Sunday, 12 07 2026
Վթարային ջրանջատում Վանաձոր քաղաքում հուլիսի 12-ին
18:15
Ինդոնեզիան պատմություն է կերտել՝ անցնելով արմավենու յուղի հիմքով վառելիքի
Վարդավառ 2026
17:45
The Rolling Stones-ը ներկայացրել է նոր ալբոմ
«Մեր ժամանակների հերոսը-2026». Սաբեթ Հովհաննիսյանը հիմնել է «Արևիկ» գրատունը
17:15
Էնթոնի Հոփքինսը 88 տարեկանում թողարկել է իր դեբյուտային սինգլը
17:00
Մ-20 ԵԱ. ըմբիշ Նարեկ Նիկողոսյանը հաղթանակ է տարել Ադրբեջանի ներկայացուցչի նկատմամբ
16:45
Կյանքի լավագույն պայմաններ ունեցող քաղաքների վարկանիշը գլխավորել է Կոպենհագենը
Ե՞րբ էր ամենաշուտ ու ամենաուշ Վարդավառը և ո՞րն էր ամենաշոգը. Լևոն Ազիզյանը տվյալներ է ներկայացրել
16:15
«Երկարագուլպա Պիպին» գրքի հիման վրա կստեղծվի անիմացիոն սերիալ
Եղվարդի խճուղում ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
15:45
5 տարվա դադար և ձախողված վերադարձ. Մաքգրեգորը պարտվեց առաջին ռաունդում
Նոր ճաշարան՝ կուրսանտների համար. Սուրեն Պապիկյան
15:15
Չեխ թենիսիստուհի Նոսկովան հաղթեց Ուիմբլդոնի մրցաշարում
Ադրբեջանում «ինչ-որ զարգացումների սպասում կա»
Տիեզերական վահան Երկրի համար․ Չինաստանը մշակում է աստերոիդների դեմ համակարգ
Ծառն ընկել է մոպեդի վրա․ կա զոհ
Այլևս կարիք չկա ռոբոտ գնել․ դրանք արդեն կարելի է վարձակալել
Հանրապետության հրապարակում նշում ենք Վարդավառը․ Տիգրան Ավինյան
Լուսնի ապագա բազայի գաղտնիքը
13:30
Հայ շախմատիստները մրցանակային տեղեր են զբաղեցրել Batumi Municipality Cup 2026 շախմատի միջազգային մրցաշարում
«Artemis II-ի» անձնակազմը երեք ամիս անց կրկին այցելել է իր տիեզերանավին
13:00
Ծանրորդ Ալեն Զուրաբյանը դարձել է պատանիների ԱԱ-ի փոխչեմպիոն
12:45
Մահացել է Կատարի նախկին էմիրը
Մարտունի-Վարդենիս ավտոճանապարհին ավտոմեքենաներ են բախվել․ ԲԿ է տեղափոխվել 5 անձ
12:15
Մունդիալ-2026. Արգենտինան կիսաեզրափակիչում է
Երեք ուշագրավ ցուցահանդես՝ Հայաստանի պատմության թանգարանում
11:45
Մունդիալ-2026. Անգլիան հաղթեց Նորվեգիային
Սպասվում է առանց տեղումների եղանակ
11:15
ԱՄՆ-ը կրկին հարվածել է Իրանին

Ոչ կոռեկտ բառապաշար. Ռոգոզինին պետք է «persona non grata» հայտարարել Հայաստանում. «ՀԺ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Ռուսաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը երեկ «Էխո Մոսկվի» ռադիոկայանին տված հարցազրույցում ոչ կոռեկտ բառապաշար է օգտագործել՝ խոսելով Ադրբեջանին Ռուսաստանի զենքի վաճառքի և դրա հետ կապված Հայաստանում հնչած դժգոհությունների մասին. «Իմ այցելությունից հետո դեմագոգիա է սկսվել այնտեղ ահավոր… չեմ ուզում մատնացույց անել, բայց մարդիկ իրենց լավ չպահեցին»,-ասել է Ռոգոզինը:

Խոսքը վերաբերում է անցյալ ամսվա սկզբին Բաքու կատարած նրա այցին, որի նպատակը երկու երկրների ռազմատեխնիկական համագործակցությունն էր: Լրագրողի դիտարկմանը, թե պատերազմ է, հասկանալի է, Ռոգոզինը էլ ավելի կոպիտ է պատասխանել. «Պատերազմը սառնասրտություն է պահանջում, ոչ թե ինչ-որ լղոզված փսլինքներ, այն էլ՝ քարոզչական»: Ռուս պաշտոնյան հերթական անգամ կրկնել է ռուսական կողմի բացատրությունը, թե ինչու են իրենք զենք վաճառում Ադրբեջանին, այն դեպքում, երբ Հայաստանն իրենց դաշնակիցն է, իսկ ՀՀ-ն և Ադրբեջանը՝ պատերազմական հարաբերությունների մեջ:

«ՌԴ-ի համար Հայաստանը ռազմավարական դաշնակից է, որի հետ ունենք ռազմատեխնիկական համագործակցություն: Ադրբեջանը մեր դաշնակիցը չէ, բայց մեր ստրատեգիական գործընկերն է տարածաշրջանում, որի հետ մեզ շատ բան է կապում տնտեսական առումով, նաև մեծ է ադրբեջանական համայնքը ՌԴ-ում: Եվ նրանք մեզ վճարում են ռուսական զենքի դիմաց»,-ասել է նա, և հայտարարել, որ իրենք զենքի վաճառքի ժամանակ գիտեն, թեռ ինչպես պահպանել հավասարակշռությունը, ինչը պատերազմը զսպող մեխանիզմ է:

«Ձեզ թվում է, մյուսնե՞րն էլ կդադարեցնեն զենք մատակարարել: Երբ մենք գնանք այդտեղից, դադարենք լինել թե Հայաստանի, թե Ադրբեջանի ստրատեգիական գործընկերը, այնտեղ կհայտնվեն տղաներ, որոնք ավելի «հմտացած են» քաղաքականության մեջ, և նրանք այդտեղ իսկական մսաղաց կսարքեն՝ մեծ թվով զոհերով»,-իրենց մոտեցումն այսպես է բացատրել ՌԴ փոխվարչապետը:

Այս հարցազրույցից հետո Դմիտրի Ռոգոզինին Հայաստանում «պերսոնաժ նո գրատա» հայտարարելը միանգամայն ընկալելի կլինի բոլորի համար»:

 

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում