ԵԽԽՎ գարնանային նստաշրջանի երկրորդ նիստում Եվրահանձնաժողովի նախագահ Ժան Կլոդ Յունկերը, ելույթ ունենալով Ստրասբուրգում, Ադրբեջանի իշխանություններից պահանջել է դադարեցնել կրակը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ:
Ադրբեջանի պատվիրակության ներկայացուցիչ Փաշաևան Յունկերին հարց է տվել ադրբեջանցի տեղահանված բնակիչների և Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ, ինչին ի պատասխան Յունկերը շատ հակիրճ ասել է. «Միակ բանը, որ կարող եմ ասել Ադրբեջանին, հետևյալն է՝ դադարեցրե՛ք կրակը, դադարեցրե՛ք կռիվը»:
Եվրախորհրդարանում հայաստանյան պատվիրակության ներկայացուցիչ Սամվել Ֆարմանյանի խոսքերով` Եվրահանձնաժողովի նախագահի նման պատասխանը ներկաների կողմից ծափողջույնների է արժանացել:
Իր ելույթում Ֆարմանյանը ևս անդրադարձել է քառօրյա պատերազմին:
Մանրամասները՝ տեսանյութում:










































