«Կարծում եմ յուրաքանչյուր մարդու, ովքեր գնացել են Հայաստանից, թե՛ հերոսի, թե՛ հրամանատարի, թե՛ գեներալի, թե՛ շարքային քաղաքացու, վերադարձի կարիքը կա Հայաստան և Լեռնային Ղարաբաղ»,- «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանը՝ անդրադառնալով ԼՂՀ ՊԲ նախկին հրամանատար Սամվել Բաբայանի վերադարձին:
«Սամվել Բաբայանի հետ իմ հարաբերությունները շատ նորմալ են, նրան ընդունում եմ որպես ավագ ընկերոջ»,- նշեց Մարտուն Գրիգորյանը և հիշեցրեց, որ ինքը քաղաքական ճանապարհի սկիզբը Սամվել Բաբայանի հետ է անցել. 2007թ. ԱԺ ընտրություններին մասնակցել է «Դաշինք» կուսակցությունով, որի նախագահ Սամվել Բաբայանն էր:
Անդրադառնալով այս օրերին Սամվել Բաբայանի գործունեությանը և այն հանգամանքին, որ իշխանություններն, ըստ էության, նրան չընդունեցին, Մ. Գրիգորյանը նշեց. «Ընդամենը կարող եմ ասել, որ ուրախ եմ, որ Սամվել Բաբայանը Հայաստանում է և Ղարաբաղում իր ներդրումն է ունենալու, մյուս առումներով մանրամասներ չգիտեմ, ոչինչ չեմ կարող ասել»:
Անդրադառնալով հարցին՝ նրան տեսնո՞ւմ է որևէ պաշտոնում, Մ. Գրիգորյանն ասաց. «Ես չէ, որ պետք է ասեմ, թե ինչ պաշտոնում եմ տեսնում, Սամվել Բաբայանը քաղաքականություն մտնելու և պաշտոններ ստանալու վերաբերյալ մամուլով հստակ հայտարարել է, որ այդպիսի նպատակներ չի հետապնդում»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































