Ռուսաստանի նախագահի մամլո քարտուղար Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Սիրիայում կարգավորման գործընթացը պետք է լինի ներառական։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Նրա խոսքով՝ ռուսական կողմն ունի մեկ հետևողական ծրագիր, համաձայն որի՝ անհրաժեշտ է նպաստել սիրիական խնդրի կարգավորմանը, տանել գործն ահաբեկչության դեմ պայքարի հուն և դրանով նպաստել սիրիական լեգիտիմ իշխանությունների գործունեությանը։
«Սիրիայում կարգավորման գործընթացը պետք է լինի ներառական, այսինքն՝ ներատի բոլոր կրոնական ու ազգային խմբերը։ Դա է Ռուսաստանի պլանը»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով այն հարցին, թե արդյոք Ռուսատսանն ունի՞ «պլան Բ»։
Ավելի վաղ The Wall Street Journal-ն իմացել էր ԿՀՎ պլանների մասին՝ ուժեղացնելու սիրիական ընդդիմության աջակցությունը հրադադարի ձախողման դեպքում։










































