Saturday, 11 07 2026
Մատենադարանի տնօրենը հանդիպել է Վենետիկում ՀՀ հյուպատոսին
17:30
Fars. Իրանը չի վերադառնա ԱՄՆ-ի հետ բանակցություններին, քանի դեռ նրանք չեն փոխել իրենց դիրքորոշումը
GAIFF Pro-ն ներկայացրել է 2026 թվականի ծրագիրն ու պաշտոնական ընտրանին
17:10
Այս վրեժը մեր ազգի պահանջն է, և այն անկասկած կիրականացվի․ Մոջթաբա Խամենեի
ՀՀ բանակի զինծառայողների մարզումները «ՏՈՐՔ» հաուբիցներով, «ՄԻՀՐ» հրետանային կայանքներով, հայրենական արտադրության «ԱՏԼԱՆՏ» համակարգերով
16:50
Սպանվել է բրիտանացի նախկին պատգամավոր Էնն Ուիդիքոմբը
ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը հանդիպել է Ամերիկայի հայկական համագումարի ամառային պրակտիկայի ծրագրի մասնակիցների հետ
Ադրբեջանի պաշտպանության նախարարը աշխատանքային այցով մեկնել է Թուրքիա
Ժաննա Անդրեասյանը հանդիպել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հետ
16:10
Մայա Սանդուն Մոլդովայի վարչապետի պաշտոնում առաջադրել է ուկրաինաբնակ բանկիրի թեկնածությունը
Հայաստանի եվրաինտեգրման պատուհանը մինչև 2031-ն է. ներքաղաքական դաշտը հակառակորդների թիրախում կլինի
15:50
Իրանը հերքել է ԱՄՆ-ի հետ բանակցություններ խնդրելու տեղեկությունը և մեղադրել Վաշինգտոնին հուշագիրը խախտելու մեջ
Ընդդիմությունը «կոտրատվում» է. քաղաքականությունը իջեցվել է ինտիմ հարաբերության մակարդակի
15:30
ԵՄ-ում նոր ավտոմեքենաները պետք է հագեցած լինեն նոր տեսախցիկներով
Հայաստանում ընթանում է «ընդունման-հանձնման» գործընթաց. մինչև 2028-ը պիտի հասցնեն փոխել Գարեգին Բ-ին
Զելենսկին դեռ կարող է ավարտել պատերազմը․ Պեսկով
Ռուսաստանի բիզնես-էլիտան Պուտինի քաղաքական դարաշրջանը «սպառված» է համարում
14:50
Դուրով. ԵՄ-ն դարձել է «բանանային հանրապետություն»
Հիմնանորոգվում է Շիրակի մարզի Սառնաղբյուր բնակավայր տանող ճանապարհը. ՏԿԵ նախարար
14:30
Թրամփը հայտարարել է ԱՄՆ-ի և Կանադայի միջև նոր կամրջի գործարկման շուրջ ավելի լավ գործարքի մասին
Առցանց խաղերում անվտանգության կանոնները երեխաներին պաշտպանում են վտանգներից․ ՆԳՆ
14:10
Ուկրաինան և Ռուսաստանը հայտնել են փոխադարձ զանգվածային ԱԹՍ հարձակումների մասին
«Արև Արենայում» մշակութային ամառը շարունակվում է
13:50
ԱԱ-2026․ հետաքրքիր աշխարհագրական փաստ
Տիգրան Ավինյանը բալետի արտիստ Ռաշիդ Կարապետյանին շնորհել է «Երևան քաղաքի մշակույթի պատվավոր գործիչ» կոչում
13:30
Նավթի գները նվազել են – 10/07/26
Խուլիգանության դեպք՝ Երևանում․ ծեծկռտուքից հետո մի խումբ անձինք դիմել են փախուստի․ Shamshyan.com
13:10
Աբբաս Արաղչին մեկնել է Օման
Սպասվում է կարճատև անձրև
12:50
ԱԱ-2026․ հայտնի է առաջին կիսաեզրափակիչ զույգը

Ոչ ոք չի կարող լռեցնել ճշմարտության ձայնը. Արցախի օմբուդսմենը նամակ է հղել գերմանացի իր կոլեգային

Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը շնորհակալական նամակ է ուղղել Գերմանիայի Դաշնային Հանրապետության խորհրդարանական օմբուդսմեն, Բունդեսթագի Հանրագրերի կոմիտեի նախագահ Քերսթն Շտայնկեին: Ինչպես տեղեկացրին Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից, օմբուդսմենըերախտագիտություն է հայտնել Գերմանիայի ժողովրդին՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչելու համար: «Բունդեսթագի այս որոշումը մեզ համար մեծ նշանակություն ունի: Մենք քաջ գիտակցում ենք, որ այս որոշումն արտահայտում է Ձեր երկրի հավատարմությունն արդարության և համընդանուր արժեքների հանդեպ: Տարիներ շարունակ մենք այն տպավորությունն ենք ունեցել, որ Գերմանիայում թուրքական լոբբին այնքան ուժեղ է, որ ի վիճակի կլինի մշտապես խոչընդոտել Հայերի ցեղասպանության փաստի ճանաչումը: Մինչդեռ Ձեր պետությունը լավագույնս ապացուցեց, որ ոչ ոք Գերմանիայում չի կարող թաքցնել ծանրագույն հանցագործությունները կամ լռեցնել ճշմարտության ձայնը: Եվ որ մարդու իրավունքները սահման չունեն՝ ոչ ժամանակի և ոչ էլ տարածության մեջ:

1915 թվականին Գերմանիան դաշնակցում էր Օսմանյան կայսրությանը, և հայերի հանդեպ իրականացված սարսափելի վայրագությունների ականատեսների թվում էին շատ գերմանացներ, որոնք աշխատանքի բերումով գտնվում էին Թուրքիայում: Ուստի Հայերի ցեղասպանության վերաբերյալ մեծաթիվ փաստեր պահպանվում են գերմանական արխիվներում: Հարգելի տիկին օմբուդսմեն, դժբախտաբար, վերջին տարիների ընթացքում աշխարհը գտնվում է հուզումների և անկայունության նոր փուլում: Ես հավատացած եմ, որ 6 տարի առաջ ոչ ոք չէր կարող կանխատեսել հակամարտությունների և ճգնաժամերի այն բազմազանու թյունը, որոնց ականատեսն ենք հիմա: Ավելին, որոշ կանխատեսումների համաձայն՝ մեզ սպասում են ժողովրդավարության հաստատման ճանապարհին է՛լ ավելի մեծ մարտահրավերներ՝ պայմանավորված նաև ողջ աշխարհում տնտեսական աճի ցածր մակարդակով:

Ներկայումս մեր պարտականությունն է ներդնել առավելագույն ջանքեր մեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանությունը ամրապնդելու համար, և ինքս ծառայում եմ երիտասարդ ժողովրդավարությանը, որը հակված է եվրոպական արժեքներին: Մենք համարում ենք, որ մեր պարտականությունն է՝ ապահովել մարդու իրավունքների և ժողովրդավարության եվրոպական չափանիշների ներդրումը, ուստի մենք մեծագույնս կգնահատենք Ձեր համագործակցությունը մարդու իրավունքների պաշտպանության լավագույն փորձը Արցախի Հանրապետությունում ներդնելու հարցում:
Ադրբեջանի հետ հակամարտության պատճառով մենք մեր երկրում ունենք միջազգային ոչ-կառավարական կազմակերպությունների և մարդու իրավունքների միջազգային կառույցների ներկայության պակաս։ Սակայն մենք հաստատապես հավատացած ենք, որ ոչ-կառավարական կազմակերպությունների և անկողմնակալ դիտորդների ներկայությունն Արցախում ոչ միայն կամրապնդի մեր ժողովրդ ավարությունը, այլև կնպաստի հակամարտության լուծմանը։

Մենք միջազգային հանրությանը շարունակաբար մտահոգություն ենք հայտնում Ադրբեջանի կողմից հրադադարի ռեժիմի խախտումների վերաբերյալ։ Իսկ երկու ամիս առաջ մենք դարձանք Ադրբեջանի զինված ուժերի կողմից լայնածավալ ագրեսիայի ականատես, ինչը, հաջողության հասնելու դեպքում, հաստատապես կհանգեցներ հայերի նոր ցեղասպանության կամ էթնիկական զտման։ Ադրբեջանական զինվորների կողմից նույնիսկ եղան Իսլամական պետության ոճով պատերազմական հանցագործությունների դեպքեր։ Սակայն, այդ հանցագործությունները հաստատելու համար անկողմնակալ դիտորդների բացակայությունը կարող է շահարկումների և անորոշության վիճակ ստեղծել։ Եթե մենք ունենայինք անկողմնակալ դիտորդներ, որևէ հանցագործություն կամ ռազմական գործողություն չէր մնա չհաստատված, հակամարտության կողմերից որևէ մեկը չէր փորձի այն լուծել ռազմական ճանապարհով, և դա էապես կնպաստեր խաղաղության հաստատմանը։
Եվ վերջում, կրկին ցանկանում եմ երախտագիտությունս հայտնել Ձեզ՝ որպես Գերմանիայի խորհրդարանի անդամ և օմբուդսմեն, այս պատմական որոշմանը Ձեր մասնակցության համար»,-ասված է նամակի մեջ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում