Monday, 20 07 2026
21:30
Միջնորդներն Իրանին առաջարկել են ԱՄՆ-ի հետ 10-օրյա հրադադար հաստատել. Reuters
Երևանը պիտի առերեսվի սպառնալիքի աղբյուրին. Ռուսաստանը հիասթափեցրեց Հայաստանին
21:09
Հնդկաստանում երիտասարդների ցույցերը մեծ թափ են հավաքել
Ադրբեջանը մասնակցում է հակաիրանական զորավարժությունների, Թեհրանը կփոխադարձի՞
20:50
Հութիները հայտարարել են Սաուդյան Արաբիայի նկատմամբ ծովային շրջափակում սկսելու մասին
Հայաստանում 13-15 տարեկանները կկարողանան համայնքային ծրագրեր առաջարկել և մասնակցել դրանց մշակմանը
20:30
Իսպանիայի կենտրոնական մասում հրդեհի մակերեսը կազմել է ավելի քան 26 000 հեկտար
ԱԲ նախագծերի համար պետական հաշվողական ռեսուրսները հասանելի կդառնան նաև ստարտափներին ու մասնագետներին
ՀԱՄԱՍ-ը նոր առաջնորդ է ընտրել
Կադաստրի կոմիտեում խափանվել է ինտերնետային կապը. ավարտական փաստաթղթերը քաղաքացիները կկարողանան ստանալ կապի վերականգնումից հետո
19:50
Մեծ Բրիտանիայի նոր վարչապետ է նշանակվել Էնդի Բըրնհեմը
Մեկնարկել է Անահիտ Մանասյանի աշխատանքային այցը Սյունիքի մարզ
Կրեմլը ողջունում է Լավրովի և Ռուբիոյի հանդիպման գաղափարը
Բուհերի ընդունելության հիմնական մրցույթից դուրս մնացած դիմորդները կարող են հայտ ներկայացնել թափուր տեղերի համար
19:10
Հարավային Կորեան երկրի քաղաքացիներին խորհուրդ է տվել հեռանալ Մերձավոր Արևելքից
Տաշքենդում անցկացվող քիմիայի 58-րդ միջազգային օլիմպիադային Հայաստանի թիմն արժանացել է 2 բրոնզե մեդալի
18:50
Սկալոնին կհեռանա Արգենտինայի հավաքականից
18:40
Եղվարդի Երևանյան 3/47 հասցեում վերաբացվեց Ucom-ի Վաճառքի և սպասարկման կենտրոնը
18:30
Չինաստանը էականորեն ավելացրել է ռուսական նավթի ներկրումը
18:20
Կանխիկի մուտքագրումը ԱրարատԲանկի բանկոմատներով՝ արագ, պարզ և անվտանգ
Լիբանանում իսրայելական հարձակումներից զոհերի թիվը հասել է 4328-ի
TRIPP-ը ե՞րբ կմարմնավորվի
17:50
Աշխարհի առաջնությունում այցելությունների ռեկորդ է գրանցվել
2025-ի մայիսին Սյունիքի մարզ կատարած այցելության ժամանակ ՀՀ ՄԻՊ-ին հասցեագրված խնդիրների մի մասը ստացել է լուծում
17:30
Կոնգոյի Դեմոկրատական ​​Հանրապետությունում էբոլայով հիվանդացածների թիվը գերազանցում է 2300-ը
Բացահայտվել է ապօրինի վճարովի ավտոկայանատեղի կազմակերպելու 10 դեպք
17:10
ՌԴ ԱՀԾ-ն պնդում է, որ Գերմանիան մտադիր է միջուկային զենք ստեղծել
Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի
16:50
​Նրանք ռազմական առումով գրեթե ամեն ինչ կորցրել են․ Թրամփ
«Ոսկե ծիրան» փառատոնը եզրափակվել է «Ժուկով-ժամանակին» ֆիլմի ցուցադրությամբ

Մնում է հուսալ, որ հրադադարը շարունակական կլինի

«Երկարաժամկետ հրադադարի հաստատման համար հարկավոր է վերահսկման լուրջ համակարգ։ Այժմ ղարաբաղյան հակամարտության գոտում ավելի ամուր վերահսկման համակարգ գործարկելու ժամանակն է»,- «Ամերիկայի Ձայն»ի հայկական ծառայությանը տված հարցազրույցում նշում է Վաշինգտոնի Կարնեգիհիմնադրամի Եվրոպայի և Եվրասիայի ծրագրերի ավագ փորձագետ Փոլ Ստրոնսկին։

Ըստ Ստրոնսկիի, բավական տարօրինակ էր հակամարտության լարումը այն պարագայում, երբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները գտնվում էին Վաշինգտոնում։ Ըստ նրա, մեծ տերություններից և ոչ մեկը հետաքրքրված չէ Ղարաբաղում պատերազմի վերսկսման մեջ, իսկ թե ով էր կանգնած հակամարտության լարման որոշման հետևում, հարց է, որը միանշանակ պատասխան չունի։

«Ինձ համար պարզ է, որ հրադադարի խախտման մեջ ավելի լուրջ հետաքրքրվածություն ունի ադրբեջանական կողմը: Այդուհանդերձ Վաշինգտոնում բարձրաստիճան հանդիպումներից հետո դեպքերի նման զարգացումը ինձ համար առնվազն տարօրինակ է՝՝։

Վերլուծաբան Իգոր Դանչենկոն նշում է, որ ղարաբաղյան խնդրի թեժացումը ժամանակ առ ժամանակ ծառայում է տարբեր կողմերի նեղ քաղաքական շահերին։

«Քաղաքական գլոբալ դաշտում Ղարաբաղի հակամարտությամբ և ոչ մի կողմ հետաքրքրված չէ։ Դա չի ծառայում ոչ՛ Ռուսաստանի, ոչ՛ Թուրքիայի, ոչ՛ ԱՄՆ-ի ոչ էլ Ադրբեջանի ու Հայաստանի շահերին, սակայն խնդրի թեժացման պարագայում տարբեր քաղաքական ուժեր շահարկում են դա իրենց անձնական քաղաքական շահից ելնելով»։

Վերլուծաբան Ստրոնսկին նշում է, որ թեև մեծ տերությունները հետաքրքրված չեն ղարաբաղյան հակամարտության վերսկսմամբ, այդուհանդերձ Ադրբեջանին սատարելու մասին Էրդողանի հայտարարությունը ապակայունացնում է իրավիճակը։ Վերլուծաբան Դանչենկոն հավելում է, որ Էրդողանի հայտարարությունները իրական քաղաքական դաշտում կշռուն փոփոխություններ չեն խոստանում, այս հայտարարություններով նա ընդհամենը շահարկում է իր ներքին քաղաքական շահը՝ շեղելով Թուրքիայի հանրությանը երկրի ներքին խնդիրներից։

Երկու վերլուծաբաններն էլ հավատում են, որ ղարաբաղյան խնդիրը ռազմական լուծում չունի։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում