շենքից բնակարան գնած և խաբված գնորդ Լուսինե Գյուլխասյանի գործով գլխավոր վկային չի լսի:

Խոսքը վերաբերում է ներկայումս կալանավորված շինարար Վլադիսլավ Մանգասարյանի եղբայր Ռուբեն Մանգասարյանին, ով թերևս դատաքննական փուլում արդեն բացահայտված փաստերից հետո հայտնի չէ ինչ եղանակներով փաստորեն խուսափեց դատարանում հարցաքննվելուց: Բանն այն է, որ հունիսի 7-ին դատարան էր ստացվել Ռուբեն Մանգասարյանի վերաբերյալ դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությունը` խիստ կասկածելի բովանդակությամբ: Իսկ ամենակարևորն այն է, որ ըստ այդմ` դատարանում պետք է հրապարակվեն մինչդատական վարույթի ընթացքում Մանգասարյանի կողմից տրված ցուցմունքները, քանի որ հիմա նա, այսպես ասած, «ունակ չէ ճիշտ վերարտադրելու իրականությունը»:

Սփյուռքահայ գործարար Էդմոնդ Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը այսպիսի մի փորձագիտական եզրակացություն կանխատեսելի էր համարում, քանի որ դատարանում արդեն լիովին պարզ է դարձել, որ մինչդատական վարույթի ընթացքում տրված ցուցմունքների հիմնական մասը կեղծ է եղել: Ինչ վերաբերում է կոնկրետ Ռուբեն Մանգասարյանի նախաքննական կեղծ ցուցմունքներին` դատարանում արդեն ամբողջությամբ պարզվել է, որ նրա ցուցմունքները լիովին կեղծ են և վաղուց բացահայտվել է, որ տուժած քաղաքացի Լուսինե Գյուլխասյանի բնակարանը իրականում տնօրինել է ոչ թե Ռուբեն Մանգասարյանը, այլ նրա եղբայր Վլադիսլավ Մանգասարյանը: Իսկ Ռուբեն Մանգասարյանի և Արթուր Գալստյանի միջև բնակարանի կեղծ առուվաճառք է տեղի ունեցել, իրականում այդ գործարքը տեղի է ունեցել մի կողմից` բնակարանի իրական սեփականատեր Վլադիսլավ Մանգասարյանի, մյուս կողմից` Հարթունյան ընտանիքին պատկանող «Ջի Էյջ Սթորիջ Էնթրփրայզես» ընկերությունից հայտնի Սևակ Արզարունու միջև` Վլադիսլավ Մանգասարյանի պարտքերի դիմաց:

Խուդյանի փաստաբանի խոսքով` այս ամենից հետո ակնհայտ է, որ որ ամեն բան արվելու էր, որպեսզի Մանգասարյանը դատարանում ցուցմունք չտար: Իսկ ինչ վերաբերում է դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությանը` դրա բովանդակությունն առնվազն ծիծաղելի է:

Սկսենք նրանից, որ Մանգասարյանի հոգեկան և մտավոր վիճակի վերաբերյալ փորձաքննություն նշանակելու հարցն առաջացավ դատարանում և այն բանից հետո, երբ Ռուբեն Մանգասարյանը վկայության գալով հայտարարեց, որ գտնվում է հոգեմետ դեղերի ազդեցության տակ ու հետևաբար դրանք ազդում են նրա ինտելեկտուալ և մտավոր կարողությունների, ինչպես նաև հիշողության վրա: Սակայն դատահոգեբուժական փորձաքննությամբ սրա վերաբերյալ զարմանալիորեն նշվում է հետևյալը. «Մանագասարյանի կողմից հոգեմետ դեղերի օգտագործումը չի ազդում նրա ինտելեկտուալ և մտավոր կարողությունների, հիշողության վրա և նախկինում և ներկայումս չի խոչընդոտել դեպքերի և քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքների ընկալմանը, հիշողությանը և վերարտադրմանը»: Եվ որքան էլ զարմանալի է, այսքանից հետո եզրակացությամբ պնդվում է, թե Մանգասարյանը չի կարող ցուցմունքներ տալ դատարանի դահլիճում:

Իսկ ամենահետաքրքիրն այն է, որ պարզվում է, որ Մանգասարյանը դատարանի դահլիճում չի կարող ցուցմունքներ տալ, քանի որ ինքն է այդպես խնդրել փորձաքննող հանձնաժողովին: Այս մասին բառացիորեն նշվում է եզրակացության տեքստում, որն էլ մեջբերում ենք. «Մանգասարյանը ներկայումս մտահոգ է, կասկածամիտ, փոքր ինչ տագնապած: Ճիշտ հասկանում է անց կացվող փորձաքննության իմաստը և նպատակը: Միաժամանակ խնդրում է, որ փորձագետները գրեն, թե ինքն ի վիճակի չէ ցուցմունք տալու, քանի որ իր հոգեկան վիճակը վատացել է, զառանցաբար է մեկնաբանում շրջապատի իրադարձությունները, համարում է, որ այս ցուցմունքներով իր դեմ ինչ որ բան է սարքվում, այս ամենը տանում է նրան, որ բոլորի մեղքն իր վրա են կոտրելու, խնդրում է, որ այնպես գրեն, որ իրեն այլևս չհարցաքննեն, որ ինքը որևէ ցուցմունք չտա»:

«Ստացվում է, որ իրականում այս գործով գլխավոր վկան հրաժարվում է ցուցմունք տալուց, ինչը քրեորեն հետապնդելի արարք է, իսկ փորձաքննություն իրականացրած հանձնաժողովը փաստորեն փորձաքննություն իրականացնելու փոխարեն ընդառաջ է գնացել փորձաքննվողի խնդրանքին, ինչի համար որևէ իրավական հիմք չկա, և դեռ մի բան էլ արժանահավատ համարել նրա կողմից նախաքննության ընթացքում տրված կեղծ ցուցմունքները»,- ասում է ամերիկահայ գործարարի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը:

Եվ իսկապես, փորձաքննությունը իրականացրած հանձնաժողովը որքան էլ կասկածի տակ է առնում այս պահին դատարանում Մասնագասարյանի կողմից ցուցմունք տալու հարցը, այնքան էլ վստահաբար հայտարարում է, թե նախկինում Մանգասարյանը ունակ է եղել ճիշտ վերարտադրելու իրականությունը:

«Մանգասարյանը տառապում է «Շիզոֆրենիա, պարանոիդ ձև» խրոնիկակակն հոգեկան հիվանդությամբ: Հիվանդությունը սակայն ընթացել է ընդմիջումներով և չի ուղեկցվում հիշողության և ինտելեկտի կոպիտ խանգարումներով, քննադատական ունակությունների բացակայությամբ և մինչդատական վարույթի ընթացքում փորձաքննվող ունակ է եղել ճիշտ ընկալել և վերարտադրել քրեական գործով բացահայտման ենթակա հանգամանքները և տալ ճշմարիտ ցուցմունքներ:

Մանգասարյանի տված ցուցմունքները և նախկինում և ներկայումս արժանահավատ են, սակայն ներկա պահին, կապված ստեղծված դատաքննչական իրավիճակում նրա հոգեկան վիճակի վատացման հետ, որն արտահայտվում է վախի և տագնապի զգացումներով, կասկածամտությամբ, շրջապատի իրադարձությունների զառանցական մեկնաբանությամբ, որոնք հատկապես ավելի արտահայտված են դառնում դատարանում նրա ելույթ ունենալուց, նա չի կարող տալ ցուցմունքներ դատարաի դահլիճում>>,- նշված է եզրակացության մեջ:

Խուդյանի փաստաբան Լեռնիկ Հովհաննիսյանը գտնում է, որ Ռուբեն Մանգասարյանին պարզապես չեն բացատրել, որ եթե այժմ նա դատարանում գա և ճիշտ ցուցմունքներ տա, քրեական պատասխանատվություն չի կրելու նախաքննության ընթացքում իր կողմից տրված կեղծ ցուցմունքների համար:

Նշենք, որ եզրակացությունը տված փորձագետները նախազգուշացված են եղել եզրակացություն տալուց հրաժարվելու և ակնհայտ կեղծ եզրակացություն տալու համար ՀՀ քր. Օր 338, 339 հոդվածներով նախատեսված քրեական պատասխանատվության մասին: Իսկ փորձաքննությունն իրականացրել է ԱՆ կից միջգերատեսչական ամբուլատոր դատահոգեբուժական փորձագիտական հանձնաժողովը:

Ի դեպ` ամբաստանյալ Էդուարդ Եսայանի պաշտպանը խնդրել է դատարանին Մանգասարյանի ցուցմունքները չդնել մեղադրանքի հիմքում, քանի որ դրանք անթույլատրելի ապացույցներ են, սակայն այդ հարցին դատարանը կանդրադառնա վճռի կայացման փուլում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում