Ամերիկուհին ցուցադրաբար հրացանով կրակել է մի քանի iPhone-ի, որոնք պատկանել են իր տղաներին և աղջկան: Նա համարում է, որ այդ սարքերը կործանարար ազդեցություն են ունենում իր երեխաների վրա:
«Այս գործողությամբ ես վերացնում եմ սոցցանցերի ազդեցությունը իմ երեխաների վրա»,- գոռում է կինը տեսախցիկի մեջ այն բանից առաջ, երբ բարձրացնում է հրացանը և կրակում հեռախոսների վրա, հայտնում է Daily Mail-ը:
Հոլովակում կարելի է նկատել դժգոհ աղջկան և 2 տղաներին, ովքեր հետևում են իրենց հեռախոսների ոչնչացմանը:


















































