Monday, 20 07 2026
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ
16:30
Թավրիզում ամերիկյան հարվածների հետևանքով մարդ է զոհվել
Հայաստանը, առաջին անգամ հանդիսանալով Համաշխարհային ժառանգության կոմիտեի անդամ, պատրաստակամ է համագործակցելու բոլոր շահագրգիռ կողմերի հետ. ՅՈՒՆԵՍԿՕ-ում ՀՀ մշտական ներկայացուցիչ
16:10
Ֆուտբոլի Աշխարհի առաջնությունում հաղթանակի տոնակատարության ժամանակ Իսպանիայում շատրվանի փլուզման հետևանքով դեռահաս է մահացել
Պտղի բնածին խնդիրները հայտնաբերելու համար նախածննդյան պրենատալ սքրինինգն արդեն գործում է Արարատի և Լոռու մարզերում
Ընդդիմադիր քաղաքականությամբ զբաղվելու հնարավորությունները սպառված են․ Նադեժդին
ՀՀ-ից Իսպանիա ծիրան դեռ չի արտահանվել. Արման Խոջոյանը՝ փչացած մրգի վերաբերյալ խոսակցությունների մասին
15:30
Սաուդյան Արաբիայի թագաժառանգն աջակցություն է հայտնել Լիբանանին
Սերժ Սարգսյանի կողմից Սև բերդն օտարելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունն ավարտվել է
15:10
Հունգարիայի վարչապետը մեծագույն կին շախմատիստներից մեկը համարվող Յուդիթ Պոլգարին առաջարկում է դառնալ երկրի նախագահ

Ինչո՞ւ ԲՀԿ-ն դեմ քվեարկեց այն ծրագրին, որի իրականացմանը կես տարի մասնակցել է

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ԱԺ ԲՀԿ խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը:

 – Պարոն Ուրիխանյան, «Բարգավաճ Հայաստան» խմբակցությունը դեմ քվեարկեց կառավարության ներկայացրած՝ 2012թ. բյուջեի կատարման հաշվետվությանը: Բայց այդ նույն բյուջեի ընդունմանը 2011թ. ավարտին ԲՀԿ-ն կողմ է քվեարկել: Ավելին՝ ԲՀԿ-ն կես տարի կոալիցիայում իր նախարարներով նույն վարչապետի գլխավորությամբ մասնակից է եղել այդ ծրագրի լավ կամ վատ իրականացմանը: Այդ փուլերում ԲՀԿ-ն չընդդիմացավ բյուջեին: Նման պարագայում արդյոք տարօրինակ չէ՞, որ ձեր խմբակցությունը դեմ է կանգնում իր մասնակցությամբ ընդունված և շուրջ կես տարի իր մասնակցությամբ կատարված ծրագրի հաշվետվությանը:

 – Խոսքը գնում է անցած գումարման ԱԺ-ին և ԲՀԿ-ի նախկին խմբակցությանը: Բազմիցս ասել եմ, որ այս վիճակը, այն կառավարման ձևը, կուրսը, վարվող սոցիալ-տնտեսական քաղաքականությունը մեզ չի գոհացրել: Այդ պատճառով էլ մենք ԱԺ ընտրություններից հետո կոալիցիային մաս չկազմեցինք, չմտանք կառավարման համակարգ, որպեսզի նախևառաջ չկրենք բացասական իմաստով չփոխվող քաղաքականության պատասխանատվությունը: Եվ երկրորդը՝ որ կարողանանք այլընտրանքային լուծումներ առաջարկել, բարձրացնել  մեր դիտարկմամբ բացասական երևույթները, դրանք ծնող պատճառները ու հակադրվել մեր առանձին քաղաքական կուրսով, ինչը տեղի է ունենում արդեն երկար ժամանակ: Հենց այդ պատճառով են տեղի ունենում թե այդ, և թե առհասարակ մեր բոլոր քվեարկությունները, առաջարկները, հրապարակային քայլերը մասնավորապես ԱԺ-ում:

 – Այդ նույն և դրանից առաջ իրականացվող բյուջետային ծրագրերի իրականացմանը մասնակցած՝ ԲՀԿ-ին պատկանող նախարարություններում մի շարք ոչ միայն բացասական երևույթներ, այլև չարաշահումներ են հայտնաբերվել: Օրինակ՝ քաղաքաշինության և դեղերի շրջանառության ոլորտում:

 – ԲՀԿ-ի ներկայացուցիչները աշխատել են համապատասխան ոլորտներում համապատասխան պաշտոններում: Եթե տեղի են ունենում ինչ-որ խախտումներ, օրինազանցություններ, ապա դրանց համար կան համապատասխան օրենսգրքերը, որտեղ սևով սպիտակի վրա գրված են մոտավորապեսականություն չնախատեսող դրույթներ, որոնք հստակ ներկայացնում են համապատասխան պատիժներ ու  հետևանքներ այն անձանց համար, ովքեր դրանք գործել են: Մշտապես ասել ենք, որ ովքեր օրինազանցություններ են կատարել, պետք է ենթարկվեն պատասխանատվության: Մնացածը իրավապահ մարմինների գործն է:

 – Հիշեցնեմ քաղաքաշինության նախկին ԲՀԿ-ական նախարար Վարդան Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում տեղի ունեցած աղաղակող չարաշահումները:

 – Կոմպետենտ չեմ կարծիք ներկայացնելու, որովհետև կան իրավապահ մարմիններ, որոնք դրա համար ժողովրդի գրպանից աշխատավարձ են ստանում: Դա իրավապահ մարմինների իրավասության հարց է: Ով որ ՀՀ-ում, այդ թվում և պետական պաշտոններում, եթե կատարում է օրինազանցություն, պիտի կրի համապատասխան պատասխանատվություն:

 – Դուք` ոչ միայն որպես պատգամավոր, այլև որպես իրավաբան, ուսումնասիրե՞լ եք Ձեր կուսակցի հետ կապված քրեական գործը:

 – Վարդան Վարդանյանի նկատմամբ ինչ-որ քրեական գործ կա՞:

 – Օրինակ` Ազգային գրադարանի վերանորոգման ժամանակ տեղի ունեցած չարաշահումները, որի հետ կապված քրեական գործ էր հարուցվել ՀՀ գլխավոր դատախազությունում:

 – Բայց Վ. Վարդանյանի առնչությամբ որևէ քրեական գործ կա՞: Չկա:

 – Այդ չարաշահումները տեղի էին ունեցել Վ. Վարդանյանի պաշտոնավարման ընթացքում, և այդ աշխատանքների վերահսկողությամբ զբաղվում էր Վ. Վարդանյանի ղեկավարած գերատեսչությունը:

 – Այն ժամանակ բազմիցս ասվեց, որ պարոն Վարդանյանը իր բոլոր հնարավորություններով նպաստում է բոլոր տեսակի բացահայտումների իրականացմանը, և դա ոչ մի կերպ չի նշանակում, որ իր նկատմամբ կա ինչ-որ խնդիր:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում