Սիրիայի հրադադարի ՌԴ կենտրոնը թեժ գծով հեռախոսազանգեր է ստանում սիրիական Հալեպ քաղաքում գործող «Ջաբհաթ ան-Նուսրա»խմբավորման թվաքանակի ավելացման մասին, հայտնում է RIA Novosti-ն:
Ըստ ստացված տեղեկատվության՝ Բաշանթարա բնակավայրից Աշրաֆիա թաղամաս է ժամանել մոտ 90 մարդուց բաղկացած ջոկատ: Տեղի ունեցողը վկայում է այն մասին, որ հնարավոր է ահաբեկիչները պատրաստվում են լայնածավալ գործողությունների, ասված է հաղորդագրությունում:
Նշվում է նաև, որ ավելացել են «Ջաբհաթ ան-Նուսրա» խմբավորման կողմից բնակավայրերի գնդակոծումները: Օրվա ընթացքում զինյալների կողմից գրավված Մուհեիմ Հանդրաթ բնակավայրից 5 անգամ հրետանային կրակ է բաց արվել:









































