Saturday, 04 05 2024
00:00
ԱՄՆ կոնգրեսականին և նրա կնոջը մեղադրանք է առաջադրվել 600 000 դոլար կաշառք ստանալու մեջ
23:45
Բրազիլիայում հորդառատ անձրևներից առաջացած ջրհեղեղների հետևանքով զոհվել է 56 մարդ, ավելի քան 70-ը անհետ կորած են
Փրկարարները արգելափակումից դուրս են բերել ավտոմեքենաները
Ռուսաստանը հետախուզում է հայտարարել Զելենսկիի և Պորոշենկոյի նկատմամբ
Բայրամովը խոսել է Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման մասին
Ազատեք մեզ ձեր բզզոցից. «Անմահների գնդի» երթը հավատարմության զազրելի ծես է Կրեմլի նկատմամբ
Արարատի մարզում 2-ամյա երեխան այրվածքներով տեղափոխվել է հիվանդանոց
Հնդկաստանի դեսպանն այցելել է Հայաստանի ազգային պատկերասրահ
«Հանճար» ենք, բայց ոչ 2016-ի, ոչ 2020-ի փորձը հաշվի չառանք. ԱԺ-ի խաղը ռազմական վերլուծության տնազ էր
«Եվրատեսիլի» Իսրայելի ներկայացուցչին արգելել են դուրս գալ հյուրանոցից
Ադրբեջանը կանգնած է պատերազմի շեմին, դու ինչո՞ւ ես առաջնագիծը խաթարում
Անձրևաջրերի կուտակումներից խուսափելու նպատակով Երևանում կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր
ՄԱԿ-ում ոչ մի հայ փախստական գրանցված չէ. Փաշինյանը շարունակում է Քոչարյանի սկսածը
Իշխանության քայքայման երկրորդ շրջանը
Պապոյանի մոտ տեղի է ունեցել քաղաքացիների ընդունելություն
Հայաստան-ԱՄՆ խմբի անդամները Վաշինգտոնում հանդիպել են Սոկոլովսկու հետ
Ֆիդանն ու Բայրամովը քննարկել են ՀՀ սահմանազատման հետ կապված հարցեր
Ինչը կպահի սփյուռքը
Ավազով լցված պարկերով փակել են պատնեշի վնասված հատվածները
Գետի մեջ ավտոմեքենաներ են արգելափակվել՝ ուղևորներով
Աշխարհահռչակ ջութակահար Սերգեյ Խաչատրյանը համերգներ կունենա Երևանում և մարզերում
Կկառուցվեն նոր հեղեղատար համակարգեր. Երևանի քաղաքապետարան
18:45
Գերմանիայում դարձյալ ռազմական տեղեկատվության արտահոսք է տեղի ունեցել
Վրաստանի նախագահը կառավարությանը մեղադրել Է երկրի ընթացքը փոխելու համար Սահմանադրության վրա հարձակման մեջ
Մոսկվան հետախուզում է հայտարարել Զելենսկու և Պորոշենկոյի նկատմամբ
Եկեղեցին պետք է քարոզի միասնություն, ոչ թե առաջնորդի ներքին հոշոտումը
Թուրքիայում տարեկան գնաճը հասել է 70%-ի
Ալիևը ցանկանում է առանց արևմուտքի հարաբերվել ՀՀ-ի հետ, մեր խնդիրն է պահպանել Գրանադայի օրակարգը
17:30
Իտալիայի ՊՆ ղեկավարը ոչ մի օգուտ չի տեսնում Ուկրաինա զինվորականներ ուղարկելու Մակրոնի խոսքերում
Իշխանությունից վնասակար մտքեր են հնչում. Բաքուն պատերազմ սկսելու ոչ մի լեգիտիմ իրավունք չունի

Քոչարյանը պատրա՞ստ է բանակցել

ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Պիեռ Անդրիոն նախօրեին հայտարարել է, որ Մինսկի խմբի համանախագահները աշխատում են Սարգսյան-Ալիև հանդիպում կազմակերպելու ուղղությամբ: Ֆրանսիայի համանախագահն այդ մասին հայտարարել է Բաքվում:

Նախօրեին Երևանում Սերժ Սարգսյանը հայտարարել էր, որ բանակցության մասին խոսելն ավելորդ է, քանի դեռ Ադրբեջանը չի հրաժարվել ագրեսիվ մտադրություններից: Ադրբեջանն այդ մտադրություններից չի հրաժարվել, քանի որ Իլհամ Ալիևն էլ հերթական անգամ հայտարարել էր «հողերն» ուժով վերադարձնելու մասին: Ակնհայտ է, որ իրավիճակը փակուղային է, և դժվար է պատկերացնել, թե միջնորդներին ինչպես կհաջողվի կազմակերպել Սարգսյան-Ալիև հանդիպում:

Մինչ այդ, երեկ հեռախոսազրույց է տեղի ունեցել ՌԴ արտգործնախարար Լավրովի և Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի միջև: Միաժամանակ էլ Սերժ Սարգսյանն առանցքային կադրային փոփոխություններ է արել բանակում՝ պաշտոնանկ անելով նյութատեխնիկական ապահովության, հետախուզության և կապի ոլորտների պատասխանատուներին: Դրան զուգահեռ՝ հետաքրքիր նախաձեռնություն է հասունանում Հայաստանում: Այսօր կուսակցություն ստեղծելու մասին պետք է հայտարարի նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը, որը երեկ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառումով և անընդունելի համարել Սերժ Սարգսյանի բանակցությունից հրաժարվելու մոտեցումը:

Այստեղ խնդիրը, իհարկե, Օսկանյանի հիմնավորումները չեն, այլ այն, որ նա, փաստորեն, հադես է գալիս ղարաբաղյան խնդրում ստեղծված նոր իրավիճակում Սերժ Սարգսյանի մոտեցումից տարբեր մոտեցմամբ: Եվ եթե նկատի առնենք, որ Վարդան Օսկանյանը, խոշոր հաշվով, Ռոբերտ Քոչարյանի մոտեցումների կրողն է, ապա տարբեր մոտեցմամբ, ըստ էության, հանդես է գալիս հենց Ռոբերտ Քոչարյանը: Եվ այս իմաստով խորհրդանշական է, որ Վարդան Օսկանյանն իր կուսակցության մասին հայտարարությունը անելու է հենց այս ֆոնին՝ այն դեպքում, երբ մի քանի անգամ նրա այդ հայտարարությունը, ըստ էության, ձգձգվել է:

Եվ նաև հատկանշական է, որ Վարդան Օսկանյանը կուսակցություն ստեղծելու նախօրեին հանդես եկավ հենց ղարաբաղյան հարցում Սերժ Սարգսյանի դիրքորոշմանն այլընտրանքային մոտեցումով: Եվ պետք է խոստովանել, որ սա հայաստանյան քաղաքական դաշտում, ըստ էության, եզակի հայտ է, քանի որ մոտեցման, դիրքորոշման տեսանկյունից դրսևորումներ այլ քաղաքական ուժերից չեն եղել, կամ հնչող տեսակետները հիմնականում համահունչ են եղել իշխանությունների հետպատերազմյան մոտեցումներին:

Այսպիսով, հարց է առաջանում՝ կարո՞ղ ենք ասել, որ ի դեմս Օսկանյանի կուսակցության հայաստանյան քաղաքական դաշտում ձևավորվելու է ղարաբաղյան խնդրում մոտեցման, այսպես ասած, երկրորդ բևեռը, այլընտրանքային մոտեցումը, և արդյո՞ք դա իր ազդեցությունը կթողնի մի կողմից Հայաստանի հարցում ուժային կենտրոնների պահվածքի վրա, մյուս կողմից՝ այդ կենտրոնների հետ հարաբերություններում Հայաստանի իշխանության մոտեցումների վրա:

Վերջին հաշվով, Օսկանյանի դիրքորոշումը հետաքրքրական է նրանով, որ փաստորեն հնչում է ՌԴ արտգործնախարարի հայաստանյան այցից հետո, և դրանից հետո է հայտարարվում նոր կուսակցության մասին, բանակցությունները շարունակելու պատրաստ կուսակցության մասին՝ Լավրովի երևանյան այցի, ըստ էության, տապալվածության ֆոնին, քանի որ Լավրովի այցին ընդառաջ ռուսական մեդիա և փորձագիտական շրջանակները ինտենսիվորեն գրում էին, որ Լավրովը գալիս է բանակցությունը վերակենդանացնելու և իր հայտնի պլանը առաջ քաշելու: Սակայն պաշտոնական Երևանն ակնհայտ մերժեց ՌԴ այդ հայտը, և այդ իմաստով, իհարկե, հենց առկա զարգացումներում և իրադրությունում Օսկանյանի այդ դիրքորոշմամբ կուսակցական հրապարակումը կարծեք թե խոստանում է առաջիկա հետաքրքիր զարգացումներ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում