Sunday, 19 07 2026
Իշխանությունը խելքը գլուխը պիտի հավաքի. գնում է իրավական մազոխիզմի ճանապարհով ու քաշվում ցեխը
Միայն Ծառուկյանի հարցը չէ, լուրջ համակարգային գործընթացի անհրաժեշտություն կա
Ռուսաստանում միգրատներին ստիպելու են հեռախոս գնել
09:45
Հայտնի է դերասան Սեմ Նիլի մահվան պատճառը
09:30
Գիտնականները հայտնաբերել են իր աստղի մահը վերապրած մոլորակ
09:15
Թաիլանդում հայտնաբերվել են 2 հազար տարվա վաղեմության ոսկե մատանիներ
Իրանում «ռուս-ամերիկյան պրոքսի պատերազմ» է
12,720 տեղից զբաղեցվել է շուրջ 9,600-ը․ բուհական ընդունելության արդյունքները
23:50
Հորդանանում Իրանի հարվածի հետևանքով զոհվել է ԱՄՆ 2 զինծառայող
Երաժշտություն և հրավառություն․ Թալինում անցկացվել է «Ֆեստիվառ»-ի առաջին համերգը
Ղազախստանի «վարդագույն լիճը»՝ հատուկ պահպանության ներքո
Կրակոցներ՝ Մուրացան փողոցում. կա զոհ
23:10
Sotheby’s-ի աճուրդում վաճառքի կհանվի պատմության ամենաթանկ դինոզավրերից մեկը
Այգեշատում 36-ամյա վարորդն ավտովթարից հետո վրաերթի է ենթարկել 11-ամյա հետիոտնի
22:50
Իրանի առաջնորդը կասկածի տակ է դրել ԱՄՆ նախագահի ստորագրության վստահելիությունը
Հայկական ծաղիկները մտան ԱՄԷ շուկա․ Պապոյան
22:30
ԱՄՆ-ի հնարավոր հարվածի դեպքում կոչ է արվել տարհանել Դուբայի և Աբու Դաբիի օդանավակայանները
Մուրացանի փողոցում դի է հայտանբերվել․ ՆԳՆ
Նյու Յորքում քննարկում են Նեթանյահուի հնարավոր ձերբակալությունը
«Ֆեստիվառի» տոնական մեծ համերգը` Թալինում
21:50
Wildberries-ը հայտարարել է վաճառողներին տրամադրվող փոխհատուցումների մշակման մասին
ՀՀ-ում հավատարմագրված դիվանագետներին են ներկայացվել COP17-ի նախապատրաստական աշխատանքներն ու անելիքները. ԱԳՆ խոսնակ
21:30
Իրանը լուրջ վնաս է պատճառել Քուվեյթի նավթավերամշակման գործարանին
Թոխմախի գերեզմանոցում հայտնաբերվել է վերջույթները գրեթե ամբողջովին հոշոտված տղամարդու դի. shamshyan.com
21:10
Կոնգոյում 864 մարդ է մահացել էբոլա վիրուսից
Ռուսաստան-Չինաստան ռազմավարական դաշնակցությունը «ճեղք» է տալիս
20:50
Իրանի նախագահը կմասնակցի Հնդկաստանում կայանալիք BRICS-ի գագաթնաժողովին
Օդի ջերմաստիճանը էապես չի փոխվի
20:30
Քուվեյթը հայտնել է նավթային օբյեկտի վրա Իրանի հարձակման մասին
Սպանությանն օժանդակող 2 ոստիկանները կալանավորվել են․ՔԿ

Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

Հունիսի 15-ին milkavkaz.net կայքում հրապարակվել են լուսանկարներ, որոնցում պատկերված են ցամաքային զորքերի համար նախատեսված տեխնիկայի և տանկերի փոխադրում Ռուսաստանից, որը, ինչպես պնդում են ֆորումի այցելուները, կարող է ցուցադրվել հունիսի 26-ին Բաքվում Ադրբեջանի Զինված ուժերի օրվան նվիրված շքերթին: Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն՝ վկայակոչելով Ռուսաստանի ՊՆ աղբյուրներին, լուսանկարներն իրական են և պատկերում են Ռուսաստանից Ադրբեջան գարնանը սկսված ցամաքային ռազմական տեխնիկայի մատակարարումների գործընթացը, որոնք իրականացվում են 2011-2012 թթ. կնքված պայմանագրերի հիման վրա:

Պայմանագրերով Ադրբեջանը Ռուսաստանից կստանա երեք գումարտակ Ռ-90Ս տանկ (94 միավոր), երեք գումարտակ ԲՄՊ-3 մարտական մեքենաներ (100 միավոր), «Մստա-Ս» ինքնագնաց հրետանային համակարգի դիվիզիոն (18 միավոր), համազարկային կրակի«Սմերչ» ռեակտիվ համակարգերի դիվիզիոն (18 միավոր), «Վենա» ինքնագնաց հրետանային զենքերի դիվիզիոն (18 միավոր), և ՏՕՍ-1Ա «Սոլնցեպեկ» ծանր կրականետ համակարգի մարտկոց (6 միավոր):

Տանկերի հետ միասին Ադրբեջանը գնում է նաև զրահապատ ԲՐԷՄ-1Մ մեքենաներ, ԻՄՌ-3Մ ապապատնեշման ինժեներական մեքենաներ, ինչպես նաև մեքենաներ, որոնք անհրաժեշտ են կրակի ապահովման և կառավարման համար:

Ռուսաստանի պաշտպանության նախարարության աղբյուրը գործարքը գնահատում է շուրջ 1 միլիարդ դոլար: Ինչպես հաղորդում է «Վեդոմոստի»-ն, «Ռոսոբորոնէքսպորտ»-ի ներկայացուցիչը հրաժարվել է մեկնաբանություններ անել: Ադրբեջանի ՊՆ-ից ևս չի հաջողվել մեկնաբանություններ ստանալ:

Հաղորդվում է, որ սա Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կնքված զենքի պայմանագրերի առաջին խոշոր փաթեթը չէ: 2010-2011 թթ. Ռուսաստանն Ադրբեջանի ԶՈՒ-ին և ուժային այլ կառույցներին մատակարարել է 3 միլիարդ դոլարի Ս-300ՊՄՈՒ-2 զենիթահրթռիային համակարգեր, «Տոր-2ՄԷ» զենիթահրթիռային համալիրների մի քանի մարտկոցներ, Մի-17 60 տրանսպորտային ուղղաթիռներ, Մի-35Մ հարվածային ուղղաթիռներ:

Այս իրավիճակում թերթը նմանություն է տեսնում ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի երկրների քաղաքականության հետ, որոնք զենքի խոշոր խմբաքանակներ են մատակարարում հակառակորդներին՝ Եգիպտոսին և Իսրայելին, Հունաստանին և Թուրքիային:

Հիշեցնենք՝ ավելի վաղ հաղորդել էինք այն մասին, որ Ադրբեջանը Ռուսաստանից ձեռք է բերել ՏՕՍ-1Ա հրանետային համակարգեր, ինչպես նաև Տ-90Ս տանկեր, 2Ս19 ինքնագնացներ և ԲՄՊ-3:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում