Monday, 13 07 2026
Շրջանառության մեջ է դրվել նամականիշ՝ նվիրված «Մեծանուն հայեր. Հրաչյա Աճառյանի ծննդյան 150-ամյակ» թեմային
Իսրայելական հարձակումներից Գազայի հատվածում վեց մարդ է զոհվել
Կասեցվել է մանկական ճամբարի խոհանոցի գործունեությունը. ՍԱՏՄ
Ռուսաստանում կանխվել է Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից նախապատրաստվող ահաբեկչական գործողությունը
Երեք օրում գրանցվել է 50 ավտովթար․ 1 մարդ զոհվել է, 74-ը ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ
12:30
Վենեսուելայի երկրաշարժի զոհերի թիվը հասել է 4 490-ի
Շինանյութի արտադրության ոլորտում բացահայտվել է խոշոր չափի խախտումների դեպքեր
12:10
ԵՄ-ն Հայաստանում կտեղակայի հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարին ուղղված առաքելություն․ Կայա Կալաս
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ

Հայաստանը պետք է օր առաջ իր վրայից թոթափի ռուսական լուծը. ԼՂՀ ԱԺ պատգամավոր

Առհասարակ, դեմ եմ Հայաստանի՝ Եվրամիությանը կամ Մաքսային Միությանն անդամագրվելուն, բայց կարծում եմ, որ ռուսական վեկտորը Հայաստանի համար շատ ավելի վտանգավոր է: «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց ԼՂ ԱԺ պատգամավոր Վահան Բադասյանը. «Ռուսաստանն այսօր մեզ համարյա զրկում է անկախությունից, նույն Ղարաբաղի խնդրի լուծման հարցում էլ՝ նա չի տեսնում ղարաբաղցիների շահը, այլ ընդհակառակը՝ նա տեսնում է միմիայն իր շահը: Եթե իր շահը մի օր տեսնի Ադրբեջանի մոտ, ապա այդ ուղղությամբ կաշխատի՝ չնայած Հայաստանը համարվում է իր ստրատեգիական գործընկերը: Վերջին տարիները ցույց են տվել, որ դեպի Ռուսաստան կողմնորշումը սխալ է, մենք պետք է օր առաջ թոթափենք Ռուսաստանի ծանր լուծը»:

Վ. Բադասյանի կարծիքով՝ առաջին նախագահի օրվանից՝ 1995 թվականից սկսած՝ Հայաստանն ամեն ինչ հանձնել է Ռուսաստանին. «Իհարկե, երկրորդ նախագահն այստեղ ամենամեծ դերակատարումն ունի, գործարաններ է տվել ռուսներին, ոսկու հանքերն է տվել ռուսներին և այսօր, գիտեք, խոսում ենք՝ ինչո՞ւ ձուկ չկա Սևանա լճի մեջ, բայց դու հլը ասա Սևանա լճի մեջ խեցգետին կամ ջրիմուռ կա՞ արդյոք: Ո՞վ է մեղավոր, իհարկե՝ երկրորդ նախագահը և Ռուսաստանը։ Սևանի ափին հանք են շահագործում, զարմանում եմ, թե ինչպես Սևանա լճի ափին ապրող ժողովուրդը, որ միշտ աչքի է ընկել իր հպարտությամբ, այսօր տեսնելով այդ ամենը՝ չի խոսում, այդ աստիճան միթե՞ դեգրադացիայի է ենթարկվել ազգը»:

Բադասյանի գնահատմամբ՝ և՛ Եվրամիությունը, և՛ Մաքսային միությունը, եթե ուզում են Հայաստանն անդամակցի իրենց, ապա որոշակի շահ ունեն. «Ես համոզված եմ, որ ոչ մի օգուտ էլ չի լինելու, ինչ է՝ ձեզ թվում է ինչի՞ համար են կանչում անդամակցելու. հո Ղարաբաղի հարց չե՞ն օգնելու լուծել: Արցախի հարցը՝ մեր անկախության, մեր պետականության հարցն է, սակայն իշխանությունները երեք նախագահների օրոք էլ այնքան նահանջներ են ունեցել, որ Հայաստանի անկախությունն արդեն կորցրել ենք:

Շատ կարևոր հարցեր կան հիմա՝ գազի գնի և Էլեկտրաէներգիայի գնի բարձրացումը: Մեր իշխանություններն ասացին, որ գազի գնի բարձրացումը մեզանից կախված չէ, քանի որ գազը մերը չէ, սակայն դա այդպես չէ: Պարսկաստանը մի քանի անգամ էժան կարող է գազ տալ, սակայն դա ևս մեր իշխանությունները տվել են ռուսներին, և ռուսը պետության բաժնետիրական ընկերությունները մի քանի անգամ թանկ գնով վերավաճառում է մեզ վրա՝ մի քիչ էլ խառնելով իրենց գազի հետ: Գիտեք, հիմա 8 դրամով էլեկտրաէներգիայի ավելի մեծ վնաս է, քան թե 20-30 դրամով գազի գնի թանկացումը։ Թե Հայաստանը ինչի հետ կհամագործակցի, ուր կմտնի՝ միշտ իմացեք դա նրանք չեն անի, որպեսզի օգնեն Հայաստանին։ Հայաստանին ներքաշում են նման միությունների մեջ, որպեսզի զրկելով տնտեսական անկախությունից՝ իրենց շահն առաջ տանեն»:

Մեր զրուցակիցը նշեց, որ Հայաստանի համար այս պահին առավել վտանգավոր է ռուսական լուծը և այն հայերը, որոնք ուրախանում են, որ մեր ժողովուրդն արտագաղթում է Ռուսաստան. «Նրանք այնպիսի քաղաքականություն են վարում, որ կարծես ուրախանում են, որ ժողովուրդն այստեղից արտագաղթում է Ռուսաստան, իրենք էլ երկիրը թալանում»:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում