ԱՄՆ-ի կենդանաբանական այգում գորիլլայի վանդակն ընկած չորսամյա երեխայի հայրը եղել է քրեական մեծ անցյալով մարդ, հայտնում է Daily Mail-ը: Հաղորդվում է, որ 36-ամյա Դեոն Դիքերսոնը բազմիցս դատվել է հրազեն պահելու, թմրահանցագործության, առևանգումների և այլ հանցագործությունների համար:
Անցյալ շաբաթ Ցինցինատի քաղաքում կենդանաբանական այգու աշխատակիցները սպանել են 17-ամյա էգ գորիլլային այն բանից հետո, երբ փոքր տղան ընկել է կենդանու վանդակը:
Երեխայի մայրը հայտարարել է, որ «անախորժություններ պատահում են»: