Sunday, 12 07 2026
Հայաստանի պատվիրակությունն ակտիվորեն մասնակցում է HLPF 2026 թվականի աշխատանքներին
18:45
Երկրի վրա կարող է նոր կղզի հայտնվել
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային

Սերժ Սարգսյանը ճաշակեց առաջին պտուղը

Ընտրական օրենսգրքի ընդունումը ապրիլյան պատերազմից հետո հայտարարված «միասնականության» առաջին պտուղն էր, որ ճաշակեց Սերժ Սարգսյանը կամ իշխանությունը: Ընտրական օրենսգիրքը ընդունվել է ամբողջությամբ, և կարծես թե այդ փաստը Հայաստանում չի առաջացրել որևէ հեղափոխական ընդվզում, որևէ թեժացում, ինչի մասին կարելի էր ենթադրել դեռևս այն ժամանակ, երբ իշխանությունը, անցնելով սահմանադրական խողովակի միջով, ձեռնամուխ եղավ օրենսգրքի գործընթացին:

Թեև ընդդիմադիր ներկայացող շատ ուժեր հանդես եկան բավական կոշտ հայտարարություններով՝ սպառնալով միասնական պայքարի ինչ-որ հեռանկարներով, թեև եղան կոնսենսուսի ձևավորման ինչ-որ առաջարկություններ թվաբանական տարաբնույթ կոմբինացիաներով, այդուամենայնիվ վերջում պարզվեց, որ այդ ամենն ընդամենը իշխանական նախաձեռնությունը լեգիտիմացնելու համար էր, և Ընտրական նոր օրենսգիրքը, ըստ էության, հին որակների նոր փաթեթավորումով այսօր արդեն իրականություն է, և իրականությունն այսօր բավական լուռ է:

Մեծ հաշվով, Ընտրական օրենսգրքի այսօրինակ ընդունումը հիմք է տալիս արձանագրելու, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններն, ըստ էության, արդեն տեղի են ունեցել, և հասարակությունը 2017 թվականի գարնանն ընդամենը տեղեկանալու է դրա արդյունքների մասին: Որքան էլ ցավալի է դա խոստովանել, այդուհանդերձ մենք գտնվում ենք հենց այդ իրականության մեջ, որի համընդհանուր լեգիտիմացման համար ծառայեցվեց ղարաբաղյան պատերազմը:

Այդ պատերազմը պետք է ծառայեր բոլորովին այլ նպատակների, այդ պատերազմը թիկունքում պետք է առաջ բերեր բոլորովին այլ օրակարգ, բոլորովին այլ խնդիրների լուծումներ, քաղաքական ուժերին պետք է բերեր որակապես այլ կոնսենսուսի, իսկ իշխանության դրան անպատրաստ լինելու դեպքում պետք է ձևավորեր քաղաքական համախմբման այնպիսի մի ուժ, որը միանգամայն խաղաղ, բայց հաստատուն մեթոդներով, հաստատուն կամքով իշխանությանը կստիպեր ձեռնարկել որակական փոփոխությունների համար անհրաժեշտ քայլերն ու ամրացնել թե՛ սահմանը, թե՛ թիկունքը, թե՛ ընդհանրապես շտկեր պետության դեռևս սեպտեմբերի 3-ին համընդհանուր ջանքերով կորացած մեջքը, ապաքիներ կոտրված ողնաշարը:

Ապրիլյան պատերազմը՝ մեր 100 զոհերի և 800 հեկտար կորստի ողբերգությամբ, ցավով ու ծանրությամբ, բայց հակառակորդին հետ մղելու հաջողությամբ, պետք է հիմք դառնար այդ ուժերի համար ուղղել սեփական սխալը: Այն սխալը, որ կոլեկտիվ կերպով գործվեց Հայաստանի Հանրապետության հանդեպ 2013 թվականի սեպտեմբերին, հետո վավերացվեց ԱԺ-ում, ընդ որում՝ մի քանի ամոթալի փաստաթղթերի տեսքով, և որի վերջնարդյունքն էլ այն էր, որ Հայաստանն, ըստ էության, խոցելի դարձավ բոլոր առումներով՝ հասնելով ապրիլյան ագրեսիային արցախյան ուղղությամբ: Բանակը պահեց պետությունը՝ պետությունը հանձնածներին հնարավորություն տալով ուղղել սեփական ճակատագրական սխալը:

Եվ ահա, այդ ամենի փոխարեն մենք տեսնում ենք, որ հանձնումը շարունակվում է՝ իշխանության գլխավորությամբ և ընդդիմության լավագույն ավանդույթներով: Ընտրական օրենսգիրքը ընդունման-հանձնման հերթական ավանդական ակտն է իշխանության և ընդդիմադիր դաշտի գերակշիռ մեծամասնության միջև, որի հեռանկարներն, իհարկե, տեսանելի էին մինչև պատերազմն էլ, բայց որի իրականացման համար պատերազմը ուղղակի պատեհություն էր հայաստանյան քաղաքական պալիտրայի համար՝ իշխանության հետ գործարքը գոնե այս անգամ անվտանգությամբ լեգիտիմացնելու համար:

Անվտանգությամբ էր փորձ արվում լեգիտիմացնել նաև 2013-ի գործարքը, սակայն 2016-ի ապրիլի 2-ին այդ փորձը տապալվեց, փուչիկը պայթեց: Անկասկած պայթելու է նաև ներկայիս փուչիկը, որը փորձ է արվում փչել «պատերազմի վտանգի պարագայում միասնականությամբ», և դրանով արդարացնել իշխանության վերարտադրության հերթական գործարքը:

Ներկայումս գործընթացը մտել է, այսպես ասած, ներքին հարդարման փուլ, և ընդամենը ճշտվում է արդեն մանդատների թվաբանական պատկերը: Բնական է, որ իշխանությունը, Սերժ Սարգսյանն անհեռատես չէին լինի այդ պատկերը մինչև ընտրություններ դեռևս մեկ տարի առկա ժամանակահատվածում ամբողջությամբ ներկայացրած լինելու կամ գծած լինելու համար: Համաձայնեցվել են ընդհանուր սկզբունքները և ընդհանուր շրջանակները: Այսպես ասած՝ խորհրդարանական հեկտարները գծվել են, մետրերի հարցը կորոշվի առաջիկա «բանակցային գործընթացում», որն իշխանությունը կտանի Արցախի հարցում բանակցային գործընթացին զուգահեռ:

Այդպիսով, Սերժ Սարգսյանը ղարաբաղյան այդ գործընթացում իր համար կապահովի ներքաղաքական լեգիտիմություն և կարգավորման այդ գործընթացով ներքաղաքական սուբյեկտների համար կապահովի ներքին դաշտում «բանակցային գործընթացի» ներգրավվածության «լեգիտիմություն»:

«Միասնականության» ծառն առատ բերք կտա, եղանակը դրա համար իսկապես բարեբեր է: Բերք, որը, պարզապես, պիտանի է ոչ թե պետական անվտանգության խնդիրները լուծելու, թիկունքն ու առաջնագիծը հիմնարար կերպով ամրացնելու և դրանց սպառնալիքների հանդեպ թեկուզ պատրաստակամ պոստֆակտում ռեժիմից կանխարգելման ռեժիմի անցնելու համար, այլ ներիշխանական ավանդույթները պահպանելու և շարունակելու համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում