Sunday, 12 07 2026
23:00
ԱՄՆ-ն նոր հարվածներ է հասցրել Իրանին. Իրանն էլ հարվածել է Բահրեյնում, Օմանում, Կատարում և Քուվեյթում գտնվող ամերիկյան բազաներին
Երևանը տոնում է Վարդավառ
22:15
Բացահայտվել է Եվրոպայում անոմալ շոգի պատճառը
22:15
Իրանը չի վերահսկում Հորմուզի նեղուցը. CENTCOM
22:00
1000 տարվա պատմական վերադարձ․ Բայեի գոբելենը կրկին Անգլիայում է
Հայաստանի Մ16 հավաքականը Երևանում կպայքարի Եվրոպայի C դիվիզիոնի ոսկու համար
21:30
Ծովի հատակին ոսկու «գանձարան» են գտել
21:15
Զելենսկին պաշտոնանկ է արել Ուկրաինայի վարչապետին
21:09
Անցկացվել է Ձմեռ պապերի համաշխարհային համագումարը
ԱՄՆ-ը «Անակլիա նավահանգիստը և TRIPP-ը փոխկապակցո՞ւմ» է
20:45
Ավիացիոն գրազ ԱԱ-ում. նորվեգական ավիաընկերությունը տեղադրել է «British Airways»-ի լոգոն
Հայ-կորեական հարաբերությունները զարգացման մեծ ներուժ ունեն. ԿՀ-ում ՀՀ դեսպան
20:15
Ryanair-ի օդանավում իլյումինատոր է կոտրվել. ուղևորին մասամբ դուրս է քաշել
Իտալացի հայտնի DJ Alex Gaudino-ն` Հանրապետության հրապարակում
19:45
Քուվեյթը Իրանի հարձակումները «վտանգավոր էսկալացիա» է որակել
ՀՀ վարչապետը մասնակցել է պատարագի
19:15
Կատարում հայտարարվել է քառօրյա ազգային սուգ
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ

21-ամյա կորած Անուշին այսօր տեսնողներ են եղել (լուսանկարներ)

Արդեն տասնմեկ օր է՝ Երևանի Վերին Շենգավիթի 11 փողոցի 34 տան բնակչուհի 21-ամյա Անուշ Բունիաթյանը տանից դուրս է եկել և չի վերադարձել: Ամսի 10-ից սկսվել են որոնողական աշխատանքները, սակայն այս պահին որոշակի որևէ տեղեկատվություն չկա Անուշի գտնվելու վայրի վերաբերյալ:

Դասընկերուհին՝ Շուշանը, «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ այսօր 5-6 զանգ է ստացել. մեր համաքաղաքացիները նշել են, որ քաղաքի տարբեր տեղերում Անուշին նման աղջիկների են տեսել: Զանգողներից մեկն ասել է, որ Անուշին տեսել են Հալաբյան փողոցում, մյուսը՝ Աբովյան փողոցում, երրորդը՝ Զեյթունում:

Ընկերուհին պատմեց, որ սովորելու վեց-յոթ տարիների ընթացքում դասընկերուհու մոտ որևէ տարօրինակ բան չեն նկատել, պարզապես Անուշն ինքնամփոփ է, քիչ շփվող, դպրոցում լավ է սովորել, տարի է եղել՝ գերազանցիկ է եղել, երբեմն էլ՝ հարվածային: «Շատ քիչ շփվող է, դաս հարցնեին՝ կպատասխաներ, եթե ոչ, ապա կարող էր ամբողջ օրը չխոսել»,- ասաց Շուշանը: Նա պատմեց, որ Անուշի մայրը՝ Թերեզան, ծնողկոմիտեի նախագահն էր, դպրոցական տարիներին ամեն ինչ շատ լավ է եղել: Ավարտելուց հետո դասընկերուհուն մեկ անգամ է հանդիպել:

21-ամյա Անուշ Բունիաթյանը սովորել է Բրյուսովի անվան լեզվաբանական համալսարանում: Դիպլոմայինի պաշտպանության ժամանակ ինչ-ինչ խնդիրներ են առաջացել, և նա այդպես էլ դիպլոմը չի վերցրել: Ավելին, մեկ տարի հետո նորից մոր հետ գնացել է լեզվաբանական համալսարան՝ դիպլոմի պաշտպանության հետ կապված խնդիրները կարգավորելու, բայց համալսարանից գալուց հետո այնքան էլ իրեն լավ չի զգացել: Անուշը նպատակ ունի շարունակել ուսումը նաև մագիստրատուրայում: Նա կարծում է, որ դեռ սովորելու շատ բան ունի, անընդհատ խորացրել է իր գիտելիքները:

Մայրն «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նշեց, որ ուսումը շարունակելու համար գումարի խնդիր է եղել: Թեև Անուշն աշակերտներ ունի, անգլերեն է պարապում, սակայն վճարի հետ կապված դժվարություններ կային: «Անուշը մեծացավ գրքերի մեջ, ամբողջ օրը գիրք է կարդում»,- ասաց մայրը: Նա նշեց, որ դուստրն ինքնամփոփ է, հազվադեպ է խոսում:

Հարևաններից Անահիտն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Անուշն իրենց աչքի առաջ մեծացած համեստ աղջիկ է, գնում է դասի-գալիս տուն: Նա հուզված ասաց, որ ուզում է՝ Անուշը ժամ առաջ տուն գա:

Հարևանուհի Լիլիթն էլ ասաց, որ չի ուզում Անուշի «մազն անգամ ծռվի», նաև հավելեց, որ լուրը զարմացրել է իրեն, քանի որ բոլորը գիտեն՝ Անուշը խելոք, հավասարակշռված անձնավորություն է, անգլերենի մասնագետ: «Տա Աստված, որ շուտ գտնեն»,-ասաց Լիլիթը:

Մայրը պատմեց, որ հունիսի 9-ին հյուրեր են ունեցել, մոտավորապես ժամը 13:00-ին Անուշը տան հագուստով, գուլպաներով և հողաթափերով վազել է տանից դուրս, հայրը վազել է հետևից, սակայն չի կարողացել հասնել աղջկան։

Մայրն ասաց, որ տասը օրերի ընթացքում իրենք նրանից ոչ մի լուր չեն ստացել և միայն այսօր են իմացել, որ տեսնող է եղել:

Մեր հարցերին, թե գուցե վիճաբանությո՞ւն է եղել տանը, կամ հնարավոր է՝ ընկեր է ունեցել, նրա հետ է գնացել, մայրը բացասական պատասխան տվեց՝ ընդգծելով, որ որևէ վիճաբանություն տանը տեղի չի եղել, ընկեր էլ չունի:

Անուշ Բունիաթյանի գտնվելու վայրի վերաբերյալ տեղեկություն ունեցողներին խնդրում ենք դիմել ոստիկանության Շենգավիթի կամ մոտակա բաժին, կամ զանգահարել 010-44-02-02, 010-48-02-02, 010-44-42-60, 010-44-20-90 հեռախոսահամարներով:

Անուշի արտաքին տվյալներն են` հասակը մոտ 160-165 սմ, մազերը՝ երկար, շագանակագույն, նիհարավուն կազմվածքով, շագանակագույն աչքերով, երկարավուն դեմքով, փոքր քթով։ Հագին եղել է շագանակագույն կարճ տաբատ, վարդագույն սպորտային վերնաշապիկ, կարճաթև ծաղկավոր շապիկ և վարդագույն հողաթափեր։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում